Խոյ
Էմոցիոնալ օր է լինելու. անգամ եթե աշխատավայրում խնդիրներ կամ դժվարությունները ծագեն, դա Ձեզ այդքան էլ չի տխրեցնի։ Նոր ծանոթությունները շատ օգտակար կլինեն Ձեզ համար։ Հնարավոր է հրավիրվեք խնջույքի, որտեղ Դուք, կլինեք ուշադրության կենտրոնում։ Լավ օր է թատրոն, կինո կամ համերգ գնալու համար։ Այսօր հնավոր է թաքնված տաղանդ հայտնաբերեք Ձեզ մոտ։
Ցուլ
Լավ օր է համախոհների հետ շփման համար։ Դուք կարող եք աշխատանքային Ձեր օրինակով ոգևորել անգամ շատ պասիվ մարդկանց։ Հեշտությամբ լեզու կգտնեք շատերի հետ և նրանցից մեծ աջակցություն կստանաք։ Հնարավոր է գումար ստանաք կամ հաճելի նվերներ։ Մտքերն ու հուզումները հանգիստ չեն տա։ Աշխատեք խոստումներ չտալ և շուտափույթ որոշումներ չկայացնել։
Երկվորյակներ
Դուք նրբանկատ և ուշադիր եք, հարազատ մարդկանց հետ շատ համբերատար։ Ոչ ոք չի կարողանա Ձեզ հունից հանել։ Այսօր կարելի է կարևոր հարցերի շուրջ որոշումներ ընդունել, որոնք կվերաբերվեն և՛ անձնականին, և՛ աշխատանքին։ Կարելի է պայմագրեր կնքել, սկսել ուսումնասիրել որևէ առարկա կամ գրքեր գնել։Հնարավոր է ռոմանտիկ հանդիպում ունենաք։ Դուք կարող եք այդ հանիպումից գլուխը կորցնել։ Հնարավոր է նաև անձնական կյանքում լուրջ փոփոխություններ։
Խեցգետին
Չնայած օրը չի կարելի խնդիրներից ու դժվարություններից զուրկ օր համարել, Դուք պահպանում եք լավ տրամադրությունն ու լավատեսությունը։ Ճիշտ էլ անում եք։ Կանցնի բավական կարճ ժամանակ և իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել, ընդ որում՝ շատ արագ։ Օրը նպաստավոր է նոր ծանոթությունների համար, իսկ բարձրաշխարհիկ միջոցառումներին այցելելը կբարձրացնի տրամադրությունը և թույլ կտա օգտակար ծանոթություններ հաստատել։ Օրվա երկրորդ կեսին նորություններ կստանաք, որոնք սկզբում հուզումներ
կառաջացնեն։ Սակայն, հասկանալով խնդրի էությունը, Դուք կհասկանաք, որ ամեն
ինչ այնքան էլ վատ չէ, ուղղակի անհրաժեշտ է մի փոքր սրբագրել ծրագրերը՝
խնդիրներից խուսափելու համար։
Առյուծ
Դժվար է պահպանել լավ տրամադրությունը, անգամ եթե տխրելու համար ցայտուն պատճառներ չկան։ Դուք ցրված ու անուշադիր եք, անընդհատ ինչ–որ բան եք մոռանում և բաց թողնում ուշադրությունից, ինչի պատճառով կարող են խափանվել որոշ նախկին ծրագրեր, պայմանավորվածություններ։ Չի հաջողվում համաձայնության գալ մարդկանց հետ, որոնք հաճելի են Ձեզ։ Ինչքան ավելի եք փորձում, այնքան ավելի բացասական արձագանք եք առաջացնում նրանց մոտ։ Պետք չէ այդքան վստահող լինել՝ տեղեկությունը, որը Դուք այսօր կստանաք, ամենայն հավանականությամբ, ճիշտ չէ։ Մինչ որոշում կայացնելը, խորհրդակցեք
ամենամոտ մարդկանց հետ, նրանք ձեր ուշադրությունը կհրավիրեն այնպիսի հանգամանքների վրա, որոնք դուք նախկինում չէիք նկատում։
Կույս
Ձեր արարքները տրամաբանական բացատրություն չունեն, դրա համար էլ հակառակորդներին փակուղի են տանում, քանի որ Դուք առաջնորդվում եք սեփական զգոցողություններով, որը տանում է Ձեզ դեպի Ձեր նպատակը։ Աճում է ստեղծագործական ներուժը, Դուք անընդհատ նոր բաներ եք փնտրում, որոնք դուրս են սովորականի շրջանակներից։ Դուք նոր տեղեկություն եք ստանալու, որը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, բայց շուտով օգտակար կլինի ձեզ։ Շատ ձեռնտու են այս օրը կնքված գործարքները։ Ճամփորդություններն ավելի լավ է հետաձգել կամ միայնակ չգնալ ճամփորդության։
Կշեռք
Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ և խնդիրներ մտերիմ մարդկանց հետ: Չի ստացվում լուծել խնդիրները, հարկավոր է հավելյալ ուշադրության։ Խնդիրները, որոնք չեն ստացել իրենց պատասխանները, թույլ չեն տալիս շարժվել առաջ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Այժմ դուք կարող է այդ ծախսերն անեք հաճույքով, սակայն հետագայում դուք հնարավոր է փոշմանեք, որ խնայողաբար չեք մոտեցել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լավ նորություններ: Այս նշանի ներկայացուցիչների մոտ դրանից հետո հնարավոր են բարենպաստ փոփոխություններ:
Կարիճ
Օրը բավականին բարդ է լինելու, բայց և անհուսադրող չէ: Շրջապատող մարդկանց հետ կարող են ծագել անհամաձայնություններ, սակայն դրան հասնելու համար հարկավոր է համբերություն և համառություն: Դուք հետևողական չեք Ձեր գործողություններում, որը զարմացնում է Ձեզ շրջապատող մարդկանց ու հարազատներին, ովքեր սովոր են տեսնել Ձեզ որպես մարդու, ով մտածում է միայն սթափ ուղեղով: Անցանկալի է օրվա ընթացքում կարևոր որոշումներ կայացնել, ամ էլ շարունակել կարևոր գործերը, որոնք սկսել ենք նախորդ օրերի
ընթացքում: Օրը հարմար է ճանապարհորդությունների ու ֆիզիկական աշխատանքի
համար:
Աղեղնավոր
Տարօրինակ օր է սպասվում՝ լի հիշարժան ու պայծառ իրադարձություններով: Ձանձրույթ Ձեզ չի սպասվում, քանի որ գլխապտույտ իրադարձությունները կհաջորդեն մեկը մյուսին: Շատ աղեղնավորներ գնում են ռիսկի, որը որոշ դեպքերում կլինի արդարացված: Աճում է Ձեր հետաքրքրությունը գիտական հետազոտություների նկատմամբ, հավանական է հաջողություններ աշխատանքի մեջ, որը կապված կլինի ինովացիոն ոլորտի հետ: Կարող եք լուծել ֆինանսական խնդիրները, ինչպես նաև ձևակերպել կարևոր փաստաթղթեր: Հնարավոր են հանդիպումներ բարեկամների ու ծանոթների հետ, ովքեր կարող են ունենալ լավ
նորություններ Ձեզ համար: Տարիքով բարեկամների հետ զրույցում փորձեք
պաշտպանել Ձեր դիրքներն ու իրավունքները:
Այծեղջուր
Օրը բարեհաջող կդասավորվի, եթե Դուք համապատասխան տոկունություն ցուցաբերեք։ Ֆինանսական գործերը մաքսիմալ զգուշություն են պահանջում, հարկ չկա նույնիսկ աննշան գումարներ ռիսկի տակ դնել։ Կծագեն նոր խնդիրներ, որոնք միանգամից լուծել չի հաջողվի։ Համբերությամբ լցվեք ու մի հանձնվեք առաջին անհաջողությունից հետո։ Օրվա երկրորդ կեսը հոգնեցնող, գուցե նաև՝ ֆիզիկական աշխատանքի ժամանակն է։ Մի փորձեք այն անել ինքնուրույն, մի հրաժարվեք ձեզ առաջարկվող օգնությունից։
Ջրհոս
Տանը պարզ, բայց կարևոր գործեր անելու օր է։ Օրը նախընտրելի է կանանց հետ շփման համար, նրանց հետ հարաբերությունները կայուն ու հարմոնիկ են զարգանալու։ Աշխատեք հանգստություն պահպանել, կատարվող իրադարձություններին չափազանց բուռն արձագանքը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ։
Ձկներ
Վճռական եղեք։ Դա այսօր ամենակարևոր հատկանիշն է։ Ձեզ մոտ կհայտնվի կյանքը դեպի ավելի լավը փոխելու, ինչ–որ նոր բան բերելու հնարավորություն։ Ընկերները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, կաջակցեն Ձեզ, եթե ծագի նման անհրաժեշտություն։Մի վախեցեք չպլանավորված ծախսերից։ Հնարավոր են բարեհաջող գնումներ։
emedia.am