Խոյ

Օրվա երկրորդ կեսից սկսած միայն կարող եք կյանքի կոչել ձեր մտահղացումները ու կենսական ահռելի նպատակները, բայց միայն այն դեպքում, եթե մինչ այդ արդեն մտածել եք ամեն ինչի մասին, ու թատերաբեմն ընտրել եք մարտական գործողությունների համար: Մանրուքների նկատմամբ իմաստուն ու ոչ հապճեպ գործելակերպ որդեգրեք:

Ցուլ

Առավելագույնս նախաձեռնող եղեք օրվա ընթացքում, քանի որ հաջողության հասնելու բազմաթիվ հնարավորությունների կհանդիպեք, միայն թե ստվերում մի մնացեք, փորձեք լինել բոլոր գործողությունների կիզակետում: Աստղերը խորհուրդ են տալիս մշակութային միջոցառումների այցելել, նոր ծանոթություններ հաստատել:

Երկվորյակներ

Ձեր ստեղծագործական ներուժը կիզակետում է, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է դրանից օգուտ քաղել: Մանր հարցերից անցում կատարեք ավելի զանգվածային երևույթների դիտարկմանը: Ձեր առջև կարող են բացվել հեռանկարային դռներ, որոնք ցանկալի չէ չթակել: Աշխատեք շատ, իսկ աշխատանքից ստացված արդյունքները թույլ կտան պահպանել առողջ խանդավառությունը:

Խեցգետին

Օրն անցկացրեք հավասարաչափ աշխատանքային ռեժիմի պայմաններում, զբաղվեք ընթացիկ հարցերով, հին գործերն ավարտին հասցնելով: Շատ ժամանակ ու ջանք է պետք է թափել ընտանեկան անդորրը վերականգնելու համար: Հավասարաչափ բաշխեք ծանրաբեռնվածությունը, որ օրվա կեսին չհոգնեք ու կարողանաք նույն էներգիայով աշխատել մինչև օրվա վերջ:

Առյուծ

Առաջացած բարդությունների ու անախորժությունների հետ դեմ դիմաց մի մնացեք, որովհետև մենակության մեջ ավելի շատ էներգիա կկորցնեք դրանք հարթելիս: Ձեզ պատրաստ են օգնել մտերիմները, ընկերները, չարժե հրաժարվել օգնության առաջարկներից ու ապացուցել սեփական ինքնուրույնությունը: Գործընկերների հետ հարաբերվելիս նրբանկատ ու դիվանագետ եղեք:

Կույս

Օրը նվիրեք նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը ու վարպետության կատարելագործմանը, նոր ու օգտակար տեղեկատվության կուտակմանը: Ժամանակ չկա թուլանալու, որովհետև այսօրվա յուրացրածը արդեն իսկ մոտ ապագայում իր կիրառության ոլորտը կգտնի: Մի՛ վախեցեք կտրուկ թռիչքներից, մասշտաբային ձեռնարկումներից:

Կշեռք

Աշխատավայրում կարծիքների ու մոտեցումների առաջացած կոնֆլիկտը կարող է անախորժությունների պատճառ հանդիսանալ: Օրը ձեզանից պահանջում է առավելագույնս դիվանագիտություն ու հանդուրժողականություն, պատրաստ եղեք գնալ զիջումների, հնարավորինս խուսափեք անցանկալի հանդիպումներից ու ոչ բարյացակամ մարդկանց հետ մտքեր փոխանակելուց: Լարվածությունը թոթափել կօգնի նոր հետաքրքիր զբաղմունքը:

Կարիճ

Միակ մարդը, ում վրա կարող եք հույս դնել, ինքներդ եք: Պատրաստ եղեք այն բանին, որ ձեր նախաձեռնություններից շատերը այսօր կմերժվեն կամ ոչ ճիշտ կհասկացվեն: Ձեր պահանջարկը աշխատավայրում շատ է զգացվում, բայց դա չի նշանակում, որ պիտի ուժասպառ լինեք կամ շատ գործ անեք ձերի հաշվին: Պատրաստ եղեք գերլարված հոգեվիճակների:

Աղեղնավոր

Դուք ձեր ողջ ժամանակը կնվիրեք աշխատանքին, հանգամանքների բերումով կարող եք յուրացնել լրիվ նոր գիտելիքներ ու հմտություններ, մի դիմադրեք այդ ամենին, քանի որ դուք դա անում եք շատ մոտ ապագայի համար: Անձնական հարաբերություններում առկա է լարվածություն, մի նեղսրտեք, անհրաժեշտ ժամանակը տրամադրեք սիրելիին, հնարավոր է՝ հենց դրանում է խնդիրը:

Այծեղջյուր

Գործնական առումով հաջող օր է, դրա համար էլ կարող եք համարձակորեն սկսել նոր ծրագրեր, իրականացնել ստեղծագործական մտահղացումներ: Կարող եք ստանալ նոր առաջարկներ, բայց կարիք չկա կայծակնային արագությամբ որոշումներ կայացնել, համոզվեք, որ առաջին տպավորությունը սխալ չէ: Մի մոռացեք ինքնազգացողության մասին:

Ջրհոս

Հանկարծակի ծագած դժվարությունները կստիպեն մի լավ քրտնել: Միայն օրվա վերջում կարող են առաջանալ ամեն ինչում հստակություն մտցնելու նախադրյալներ, միայն այդ ժամանակ կարող եք դանդաղեցնել աշխատանքային ռիթմը: Փոխարենը անձնական հարաբերություններում դիտվում է զարգացման նոր փուլ, որի արդյունավետությունը կախված է միայն ձեզանից:

Ձկներ

Եթե առկա է հնարավորություն, այսօրը նվիրեք ձեզ, ձեր հանգստին, սիրելի զբաղմունքին, որովհետև դուք արդեն դժվարանում եք աշխատանքին նվիրել ամեն ինչ, ըստ որում՝ ձեր ձեռքբերումները աննկատ են մնում: Եթե նման հնարավորություն չկա, զբաղվեք միայն այնպիսի գործերով, որոնք նվազագույն էներգածախս են պահանջում:

emedia.am