Խոյ

Առավոտից հնարավորություն կընձեռվի ամեն ինչ դասավորել սրտի ուզածի նման: Լավ կլինի զբաղվեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվության հավաքմամբ, կատարեք անհրաժեշտ զանգեր, այցելություններ: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կլինի: Կազմակերպեք միջոցառումներ, ձևակերպեք փաստաթղթեր, ստորագրեք պայմանագրեր: Ազատ ժամանակը մեծ գործին նվիրեք: Ֆիզիկական բեռնվածությունը կօգնի թոթափել ավելորդ լարվածությունը: Հիանալի օր է խոշոր գնումների համար:

Ցուլ

Կարևոր միջոցառումների համար հարմար է օրվա միայն երկրորդ կեսը: Այն հարմար է հատկապես ապագայի մասին պլաններ կառուցելու, ֆինանսական ներդրումներ անելու համար: Տնային առօրյա հոգսերը սկսել են ձեզ դուր գալ, կարելի է ժամանակը օգտագործել նոր ինտերիերի ձևավորման, հին իրերի վերանորոգման վրա: Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ, մի թողեք նաև, որ ուրիշներն իրենց հոգսերով խանգարեն ձեզ կատարելու ձեր աշխատանքը:

Երկվորյակներ

Առավոտյան անգործությամբ զբաղվելը կլինի լավագույն մարտավարությունը: Օրվա երկրորդ կեսին զգայական վիճակը կկանոնավորվի, ավելի հեշտությամբ կկարողանաք հասկանալ ձեր ցանկություններն ու մղումները: Դուք քիչ եք հակված շտապելու, քանի ձեր քայլերը համաձայնեցված չեն: Շփումների համար բարենպաստ օր է: Ժամանակ տրամադրեք թեթև զբաղմունքներին, անուշադրության մի մատնեք առողջությունը:

Խեցգետին

Հուսալի գործընկերներից ձեռքից բաց մի թողեք ու որևէ բան սեփական նախաձեռնությամբ մի փոխեք: Համաձայնեցրեք բոլոր պլաններն ու պարտականությունները: Հնարավոր է` ստիպված լինեք ավելին անել, բայց դրա համար անհրաժեշտ կապերն ու գիտելիքները դուք ունեք: Օրը հաջող ընթացք կունենա, ինչ-որ իմաստով կարող եք բարելավվել ձեր դիրքերը աշխատավայրում: Չնայած տնային գործերն ու մտերիմների հոգսերը հսկայական ժամանակ են խլում, բայց առանց ձեր մասնակցության այսօր ոչինչ չի դասավորվի ինչպես հարկն է:

Առյուծ

Գործընկերներն այսօր ձեզ ավելի շատ կվստահեն ձեր ինքնավստահ կեցվածքի պատճառով: Դուք կարող եք մեծ հույսեր արդարացնել, բայց իհարկե ստիպված կլինեք նեղացնել ձեր հետաքրքրությունների շրջանակը: Այսօր ձեզ կարող են այցելել օգտակար մտքեր ակտուալ հարցերի լուծման առումով: Դուք կգտնեք այն ոսկե միջինը, որը կօգնի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Հիանալի օր է ինչ-որ բան սովորելու, սիրելի տարածությունը ընդլայնելու, բարեկարգելու համար: Ընդհանուր առմամբ մթնոլորտը հակում է պրակտիկ գործունեության:

Կույսեր

Հարմարավետ ժամանակ է, որը պարտավոր եք լցնել հաճելի տպավորություններով: Փորձեք գտնվել այնպիսի մարդկանց շրջանակում, ովքեր ձեր սրտին մոտ են կամ կարող են օգտակար լինել նախագծերը առաջ տանելու հարցում: Ուշադիր եղեք անձնական-ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ: Երեխաները ձեր առանձնահատուկ հոգատարության կարիքն են զգում: Օրվա ընթացքում դուք կպահպանեք բարձր աշխատունակությունը, ուստի կարող եք հսկայական քանակությամբ օգտակար գործեր անել տան համար:

Կշեռք

Օրը կարող է ձանձրալի թվալ պարտականությունների մեծանալու հետ կապված: Այսօր իմաստ կա ավելի շատ աշխատել, քան սովորաբար, որպեսզի ձեզ համար ազատ ժամանակ գտնեք հետագա օրերի ընթացքում: Դուք կստանաք հիանալի ռացիոնալիստական առաջարկներ, իսկ կենցաղում կանեք մի քանի գործ միաժամանակ: Ընթացքում կվերհիշեք մի քանի հին գործերի մասին, որոնք իսկապես օգտակար կարող են լինել ներկայում: Ռոմանտիկ հարաբերությունների համար օրը հեռանկարային չէ:

Կարիճ

Ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ովքեր ձեզ մոտ են գալիս մոռացված խոստումների հիշատակություններով: Այժմ ձեր ձեռքերում ունեք անհրաժեշտ լծակները բոլոր բացթողումները լրացնելու ու իրավիճակը այնպես շրջելու համար, որպեսզի ամեն ինչ ձեր օգտին աշխատի: Ձեր ներշնչանքը կարող է ազդել ձեր գործունեության մեկ այլ ոլորտի վրա: Շատ հարցեր կստանան իրենց արժանի պատասխանը: Օրվա ընթացքում ուշադիր եղեք այն գործերի նկատմամբ, որոնք կարող են մեկ ակնթարթում ընդլայնել ձեր հեռանկարները:

Աղեղնավոր

Օրը խոստանում է բավականին հանգիստ լինել: Օգտակար է շարժողական ու ֆիզիկական ակտիվությունը, բայց աստղերը խորհուրդ են տալիս գերբեռնվածությունից խուսափել: Սա իրադարձություններով հարուստ ու հնարավորությունները գերազանցող ժամանակահատված է: Ու անգամ եթե որոշ հանգամանքներ սթրեսսի պատճառ դառնան, ջանքերի արդյունքը անկասկած դրական կլինի: Առողջությունը ձեր հոգատարության կարիքն ունի: Բարենպաստ ժամանակ է նաև սիրային ոլորտը թարմացնելու համար:

Այծեղջյուր

Տրամադրվեք այն տեղեկատվության ստացմանը, որը ձեզ պետք է: Փնտրեք հաղորդակցության նոր ուղիներ, որոնեք տեղեկատվության անհրաժեշտ աղբյուրներ: Շատ հարցերի պատասխաններ այսօր ձեզ անակնկալի կբերեն: Հարմար օր է գործընկերների հետ ընդհանուր նպատակներ ու պլաններ քննարկելու համար: Նոր գաղափարները կյանքի կոչելու, սխալները շտկելու, հարաբերությունները պարզելու ժամանակն է: Օրգանիզմին անհրաժեշտ ուշադրություն հատկացրեք, պայքարեք վատ սովորությունների դեմ:

Ջրհոս

Օրը պոտենցիալ հնարավորություններով լի է: Դուք կարող եք հասցնել տարբեր միջոցառումներին մասնակցել, բայց պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու ավելի շատ տալ, քան վերցնել: Սահմանեք օգտակար և ուրիշների համար պարզ ձևակերպված նպատակներ: Եթե հոգեպես ու բարոյապես պատրաստվել եք, հաջողությունը ձեզ չի շրջանցի: Լավ կլինի, եթե ձեր կողքին հայտնվի մեկը, ով լրացուցիչ օղակ կլինի դեպի նպատակ տանող ճանապարհին: Հիանալի օր է հանդիպումների համար:

Ձկներ

Դուք կարող եք ընտրել նվազագույն դիմադրության մարտավարությունը ու թողնել, որ իրադարձությունները զարգանան իրենց հունով: Բայց հաճելի պահերը ձեզ սպասում են նաև խոչընդոտներ հաղթահարելիս: Նոր գործեր մի ձեռնարկեք, զբաղվեք հների ամբողջականացմամբ: Հնարավոր են հաճելի անկակնկալներ: Հնարավոր է` ներքին ու արտաքին անհարմարավետության անսովոր զգացում ունենաք: Չէր խանգարի զբաղվել արտաքին տեսքի բարելավվմամբ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի անվստահությունը հաղթահարելու համար:

emedia.am