Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 15-ամյա անչափահաս Լիանա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվա-Գյումրի թիվ 505 չվերթի ինքնաթիռում, ուրիշի գույքը խոշոր չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ բացել է իր հարեւանությամբ նստած ուղեւոր Տիգրան Մելիքյանի ձեռքի պայուսակի հետնամասում գտնվող շղթան եւ այնտեղից գողացել խոշոր չափի 150 հազար ՌԴ ռուբլի (մոտ 1 837 500 դրամ), վերջինիս պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` գողություն խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am