Խոյ
Այսօրվանից շատ բան մի ակնկալեք: Նվազագույնի հասցրեք գործընկերներին առաջադրվող պահանջները, որոնց հետ համագործակցությունը ձեզ համար կարևոր է: Ծայրահեղ կարող են լինել այն չափորշիչները և ընտրությունը, որոնք ընդունել եք որպես կանոն արտաքին ազդեցությունների ներքո: Սեփական նախաձեռությամբ փորձարկումներ մի կատարեք ոչ գործընկերային, ոչ անձնական հարաբերություններում: Մտածեք սեփական անվտանգության մասին, մի խախտեք համընդհանուր ցուցումները ու ոչ մեկի վզին մի փաթաթեք ձեր տեսակետը:
Ցուլ
Մարդիկ օգնում են ձեզ տեսնել իրողությունների էությունը, այն իրողությունների, որոնք այժմ ձեր ուշադրության կենտրոնում են ու կարևոր են ձեզ համար: Ամուր կանգնեք հողի վրա, որպեսզի գործերը ընթանան իրենց հունով: Մտածեք ֆինանսական դրությունը կայունացնելու, ապագայի հեռանկարները ավելի հստակեցնելու ու մասնագիտության հետ առաջընթաց ապահովելու համար: Ականջ դրեք իմաստուն խոսքերին:
Երկվորյակներ
Օրը ոչ մի լավ բան չի խոստանում: Լավ կլինի չդիմադրեք որոշ իրողությունների նկատմամբ, ինչը կարող է զուգորդվել անհաջողություններով ու այնպիսի անհրաժեշտությամբ, որի հետևանքով ավելի շատ կկորցնեք, քան ձեռք կբերեք: Պարտականությունների անտեսումը կարող է ազդել առողջական վիճակի վրա: Հնարավոր է` այժմ ստիպված կլինեք ավելի շատ բեռնվածությամբ աշխատել: Ձեզ հնարավոր է հիշեցնեն անցյալում տրված խոստումների մասին:
Խեցգետին
Ձեր առողջությունը վտանգի տակ է, քանի որ ձգտում եք բոլոր ճակատներում պայքարել ու հաջողության հասնել: Սահմանափակեք սեփական հետաքրքրությունների շրջանակը խնդիրների նեղ շրջանակով, բայց փորձեք նաև ավարտին հասցնել սկսած գործը: Շրջապատը կարող է նյարդայնացնել` խթանելով աշխատանքի մեջ նոր գործեր սկսելու ձգտմանը: Օրը բարերար է ոչ միայն մտավոր գործողությունների, այլև ֆիզիկական բեռնվածության համար:
Առյուծ
Կանգ առեք: Նպատակներին արագ հասնելու ցանկությունը ստիպված եք համադրել այլոց սպասումների համապատասխանելու պահանջի հետ: Հանգիստ ականջ դրեք ղեկավարների կամ ծնողների ցանկություններին: Ինչ-որ մեկը անընդհատ փորձում է ձեզ կյանք սովորեցնել կամ գործողությունների ցուցումներ տալ: Ամեն ինչից կարելի է օգուտ քաղել, եթե գործեք հանգիստ ու հավասարակշռված ռիթմով:
Կույս
Ձեր շրջապատում փորձում են ինքնահաստատվել` միաժամանակ բախվելով ձեր հավակնությունների հետ: Կուտակվող լարվածության տհաճությունը կարող է դրսևորվել ակտիվ ձևով, հնարավոր է բաց դիմադրություն: Կոնֆլիկտների համար այսօր լուրջ պատճառ պետք չէ: Միաժամանակ գործերը այնպիսի արագությամբ են զարգանում, ինչպես դուք եք ցանկանում: Տնային գործերը առանձնակի հաճույք կարող են պատճառել:
Կշեռք
Քաոսային օր է սպասվում: Ստիպված եք շատ շփվել, ընդունել ու մշակել տեղեկատվություն: Փորձեք խուսափել վեճերից, դրանք անօգուտ են: Կոնֆլիկտային իրավիճակներում դժվար կլինի հասկանալ, թե ով է մեղավոր ու անմեղ: Լավ կլինի կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա` ուշադրություն հատկացնելով նաև մանրուքներին: Տանը զբաղվեք անձնական տարածությունը կարգի բերելով: Գնումներն այսօր ցանկալի չեն:
Կարիճ
Կյանքը դնում է ձեզ որոշակի շրջանակների մեջ, ինչը այնքան էլ չի համատեղվում սեփական ժամանակը տնօրինելու ու ամեն ինչը ըստ ձեր ճաշակի անելու մղման հետ: Այժմ իմաստ կա նվազեցնել հավակնությունները` ավելի շատ մտածելով ապագայի մասին: Կարող է հօդս ցնդել անուրջներից մեկը, ու դուք ողջամտորեն կնայեք սեփական հեռանկարների վրա: Դուք կարող եք բախվել անզիջողականության կամ էլ շրջապատի գերհամառության հետ:
Աղեղնավոր
Երազեք, կառուցեք պլաններ, սկսեք ակտիվորեն առաջ տանել այն գաղափարները, որոնք ձեզ հիրավի հետաքրքրում են: Փոխվում է գործերի դասավորվածությունը, մասնակիցների կազմը, ձեր կողմնորոշիչներն ու նպատակները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ձեր ուշադրությունը կշեղեն նոր իրողության նկատմամբ: Կարելի է ստանալ նոր խնդիրների իսկական պաշար, որը հետագայում երկար ժամանակ կպահանջի լուծվելու համար:
Այծեղջյուր
Պահպանեք կյանքի հանգիստ ռիթմը, ընդունեք առողջ սնունդ ու հավատարիմ մնացեք օգտակար սովորություններին: Ինչ-որ մեկը կսկսի դիմադրել ձեր ցանկություններին ու կփչացնի ձեր դրական տրամադրվածությունը: Զգայական հարցերը դժվարությամբ են հաղթահարվում: Դուք էլ կարող եք ավելորդ համառություն ու չխոսկանություն ցուցաբերել: Գործերը պլանավորեք նախօրոք` հեռու մնալով արտաքին ազդեցություններից:
Ջրհոս
Ոչ միանշանակ օր է: Կարող եք շատ բաներ հասցնել անել, բայց կարող եք նաև լուրջ հիասթափությունների հանդիպել: Ինչ-որ մեկը կխախտի խոստումը` առանց լուրջ պատճառաբանությունների: Լավ կլինի թեթևակի բեռնվածության ենթարկեք ձեր օրգանիզմը: Չզարմանաք ու չխրտնեք, եթե ձեր մեջ փորձեն պաշտպանի գտնել: Պատրաստ եղեք որոշ պարտականությունների կատարման:
Ձկներ
Անձնական հարաբերություններում հնարավոր է չպատճառաբանված ագրեսիա: Դուք կզգաք, որ արտաքին աշխարհը անխնա ճնշում է ձեզ: Շրջապատի պահանջկոտությունը ժամանակ չի թողնում հանգստանալու: Ժամանակ չկա փոխզիջումների գնալու ու իրավունքները թափահարելու: Մի շտապեք արագ արձագանքել միանշանակ իրողություններին. ամեն ինչ կարող է ավելի դրական բովանդակություն ու ընթացք ստանալ:
emedia.am