Հարսնացու Ազատիխան Սավուտին անմիջապես չի համաձայնել ամուսնանալ ավելի երիտասարդ Աիմտի Ախեմտիի հետ: Տղամարդու ամուսնության առաջին առաջարկը նա մերժել է եւ միայն երկրորդ անգամ է ընդունել: Ամունության արարողությունը կայացել է Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանում, որը գտնվում է Չինաստամ արեւմուտքում:

Նորապսակների սիրավեպը սկսվել է անցյալ տարի եւ Աիմտին խոստովանել է, որ Ազատիխանը հոգ է տարել իրեն: Մասնավորապես, տղամարդու խոսքով, նա նրան հավելյալ սնունդ է տվել:

Անցյալ շաբաթ կայացած հարսանիքի ընթացքում ներկա են եղել ծերանոցի մի շարք բնակիչներ, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով « Mail Online»-ին:

«Մենք շատ երջանիկ ենք: Ինձ համար միեւնույնն է, որ նա տարիքով մեծ է,- ասել է նորապսակ ամուսինը հարսանիքից հետո:- Նա իմ մասին հոգ է տանում, ուտելու ժամանակ ինձ է տալիս մսի իր չափաբաժինը»:

news.am