Տղամարդիկ կարծես թե մոռացել են, որ կնոջ մեջ երկրորդական սեռական նշաններից բացի կարող է սեքսուալ և այլ բան լինել: Խոսենք թոփ-10 սեքսուալ ու գրավիչ բաների մասին, որ աղջիկներն են անում և գրավում տղամարդկանց:
1. Երբ աղջիկը կրում է նեղ ջինսե տաբատ
Պարզվում է` շատ տղաներ պատրաստ են ժամերով հետևել, թե ինչպես են աղջիկները հագնվում, հատկապես նրանց դուր է գալիս, թե ինչպես են աղջիկներն առավոտյան ոլորվելով ու պար գալով հագնում իրենց նեղ ջինսերը:
2. Երբ ձգվում է տղայի դիմաց
Երբ աղջիկները նախամարզանք են կատարում մարզադահլիճում, հաճելի է հետևել դրան, բայց ավելի հաճելի է, երբ նրանք դա անում են տնային պայմաններում: Անգամ երբ աղջիկները պարզապես ձգվում են, ճրթճրթացնում հոդերն ու տարածում ոտքերն ու ձեռքերը, դա նույն ազդեցությունն է թողնում տղաների վրա:
3. Երբ հետ է գցում մազերը
Հապա մի պատկերացրեք` գեղեցկադեմ ու նրբիկ աղջիկը մեղմիկ քամու ուղեկցությամբ հետ է գցում իր շքեղ վարսերը… Նման է ռոմանտիկ ֆիլմի, չէ՞: Իրականում այս ժեստը նույն կերպ գեղեցիկ ու ռոմանտիկ է տղաների համար:
4. Ուղղում է փողկապը
Ամուսնության ժամանակ կամ երկար հարաբերությունների պարագայում սա բավականին նուրբ բան է, հատկապես որ աղջիկները միշտ հաջողացնում են ավելի լավ անել այն, ինչը պահանջում է զգուշավորություն և գեղեցկություն: Նույնը վերաբերում է փողկապին կամ թիթեռնիկին:
5. Փռշտում է
Տղամարդիկ «քրտնած, փռչոտ, բռի արարածներ են, ովքեր սիրում են թքել, հայհոյել, մորուք աճեցնել և ծառ կտրել»: Տարօրինակ չէ, որ նրանց գրավում են հակառակ բաները` քնքշություն, նրբագեղություն և տհաճ հոտի բացակայություն: Երբ տղամարդիկ փռշտում են, դա նման է ատոմային ռումբի պայթյունի, իսկ երբ աղջիկներն են փռշտում, դա նրանց մոտ այնքան նուրբ ու զվարճալի է ստացվում, որ կարծես փոքրիկ գազանիկ փռշտա:
6. Կծում է շրթունքները
Այս անմեղ ժեստը լրիվ արժանի է նրան, որպեսզի դրա մասին մի քանի երգ գրվի, մի քանի տղայի մռութ ջարդվի և ևս մի քանի խենթություն կատարվի:
7. Երբ քայլում է` օրորելով կոնքերը
Բարձրակրունկ հագած աղջկա հետ սովորական զբոսանքը շատ հեշտորեն կարող է վերածվել փոքրիկ էրոտիկ արկածի: Ինչպե՞ս են նրանք դա անում, այդպես էլ հանելուկ է մնում տղաների համար:
8. Նուրբ դիպումներ
Մի կողմից այն հիմարությունը, որ գրված է ռոմանտիկ դրամաներում առաջին դիպման հեքիաթային հատկությունների մասին կատարյալ ապուշություն է թվում, բայց մյուս կողմից էլ անմեղ ու չկանխատեսված դիպումները կարող են սեքսուալ գրգռման հասցնել տղաներին:
9. Երբ մազերը ձիգ կապում է
Կարծես թե սովորական բան է` աղջիկը հավաքում է մազերը, որպեսզի դրանք չխանգարեն իրեն: Գուցե բանն այն է, որ տղաները հունից դուրս են գալիս, երբ աղջիկները ժամերով կարգի են բերում իրենց մազերը, իսկ այս հնարքը մի քանի վայրկյանի ընթացքում կարողանում է կարգուկանոն ստեղծել գլխի վրա:
10. Երբ կրում է ընկերոջ վերնաշապիկը
Չգիտես ինչու երբ տղաները իրենցից մի քանի անգամ մեծ վերնաշապիկ են կրում, դա այդքան էլ գրավիչ չի նայվում, իսկ երբ աղջիկներն են դա անում, միանգամից վերածվում են նրբիկ էակների:
BornToDie
blognews.am