Խոյ
Օրը դրական է սկսվում, ու առաջին կեսին դուք կարող եք հասնել զգալի հաջողությունների: Հետագայում օրը մի փոքր կբարդանա, տարաձայնություններ կլինեն ազդեցիկ մարդկանց հետ: Բանակցությունների մեջ մտեք մարդկանց հետ: Չնայած ծանրաբեռնվածությանը՝ դուք ձեզ լավ եք զգում ու ամեն ինչ հաղթահարում եք: Շատ խոյեր այսօր կարող են ելք գտնել անելանելի թվացող իրավիճակներից:
Ցուլ
Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա: Օրը բարենպաստ է ինքնուրույն գործունեության համար: Դժվար կլինի տարբերակել ընկերներին ու ծանոթներին, դրա համար էլ քիչ հաղորդակցվեք մարդկանց հետ: Հնարավոր են բարդ իրավիճակներ, դուք ստիպված կլինեք փոխել պլանները, եղեք զիջող ու համբերատար:
Երկվորյակ
Բարենպաստ օր է, որի իրադարձությունները պահանջում են շատ էներգիա ու պոռթկում: Երկվորյակներին հաջողվում է բեղմնավոր գործունեություն ծավալել ու ուրիշներին ոգևորել: Անհրաժեշտ են առաջնորդի հատկանիշներ: Պահպանեք հավատարմություն ձեր սկզբունքներին:
Հարկավոր է պարզ ու թափանցիկ լինել մտերիմների հետ հարաբերություններում:
Խեցգետին
Այսօր Ձեր օրն է: Փաստացիորեն, դուք էներգիա եք հաղորդում ուրիշներին ու կարողանում եք ճշմարիտ լուծումներ գտնել ցանկացած իրավիճակից: Քննարկեք աշխատանքային խրթին հարցեր: Այսօր առանձնակի գրավչություն կունենաք: Օրը կապված է խոշոր հաջողությունների
հետ, մի վախեցեք մեծամիտ երևալուց: Առկա է կիսատ մնացած հարաբերությունները
շարունակելու հնարավորություն:
Առյուծ
Կան որոշ խնդիրներ, բայց դրանք կարողանում եք հաղթահարել կտրուկ աճ գրանցած կենսական ներուժի շնորհիվ: Դուք այսօր դժվար թե հոգնեք, համառ եք ու խաղաղասեր: Հնարավոր են նոր
համագործակցություններ, բայց արագ հաջողությունների արժանանալու հույսերը
դեռ չեն արդարանա: Հայտնվում են ապագային վերաբերող պլաններ:
Կույս
Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին, այսօր դա առանձնակի կարևոր է, քանի որ կարողէ թվալ, որ հանգամանքները լրիվ ուրիշ բան են ուզում: Ինքնագլուխ բաներ մի ձեռնարկեք, խորհրդակցեք ընկերների, օգնականների հետ: Մտերիմների հետ հարաբերությունները լարված են, սակայն փորձեք քիչ մտածել այդ մասին: Առկա է առանց լուրջ կորուստների օրն ապրելու
հնարավորություն:
Կշեռք
Լավ օր է նոր կապերի, զրույցների, ընկերական շփումների համար: Բարենպաստ է ֆինանսական պատկերը, եկամուտները կարող են աճել: Հնարավոր են անձնական կյանքի փոփոխություններ: Դուք տրամադրված եք ռոմանտիկ կերպով, հաճույքով շփվում ու կոկետություն եք
անում: Կլրջանաք օրվա երկրորդ կեսին, հրաժարվեք անզգույշ քայլերից:
Կարիճ
Օրվա հանգիստ ընթացքը կարող է շատ բան թաքցնել: Սկսված գործերը կարող են ավարտին չհասնել: Համագործակցություն, ցանկացած համատեղ գործ լարվածություն է պարունակում: Կա մեկը, ով կարող է ձեզ օգնության հասնել և ում կարող եք վստահել: Բարենպաստ օր է
ստեղծագործական ներուժի իրացման համար:
Աղեղնավոր
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Բեռը ծանր է, բայց պետք չէ հակվել դրա տակ: Դուք պետք է լուծեք թե՛ ձեր, թե՛ ուրիշների խնդիրները: Աստիճաբար դրական զարգացումները գերակշռում են,
մեծանում է ձեր գրավչությունը: Դուք դուր եք գալիս մարդկանց:
Այծեղջյուր
Դուք ճարպկորեն օգտագործում եք մարդկանց ձեր նպատակների համար ու ինքներդ էլ դա չեք նկատում: Այսօր դուք կարող եք հաղթել ձեր հակառակորդներին, բայց անհրաժեշտ է կառավարել ձեր թուլությունները: Քիչ տրվեք ապագայի մասին խոհերին: Նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում, հնարավոր են նոր սիրային արկածներ:
Ջրհոս
Ձեզ հեշտ է կառավարել: Դուք հեշտությամբ հավատում եք նրան, ով ձեզ դուր է գալիս, ձեզ կարող են շահագործել: Երբեմն ինտուիցիան հուշում է, որ պետք է զգույշ լինեք, բայց դուք ականջ չեք դնում:Հնարավոր են շրջապատողների հետ հակասություններ: Դուք կտրուկ
արտահայտությունների եք դիմում, երբեմն անկիրթ եք, ինչի հետևանքով չեք կարողանում խուսափել կոնֆլիկտներից:
Ձկներ
Կառավարեք ձեր զգացմունքները. եթե դա կատարեք, կհասնեք ձեր ուզածին: Բայց եթե կամակորությունների դիմեք, իրադարաձությունները կզարգանան ոչ բարենպաստ կերպով: Հնարավոր է՝ վիճեք այն անձնավորության հետ, որից ձեր ապագան է կախված: Ձեռնպահ մնացեք հանրային ճառերից ու գործարքներ կնքելուց: Երեկոն անցկացրեք մտերիմների հետ:
emedia.am