1. Հնարավորությունները հենց այնպես չեն ընձեռվում. դուք ինքներդ եք ստեղծում դրանք:
2. Կարևոր է ոչ թե այն, թե ինչ խաղաքարտեր են ձեզ բաժին ընկել, այլ այն, թե ինչպես եք դուք խաղում այդ խաղաքարտերով:
3. Եթե կարծում եք, որ հասել եք ձեր բոլոր նպատակներին, ապա սխալվում եք: Կյանքը հավիտենական պայքար է: Երբեք կանգ մի առեք:
4. Որոշ մարդիկ երազում են մեծ նվաճումների մասին, այլոք հասնում են դրանց:
5. Խոտը դալարում է այն ժամանակ, երբ ջրում ես այն:
6. Դեպի հաջողություն տանող վերելակը փչացել է: Ստիպված եք բարձրանալ աստիճաններով:
7. Հաջողությունն ամենավատ ուսուցիչն է:
8. Կյանքում պետք է սովորել ոչ թե այն մասին, թե ինչպես դիմանալ փոթորկին, այլ ինչպես պարել անձրևի տակ:
9. Փրկվում են ոչ թե ամենաուժեղները, այլ նրանք, ովքեր ամենից ճիշտ են արձագանքում փոփոխություններին:
10. Կա հաջողության երկու գաղտնիք. 1) երբեք մի ասեք այն ամենը, ինչ գիտեք:
11. Մենք երբեք վերջնականապես պարտված չենք, քանի դեռ ինքներս չենք հանձնվել:
12. Խիզախությունը մշտապես չի հոխորտում: Երբեմն խիզախությունը այն ձայնն է, որ օրվա վերջում կամացուկ ասում է. «Վաղը ես կրկին կփորձեմ»:
13. Դասեր քաղիր երեկվանից, ապրիր այսօրվա օրով, հույս ունեցիր վաղվա համար:
14. Աստղերը չեն կարող շողալ, եթե խավար չիջնի:
15. Մեծ նվաճումների հասնելու համար պետք է մեծ ռիսկի դիմել:
Ավելին քան փաստեր
blognews.am