Խոյ

Իրադարձությունները կարճում են իրենց ընթացքը, ալարկոտությունն աստիճանաբար իր տեղը զիջում է կատաղի աշխատունակությանն ու համառությանը, չնայած որ անսովորությունից կարող եք ուժեղ գլխացավեր ունենալ: Դուք արդեն պատրաստ եք նոր բան արարել, իսկ աշխատանքի ծավալը գնալով աճում է: Լավ կլինի, եթե հենց այս պահին անեք այն, ինչ հասցնում եք: Այսօր առավել արդիական են այն գործերը, որոնց արդյունքը զգում եք միանգամից:

Ցուլ

Մի հետաձգեք գործերի առաջընթացը. այդ գործերից կարող է կախված լինել ապագայի նկատմամբ վստահության զգացումը: Կարիք կա գործի դնել բանակցելու, պայմանավորվելու ձեր ունակությունը, իսկ գործնական հարաբերությունները մոտ ժամանակներս նոր որակներ կստանան: Հաշվի առեք թեթևակի լարվածության անհրաժեշտությունն ու ծայրահեղ նեղացկոտության գործոնը: Մի արագացրեք անձնական հարաբերություններում զարգացող որոշ փոփոխություններ:

Երկվորյակներ

Այժմ շատ տեղեկություններ եք ստանում, ու դեռևս իմաստ չկա արագացնել այդ գործընթացը կամ վերցնել լրացուցիչ բեռնվածություն, անգամ եթե դուք շատ եք շահագրգռված դրանում: Ամենակարևոր բաները դուք կստանաք առանց լարվելու: Պահպանեք առողջությունը, հոգ տարեք նրանց մասին, ով ձեզանից մեծ է կամ թույլ: Մոտակա օրերին հնարավոր է լարվածության անկում, և դուք համարձակորեն կկարողանաք նոր գործ ձեռնարկել:

Խեցգետին

Չնայած արտաքին ֆորս-մաժորին ու հանգամանքների ճնշմանը` այժմ լավ կլինի մնաք ձեր ուժերի սահմաններում ու չանեք բաներ, որոնք ձեր ունակություններից անդին են: Գործերը ընթանում են բնականոն հունով, անհրաժեշտ է միայն ճիշտ ուղղություն ապահովել նրանց համար: Այժմ կարիք չկա գերհոգնել աշխատավայրում, կամ էլ արագացնել ինչ-ինչ իրողությունների ընթացքը: Լավ օր է որոշ իրադարձությունների շղթայաձև զարգացումն ապահովելու համար: Թուլացեք ու հանգստացեք ընկերների հետ:

Առյուծ

Մի ծանրաբեռնվեք աշխատանքով, բայց ուշադիր եղեք նրբերանգներին ու անձնական կյանքին, կարող եք զգալ մոտալուտ փոփոխությունների ազդանշաններ: Առողջությունն ու ընթացիկ գործերը այս պահի ամենակարևոր բաներն են: Կոլեկտիվի մթնոլորտը բավականին լարված է: Հնարամիտ եղեք խարդավանքներից խուսանավելու հարցում: Այժմ դուք շատ զգայուն եք զգայական ու էներգետիկ ազդանշանների նկատմամբ:

Կույսեր

Այսօր կարող եք զգալ արտաքին հանգամանքների ճնշում, որից ձերբազատվել ավաղ չեք կարող: Ամեն ինչ արագ է զարգանում, այնպես, որ չեք էլ կարողանում ըմբռնել դրանց առաջացման պատճառներն ու բովանդակությունը: Այժմ ձեր հույզերն ու ապրումները կենտրոնացած են մեկ թեմայի շուրջ, որը դուրս է գալիս ձեր վերահսկողությունից: Դուք ամբողջությամբ կարող եք հույսներդ դնել ինտուիցիայի վրա: Ոչ ռացիոնալ արարքները կարող են ազդել ձեր խնդիրների բնույթի վրա:

Կշեռք

Լարվածությունն աճում է: Դեռևս խնայեք ուժերը ու կյանքի կոչեք միայն այն բաները, առանց որոնց չեք կարող «յոլա գնալ»: Պահպանեք առողջությունը: Ինքնավերահսկողությունը այժմ մեծապես կախված է ճիշտ գործելակերպից: Ամուր կառչեք նպատակից, որ չպայթեք բեռնվածությունից` թողնելով գործերը ամենաատասխանատու ու բարդ պահին: Մի կառչեք անցյալից. եթե ժամանակն է, պետք է հրաժարվեք որոշ հավակնություններից կամ ինչ-որ բանին հրաժեշտ տալ: Մի բան կորցնելով, կգտնեք մեկ այլ բան:

Կարիճ

Հարաբերություններում գերակշռում է ագրեսիվությունը: Օրը ստիպում է գործել` չմնալով մեկ տեղում, ակտիվ փոխազդել շրջապատի հետ: Կարող եք ստանալ նորություներ, որոնք կփոխեն ձեր խնդրո առարկայի նկատմամբ վերաբերմունքը: Բաց եղեք նորարարությունների նկատմամբ, կուտակեք նոր գաղափարներ, գնահատեք նոր ստացված առաջարկները, ընդլայնեք ծանոթությունների շրջանակը: Օրը բարենպաստ է ձեզ անհանգստացնող որևէ բանի մեջ վերջապես հստակություն մտցնելու առումով:

Աղեղնավոր

Մի թուլացրեք արագությունը ու մի շեղվեք երկրորդական բաների վրա: Շատ հարցեր կլուծվեն արտաքին ճնշումների ներքո, բայց առկա է կոնկրետ պայմանավորվածությունների անցնելու հնարավորություն: Ընկալեք ազդանշանները, հուշումները, մի ալարեք ու գործեք ձեր շահերից ելնելով: Հավասարակշիռ վիճակում պահեք ձեր զգացմունքները: Միայն այդ դեպքում կարող եք պնդել ձեր տեսակետը ու անել ամեն ինչ ձեր ուզածի պես:

Այծեղջյուր

Կզգաք հանգամանքների ճնշում ու ազատ ժամանակի պակաս: Կենտրոնացեք մեկ գործի վրա ու ժամանակ մի ծախսեք դատարակաբանությունների վրա: Հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկին հետաքրքրել ձեր մտքերով, բայց այնտեղ, որտեղ ակնհայտ է շահերի համընկնումը ու եկամուտը, կստանաք աջակցություն ու օգնություն: Կարգի բերեք անձնական տարածությունը, հոգ տարեք ընտանիքի անդամների մասին:

Ջրհոս

Արագ են ընթանում գործերը, որոնց արդյունքը դուք հեշտությամբ կարող եք տեսնել: Անձնական ու սոցիալական հարաբերություններում կարող եք ենթարկվել ազդանշաններին, ցանկություններին, բայց մի ենթարկվեք ծայրահեղությունների տակ ընկնելու գայթակղությանը: Սեփական նախաձեռնությամբ մի մեծացրեք բեռնվածությունը, համակարգեք ու կարգի բերեք այն, ինչ կարելի է կարգի բերել: Զգոն եղեք նոր ստացվող տեղեկությունների հետ:

Ձկներ

Անսպասելի թեմաների շուրջ մեծանում են սթրեսային իրավիճակները, իսկ բեռնվածությունը կաճի գործերի բազմազանության հետ կապված: Ուշադիր եղեք ֆինանսական հարցեր կարգավորելիս: Ինչ-որ բանում հնարավոր են մեծ հիասթափություններ: Հնարավորինս վերահսկեք իրավիճակը ու սպասեք գործերի հետագա զարգացումներին: Խուսափեք մեծ ծախսեր անելուց ու հետաձգեք մեծ գնումներ անելու ժամկետը:
emedia.am