Խոյ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ նշանի ներկայացուցիչները մեծ փորձությունների միջով են անցնում: Շրջապատի հետ դժվար եք լեզու գտնում: Օրվա երկրորդ կեսին մեծանում է դրական միտումների ազդեցությունը: Արգասաբեր ժամանակահատված է: Կարող եք օգտագործել թե′ մասնագիտական, թե′ անձնական նպատակներին հասնելու համար:
Ցուլ Բարդ օր է: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում կոլեգաների հետ: Աշխատավայրում սովորականից հաճախ են խնդիրներ ծագում, ընդ որում, վտանգ կա, որ ինտրիգների զոհ կդառնաք: Ցանկալի չէ գործարքներ կնքել, ներդրումներ կատարել կասկածելի նախագծերում: Մտերիմ ընկերները աջակցուցում են ձեզ, սակայն միայն բառերով: Իրական օգնություն, ցավոք սրտի պետք չէ ակնկալել:
Երկվորյակներ Երկվորյակների համար հեշտ չի լինի: Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում կյանքի կոչել ձեր առջև դրված նպատակները: Սկզբնական շրջանում դուք ջանում եք թաքցնել ձեր հույզերը, սակայն օրվա երկրորդ կեսին հունից դուրս եք գալիս: Ցանկացած մանրուք նյարդայնացնում է ձեզ: Ցանկացած անհեթեթ միջադեպ կարող է դառնալ տևական կոնֆլիկտի հասունացման պատճառ:
Խեցգետին Հագեցած օր է: Գործերը շատ են, այդ թվում նաև` չափազանց կարևոր: Այդ իսկ պատճառով ամեն վայրկյանը պետք է գնահատել: Զերծ մնացեք դատարկ խոսակցություններից: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց և ավագ սերնդի հետ զրույցներ վարելու համար: Հնարավոր է թանկարժեք նվերներ ստանաք, դրամական մուտքեր լինեն: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին. Այսօր շատ հաճախ եք բախվում այնպիսի մարդկանց հետ, ովքեր ցանկանում են օգտագործել ձեզ իրենց շահերի համար:
Առյուծ Անբարենպաստ օր է, հատկապես մասնագիտական խնդիրները լուծելու համար: Այսօր ձեզ տանջում են միմիայն անձնական խնդիրները: Սխալներից խուսափել կօգնեն փորձառու կանանց խորհուրդները: Հետաձգեք գործնական հանդիպումները, դրանք հաջողությամբ չեն պսակվի: Ցանկալի չէ նաև նոր աշխատանքի անցնել: Անձնական կյանքում խնդիրներ չեն ծագում: Նշանի միայնակ ներկայացուցչները հնարավորություն ունեն հանդիպելու իրենց կյանքի հավատարիմ ուղեկցին:
Կույս Լարված օր է: Դուք բազմաթիվ փորձությունների կենթարկվեք: Աշխատավայրում ծագած խնդիրները իրապես բարդ են և օրհասական, սակայն չեք կարողանում կենտրոնանալ դրանց լուծման վրա, ինչ-որ մեկը անդադար շեղում է ձեզ, խառնվում ձեր գործերին: Օրվա երկրորդ կեսին կհանդարտվեք և ճիշտ որոշումներ կկայացնեք: Ցանկացած միջոցառմանը աշխատեք առավել կոռեկտ վարք ցուցաբերել. Էթիկայի կանոնների խախտումը կպատժվի:
Կշեռք Անկեղծությունը, բարյացակամությունը օգնում են ձեզ նոր ընկերներ ձեռք բերել: Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ բազմաթիվ հաճոյախոսություններ եք ստանում: Կարող եք օրը նվիրել ակտիվ հանգստին: Բացի այդ, Կշեռքներն այսօր հոգևոր սնունդի կարիք ունեն, այդ իսկ պատճառով դասական երաժշտությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Կարիճ Զարմանալի չէ, որ այսօր բոլորը ձեր խորհրդի և աջակցության կարիքն ունեն: Օտարի խնդիրները հեշտությամբ եք լուծում, իսկ ահա սեփականները` դեռ ոչ: Կիսվեք ընկերների հետ` պատմեք ձեր խնդիրների մասին, մի ամաչեք խոստովանել ձեր զգացմունքները: Անկեղծ զրույցը կօգնի ձեզ դուրս գալ բարդ իրավիճակից: Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական խնդիրները քննարկելու, դրանց լուծման ճանապարհները փնտրելու համար:
Աղեղնավոր Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, որոնք հեշտությամբ չեն լուծվի: Նշանի ներկայացուցիչները, ովքեր հույսը դնում են ոչ միայն իրենց խղճի վրա, այլ նաև հետևում են փորձառու մարդկանց խորհուրդներին, կարող են զերծ մնալ լուրջ սխալներ գործելուց: Շատ դժվար է խուսափել կենցաղային վեճերից: Դուք աշխատում եք բարյացկամություն ցուցաբերել, բայց դա չի օգնում ձեզ զերծ մնալ ոմանց կողմից մանուպալյացիայի ենթարկելու փորձերից:
Այծեղջյուր Գերիշխում է բացասական միտումների ազդեցությունը: Լավ է թերևս, որ խնդիրներին հանգիստ եք վերաբերվում, պահպանում եք սառնասրտությունը, անգամ խելամիտ խորհուրդներ եք տալիս: Օրվա ընթացքում սովորականից շատ խնդիրներ են ծագում կենցաղային տեխնիկայի հետ: Ցանկալի է հրաժարվել գործնական ճամփորդությունների հետ: Մի շտապեք կարևոր որոշումներ կայացնել, հատկապես անձնական բնույթի:
Ջրհոս Պետք չէ հույսը դնել դաշնակիցների վրա: Գործեք ինքնուրույն: Չափազանց ճշգրտություն պահանջող գործեր մի ձեռնարկեք: Հրաժարվեք գնումներ կատարելուց, հատկապես` չնախատեսված: Հակված եք վատնել բոլոր ֆինանսական միջոցները: Պետք չէ խոստումներ տալ, կապել ձեզ պարտականությունների, որոնք ճնշում են:
Ձկներ Դուք շատ հեշտ եք մարդկանց հետ լեզու գտնում: Գործնական հանդիպումները հաջող են ընթանում: Համագործակցության շահավետ եզրեր եք գտնում: Վայելում եք գործընկերների հարգանքը: Գործնական ուղևորությունները ոչ միայն օգնում են լուծել պրոֆեսիոնալ խնդիրներն, այլև հնարավորություն են ընձեռում հաճելի ժամանակ անցկացնել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում` խոշոր:
emedia.am