Խոյ
Այսօր այնպիսի օր է, որ դուք ոչ միայն կարող եք, այլև պարտավոր եք մի որևէ զանգվածային բան ձեռնարկել, որը կարող է որակական փոփոխություններ մտցնել ձեր կյանքի ու հնարավորությունների մեջ: Միայն թե հիշեք, որ այսօր ծնվածն ու մտահաղացածը պետք է անպայման ավարտուն տեսք ունենա ու ամբողջական լինի: Այդ պայմանի դեպքում միայն արժե ինչ-որ բան անել:
Ցուլ
Դուք կարիք ունեք վերականգնել աշխատանքի վրա սպառած ձեր ուժերը, ստանալ էներգիայի նոր լիցքեր, կուտակել նոր տպավորություններ: Դուք պետք է ձեր հանգիստն անցկացնեք մտերիմների նեղ շրջանակում ու թույլ տաք ձեզ ամբողջությամբ կտրվել առօրյայի ծանրությունից, մտորեք միայն դրականի ու կարևորի մասին:
Երկվորյակներ
Ձեզ սպասվում է ներդաշնակ ու թեթև օր, որը շատ հարմար կլինի որևէ ձեռնարկման, ամուր ու երկարատև գործընկերային հարաբերությունների հաստատման համար, ըստ որում՝ հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում ծանոթությունները հաստատել ոչ ֆորմալ միջավայրում, քանի որ այդպես ցանկալին ստանալն ավելի ռեալ է: Երեկոն նվիրեք սիրելիին, զբոսնեք, զվարճացեք:
Խեցգետին
Այսօր դուք առավել քան երբևէ կցանկանաք հանգստանալ, մոռանալ բոլոր անհեթեթությունների, բարդությունների ու կոնֆլիկտների մասին, որոնց բախվել եք վերջերս: Ձեզ օգնության կարող է հասնել ստեղծագործելը, քանի որ նկարելիս, երգելիս, արտասանելիս, ասեղնագործելիս կարող եք կյանքի կոչել ձեր երևակայությունը, անգամ եթե ձեզ թվում է , որ այդ ոլորտում ընդհանրապես տաղանդներ չունեք:
Առյուծ
Ժամանակն է կյանքի կոչել նախ և առաջ ձեր ցանկությունները, երազանքները ու հույսերը: Ժամանակավորապես հետ մղեք այլոց հոգսերը, լրացուցիչ պարտավորությունները ու վայելեք այս օրը այնպես, ինչպես միայն դուք եք ցանկանում: Այսօր տեղի ունեցող ամեն ինչ պետք է ձեզ միայն դրական ապրումներ պարգևի:
Կույս
Հրաժարվեք մոխրագույնից, առօրյա իրողություններից ու կենցաղային ձանձրույթից, փորձեք ձեր կյանք ներմուծել որքան հնարավոր է շատ շարժում, աննկարագրելի զվարճանքներ, որոնց գոյության մասին, տառացիորեն երեկ դուք չէիք էլ կասկածում: Վայելեք հավատարիմ ընկերների ներկայությունը:
Կշեռք
Երես տվեք ձեր որևէ հաճելի մանրուքով՝ առևտուր, զբոսանք, այցելություն, ընկերուհու շաղակրատանք, միայն թե այդ ամենն արեք օրվա երկրորդ կեսին, քանի որ հենց այդ ժամանակ դա ձեզ առավելագույն հաճույք կպատաճառի, իս ձեռքբերվածը երկար ժամանակ աչք կուրախացնի:
Կարիճ
Օրացուցային հանգստյան օրերի հետ մեկտեղ դուք ամբողջությամբ կմոռանաք աշխատաշաբաթի ողջ ծանրությունն ու քաոսը ու կսկսեք հոգ տանել անձնական ժամանակի մասին: Միանգամից պլանավորեք օրը այնպես, որ հասցնեք բեղմնավոր աշխատել ու հանգստանալ միաժամանակ:
Աղեղնավոր
Այսօր ջերմ ընկերական շփման ու նոր ծանոթությունների կարիք կզգաք, որն անպայման պիտի կյանքի կոչեք: Այդ մթնոլորտում ծավալված խոսակցությունները բարերար ազդեցություն կթողնեն ձեր լարված երևակայության ու հոգնած բանականության վրա: Բացի այդ օգտակար կլինի այլոց հետ փորձի ու գիտելիքների փոխանակումը:
Այծեղջյուր
Այսօրվա օրը ու հատկապես նրա երկրորդ կեսը խոստանում է հետաքրքիր ու հաճելի ծանոթություններ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ինչ-որ ավելի իրական, ամուր ու ռոմանտիկ բանի վերածվել: Դրա համար զինվեք ձեր հմայքով, հիանալի տրամադրությամբ ու քայլեք ճակատագրին ընդառաջ: Հաջողությունն այսօր ձեր հավատարիմ ուղեկիցն է:
Ջրհոս
Անհաղթահարելի ցանկություն զգաք ադրենալին ստանալու, ձեզ կձգի դեպի էքստրեմալ սպորտաձևեր ու հոգեվիճակներ: Աստղերը խորհորդ են տալիս այսօր չափավորել ցանկությունները ու չտրվել գայթակղությանը: Նվիրեք օրը ընտանիքին, մտերիմներին, երեխաներին, այդպես կկխուսափեք անհեթեթ իրավիճակներից:
Ձկներ
Օրը հաճույքով նվիրեք ստեղծագործելուն, տան հարդարմանը, նաև՝ վերանորոգմանը, ջերմ ու ներդաշնակ մթնլորտի ստեղծմանը ձեր տարածության մեջ: Կարող եք համարձակորեն կյանքի կոչել ամենահամարձակ մտահաղացումները, ոչ ստանդարտ գաղափարները, որոնք այսօր շատ տեղին ու լակոնիկ կլինեն:
emedia.am