Հունիսի 12-ին, ժամը 20.05-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է 2002 թվականին ծնված Գրիգոր Թումանյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 11-ամյա երեխան մոր հետ զբոսնելիս է եղել Հրազդանի կիրճում, «Ֆլորենցիա» ռեստորանի մոտակայքում և ընկել է Հրազդան գետը: Քաղաքացիների օգնությամբ երեխան դուրս է բերվել գետից, շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 11-ամյա տղային, ով, ցավոք, ճանապարհին մահացել է:
Ոստիկանության քննչական բաժանմունքում մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում, ընթանում է քննություն:
1in.am