Խոյ

Հաջող օր է բիզնես–ծրագրերի և մտահղացումների համար։ Կարելի է նոր գործընկերների գտնել և օգտագործելով ոչ ստանդարտ մեթոդները հասնել հաջողության։ Նոր մտքերն արագ աջակցություն կստանան։ Չնայած հաջողություններին, Ձեր տրամադրությունն այդքան էլ լավը չէ։ Դուք դժգոհ եք Ձեզանից և շրջապատից, և դրանից ելնելով ագրեսիվ եք. փորձեք ամեն ինչին նայել դրական կողմից։

Ցուլ

Կարևոր հանդիպումների օր է. քննարկելով բիզնես հարցերը չեք ցուցաբերում ճկնություն և զիջումներ, և շատ ճիշտ եք վարվում։ Այսօր պետք է համառ լինել և մինչև վերջ պնդելով Ձերը՝ հասնել հաջողության։ Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք, բայց մի պատմեք դրա մասին ոչ ոքի։ Այդ տեղեկությունը հետագայում Ձեզ պետք կգա վճռական պահի։ Լավ օր է խնջույքների և հյուր գնալու համար։ Մի քիչ ուշադիր եղեք Ձեր արտաքինի հանդեպ։

Երկվորյակներ

Հեշտությամբ թշնամիներ ձեռք կբերեք և այդ ամենում մեղավոր է Ձեր սուր խոսքը։ Այսօր չի ստացվի լավ շփում ունենալ շրջապատի հետ։ Աշխատեք մեղմ լինել նրանց նկատմամբ։ Ֆինանսական խնդիրները լուծելու համար այդքան էլ լավ օր չէ։ Լավ օր է սիրելի անձի հետ շփվելու և նրա հետ որևէ ճամփորդության մեկնելու համար։

Խեցգետին

Բարձր է գործնական ակտիվությունը։ Դուք շատ եք աշխատում և դրանից հաճույք եք ստանում։ Ո՛չ բարդ խնդիրները, ո՛չ ինքնուրույն լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը չեն վախեցնում այս նշանի ներկայացուցիչներին։ Խնդիրներ են առաջանում նախատեսած առաջնահերթությունները որոշելու հետ կապված, շատ ժամանակ եք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք ընդհանրապես ուշադրության կարիք չունեն։ Մի վախեցեք նոր նախագծեր սկսել, դրանք Ձեզ հնարավորություն կտան ցույց տալ Ձեր լավագույն կողմերը։

Առյուծ

Շրջապատի հետ բազմաթիվ տարաձայնություններ կունենաք, այդ թվում՝ այն անձանց հետ, ում հետ առաջ հեշտորեն էիք ընդհանուր լեզու գտնում։ Ձեր հասցեին շատ քննադատություն կհնչի, սակայն դուք պետք է այն հանգիստ ընդունեք, աշխատելով չնյարդայնանալ։

Կույս

Պատրաստ եղեք չծրագրավորված ճանապարհորդությունների ու տարերևույթ հանդիպումների։ Օրը լի է լինելու անակնկալներով, որոնք թե ձեր անձնական, թե գործնական կյանքի հետ առնչություն կունենան։ Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր է, գումար ստանաք։

Կշեռք

Անհրաժեշտ է լուրջ որոումներ կայացնել, սակայն դուք դրա ցանկությունը չունեք, ու պարզապես ժամանակ եք ձգձգում։ Այդ գործելաոճն այնքան էլ վատը չէ, պարզապես մի փոքր հետաձգեք գործերն ու հաշվի առեք բոլոր կողմերը։ Չի բացառվում, որ այդ ընթացքում պարզվի, որ դուք քիչ էիք մնում որոշում կայացնեիք սխալ տեղեկության հիման վրա։

Կարիճ

Ոչ դուք, ոչ ձեր մտերիմները հաստատ չեն ձանձրանա։ դուք անընդհատ նոր գործեր եք ձեռնարկում, սակայն շրջապատը չի շտապում օգնել ձեզ։ Մտերիմ մարդկանց կարող է թվալ, որ դուք կյանքին լուրջ չեք վերաբերվում, ինչը կարող է ձեզ ստիպել շատ վատ զգալ։

Աղեղնավոր

Թեթև, հաճելի և արտակարգ օր է։Այսօր կստացվի ամեն ինչ։ Oգտագործեք ավելի վաղ ստացված գիտելիքները և տեղեկությունները։ Օգնության կհասնեն ընկերները և հարազատները, և միասնական ուժերով կհաջողվի ամեն ինչ։ Հնարավոր է գումար ստանաք, անգամ ամենավանական տեղից։ Կարելի է ծրագրել որևէ ճամփորդություն և պատրաստվել դրան։

Այծեղջյուր Հնարավոր է զգալի առաջընթաց բոլոր գործերում։ Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու սեփական ուժերով լուծել բոլոր ծագած խնդիրները։ Մարդիկ, ովքեր ձեզ օգնություն էին խոստանում, հավանական է, դժխեն խոստումը։ Պատրաստ եղեք ապագայի համար ծրագրավորված քայլերը փոփոխելու։

Ջրհոս

Բարդ օր է՝ էմոցիոնալ առումով։ Հակառակորդները տեսնում են Ձեր խնդիրները, իսկ նախկինում մոտիկ մարդկանց հետ դժվարությամբ եք լեզու գտնում։ Թույլ չտաք զգացմունքներին հաղթահարել Ձեր մեջի բանականությունը։ Աշխատեք ղեկավարել տրամադրությունը և թույլ մի տվեք բացասական էմոցիաներին ներխուժել Ձեր կյանք։

Ձկներ

Հարկավոր կլինի հնարամտություն և շրջահայացություն: Սա բավականին հիշարժան ու թեժ օր է, սակայն և ոչ հեշտ: Փորձեք լինել համբերատար Ձեր գործընկերների հետ, անգամ եթե նրանք իրանց լավագույն ձևով չեն դրսևորում: Մյուսների թերությունների նկատմամբ Ձեր ներողամիտ մոտեցումը միայն Ձեզ գեղեցկացնում է:
emedia.am