Խոյ ( 21.03-20.04)
Այսօր արժե խուսափել աշխույժ գործողություններից: Շուտ կհոգնեք, իսկ օգուտ չի լինի:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզ կծանրաբեռնեն մանր, բայց անհետաձգելի խնդիրները: Որքան էլ, որ շտապելուց լինեք, աշխատեք զգույշ, մանր քայլերով շարժվել, քանզի մեծ է հավանականությունը, որ բոլորովին այլ ուղղությանբ կշարժվեք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Ձեր գլխում միտք հղանալուց, մինչև դրա իրականացումը կտևի կես օր: Մնում է հուսալ, որ գաղափարների հետ կապված խնդիրներ չեն լինի:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր առաջին ջութակի դերը, որքան էլ դա տհաճ լինի, Ձեզ վիճակված չէ: Չարժե դրա համար պայքարել, դրանով Դուք միայն կփչացնեք Ձեր հեղինակությունը:
Առյուծ (24.07-24.08)
Այս օրը հարմար է, որպեսզի քշտեք թևերը, և պայքարեք հերթական խոպանի նվաճման համար: Հնարավոր է, նույնիսկ, որ հաջողվի ոչ միայն սկսել գործը, այլև այն հասցնել ավարտին:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր, հնարավոր է, որ ստպված լինեք հրաժարվել Ձեր սկզբունքներից մեկից: Դա այդքան էլ վախենալու չէ, բայց որոշակի բարոյական անհարմարություն կարող է պատճառել:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեր երազներով շատ բարձր մի ճախրեք: Այսօր Ձեզ շատ դժվար կլինի վերադառնալ: Այդպես էլ կմնաք օդում կախծված` ինչպես Վինի Թուխն իր փուչիկ-օդապարիկով: Հանկարծ ու մեղուները գան…Իսկ ցած ընկնելն այնքան ցավոտ է…
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Դուք հակված կլինեք ինքնախարազանման, ընդ որում` ոչ որոշակի առիթով: Անգամ, եթե ինչ-որ մեկը, չանսալով Ձեր խորհուրդներին, հայտնվի տհաճ իրավիճակում, Դուք մեղքի զգացում կունենաք: Հարցն այն չէ, որ Դուք բավարար կերպով համոզիչ չեք եղել, պարզապես` ճակատագիր է:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այս օրը նախատեսված է արդյունավետ համագործակցության համար, իսկ թե ում հետ` ընտրությունը Ձերն է: Ոչ մի դեպքում վեճի մեջ մի մտեք ու բամբասանքներ մի տարածեք: Դա շուռ կգա Ձեր դեմ:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Դուք քննադատաբար տրամադրված կլինեք: Երբ կմեծարեք հերթական հեղինակությանը, փորձեք հասկանալ, թե ինչու համար է դա Ձեզ պետք:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Ձեր համար հիմնական արժեքը, որքան էլ դա կենցաղային հնչի, կլինի փողը: Պատրաստ եղեք լուրջ ֆինանսական հարցեր լուծելու:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք չեք կարող համագործակցել որևէ մեկի հետ, ով էլ որ նա լինի: Հնարավոր է` ինքներդ Ձեզ հետ սկսեք վիճել:
http://ladynews.am/arm/horoscope/12/