1. Մեքենա վարել
Առաջին հերթին տղամարդիկ ավելի խորամանկ են և արկածախնդիր, ու մի տեղից մյուսը հնարավորինս արագ հասնելու համար կարող են շրջանցել օրենքները, իսկ կանայք ավելի հանգիստ են և չեն ձգտում ոչ ոքի ցույց տալ իրենց կարողությունները երթևեկելու ընթացքում:
Եվս մեկ փաստարկ. Elephant.co.uk ապահովագրական ընկերության փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ տղամարդկանց մեղքով ավելի հաճախ են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում, քան կանանց, և որ տղամարդկանց մեղքով տեղի ունեցած պատահարներն ավելի թանկ են նստում ապահովագրական ընկերությունների վրա, քան կանանց մեղքով առաջացած վթարները։
2. Բանակցել
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լիվինգսթոնի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ավելի լավ են բանակցում, երբ , օրինակ, խոսքն աշխատավարձի բարձրացման մասին է: Երբ շանս կա ավելի բարձր աշխատավարձ ստանալու, կանանց 24%-ը պատրաստ է խոսել այդ մասին, իսկ տղամարդկանց միայն 22%-ն է գնում բանակցության:
3. Ավելի լավ վաստակել
Միայն այն, որ մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հանրաճանաչ մարդկանց ցուցակի առաջին տասնյակում 10 տեղից 6-ը կանայք են (ըստ Forbes-ի վարկածի), բավական է ցույց տալու համար, որ կանայք ավելի լավ են վաստակում: Առաջին տեղում երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2011-ի մայիսից մինչև 2012-ի մայիսը վաստակել է 57 մլն դոլար։ Երկրորդ տեղում երգիչ Ջասթին Բիբերն է (55 մլն), երրորդ տեղում՝ կրկին երգչուհի Ռիհաննան (53 մլն)։ Նրանց հաջորդում են Լեդի Գագան, Քեթի Պերրին, Ադելը, Քրիսթեն Ստյուարտը, Լիլ Ուեյնը, Թեյլոր Լոթները և Ռոբերտ Փաթինսոնը։
4. Ավելի հաջող քաղաքական գործիչ լինել
Ամերիկացի գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կառավարական մարմիններում աշխատող կանայք ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան տղամարդիկ: «Օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսում վերջին տարիներին օրենքների հեղինակ ավելի հաճախ դարձել են կանայք»,- նշել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Բերրին:
5. Գլուխ հանել ճգնաժամից
Կանայք ավելի հեշտ են դուրս գալիս տարիքային ճգնաժամից, քան տղամարդիկ, քանի որ վերջիններս, որպես կանոն, իրենց զգացումները պահում են ներսում, չեն կիսվում և աշխատում են մտածմունքները բթացնել ալկոհոլով: Մանկավարժական գիտությունների ակադեմիայի հոգեբան Պավել Գորնոստայը նշում է, որ այդ տարիքում տղամարդիկ հինգ անգամ ավելի հաճախ են դիմում հոգեթերապևտի:
6. Տարբերել գույները
Նյու Յորքի համալսարանի հետազոտող Իսրայել Աբրամովն ապացուցել է, որ կանայք ավելի արագ են ընկալում գույնը. գիտնականը հետազոտություն է անցկացրել տարբեր տարիքի, տեսողության հետ խնդիրներ չունեցող տղամարդկանց և կանանց շրջանում: Տարբերությունը ոչ թե աչքերի մեջ է, այլ գույնի մասին ինֆորմացիան ուղեղի կողմից մշակվելու մեջ:
7. Դիմանալ ցավին
Այս մասին հոգ է տարել հենց բնությունը: Չէ՞ որ կանանց օրգանիզմն արդեն պատրաստ է ծննդաբերելու փորձությանը: Կանացի օրգանիզմին օգնում են էստրոգենները (կանացի սեռական հորմոններ), որոնք տղամարդկանց օրգանիզմում շատ քիչ են:
8. Հիշել կարևոր բաները
Կարծում եմ՝ այս հատկանիշը փաստարկների կարիք չունի. քանի-քանի անգամ են տղամարդիկ մոռացել կանանց համար կարևոր օրերը՝ առաջին հանդիպում, առաջին համբույր, Աստված չանի, նաև ծննդյան օր…
Այնուամենայնիվ, փաստարկներ կան. հաճելի պահերը կանայք ավելի լավ են հիշում, քան տղամարդիկ: Իսկ տհաճ իրավիճակները ավելի քիչ են մտաբերում: Մոնրեալի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կանայք և տղամարդիկ ուղեղի տարբեր կողմեր են օգտագործում՝ լավ իրավիճակները հիշելու համար: Հաճելի իրադրությունները հիշելու համար կանայք օգտագործում են ուղեղի աջ կողմը, իսկ տղամարդիկ` ձախ կողմը:
9. Ավելի ներողամիտ լինել
Case Western Reserve համալսարանի հոգեբան Ջուլի Էքսլայնը պարզել է, որ տղամարդիկ ավելի դժվար են ներում, քան կանայք: Հետազոտությանը մասնակցել են 1400 ուսանողներ: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի կտրուկ են արտահայտվել թեկուզ վաղ անցյալում իրենց վիրավորած մարդկանց մասին, իսկ կանանց նույնիսկ որոշակի ժամանակ է պետք եղել հիշելու համար նախկին վիրավորանքները, ավելին՝ նրանք նույնիսկ մեղավոր են զգացել իրենց վիրավորանքը չափազանցնել:
10. Ավելի քիչ փոխել միտքը
Տղամարդիկ հակված են իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ փոխել, քան կանայք: Պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում, մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք որոշում են ինտուիցիայից ելնելով, ավելի կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով:
Ցավոք (բարեբախտաբար 🙂 ), այս ցանկը բավական ին երկար է. սակայն հակառակ ցանկն էլ կարճ չէ, այնպես որ , թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարող են հպարտանալ իրենց առավելություններով:
cosmo.am