Մարդու շուրթերը 100 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը: Իսկական համբույրը բարձրացնում է ճնշումը մինչև 100 և ավելի զարկ րոպեում:
«Անմեղ» համբույրը այրում է 5 կալորիա: Իսկ մեծացնելով համբույրի ինտենսիվությունը, Դուք կարող եք այրել մինչև 30 կալորիա մեկ համբույրի ընթացքում: Համեմատության համար’ 1 րոպե արագ քայլքն այրում է 4-5 կալորիա:
Համբույրի ժամանակ մեկից մյուսին փոխանցվում են 278 տարբեր բակտերիաներ: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսը անվնաս է, իսկ մնացածի մասին արժե մտածել:
Կան մի քանի բաներ, որոնք կարող են սպանել կնոջ մոտ համբուրվելու ցանկությունը: Դրանցից են բերանի հոտը և կարճ դունչը:
ԱՄՆ-ում հարցումների մասնակցած աղջիկների ուղիղ քառորդը պատասխանել է, որ հանուն իրենց կուռքի հետ մեկ համբույրի, համաձայն են մի ամբողջ տարի արդուկել նրա վերնաշապիկները:
Ըստ վիճակագրության՝ տղամարդկաց մեծ մասը ցանկանում է համբուրվել Անջելինա Ջոլիի հետ::
Հարցումները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալուց առաջ համբուրում են կնոջը, ավելի մեծ եկամուտ են ունենում, քան մյուսները, ովքեր չեն անում դա:
Մասնագետներն ասում են, որ կա համույր, որը կարող է պտտեցնել գլուխը: Կրքոտ համբույրի դեպքում, եթե տղամարդը խիստ հետաքրքրված է կնոջով, նա թքով փոխանցում է կնոջը տեստեստերոն’ երջանկության հորմոն:
Միջինում կինը 5-8 տղամարդու է համբուրում մինչև ամուսնանալը:
Միջին դարերում Իտալիայում տղամարդը, եթե համբուրում է կնոջը մարդկանց ներկայությամբ, պարտավոր էր ամուսնանալ նրա հետ: Իսկ Նեապոլում ընդհանրապես շատ խիստ էր: Փողոցում համբուրվելու համար դու կարող էիր հայտնվել բանտում:
Միջինում մարդն իր ամբողջ կյանքում մեկ շաբաթ է ծախսում համբուրվելու վրա: Քիչ է, չէ՞:
Համբույրի գիտական անվանումը ֆիլեմատոլոգիա է:
Տևական համբույրը շատ ավելի լավ, քան մաստակը, կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ամեն անգամ հաց ուտելուց հետո եթե համբուրվեք, ապա զգալիորեն կպակասեցնեք կարիեսի առաջացման հավանականությունը:
Ամերիկացի Վոլֆրամը ռեկորդ է սահմանել համբույրների քանակով: Կազմակերպված մրցույթի ժամանակ 8 ժամվա ընթացքում նա համբուրել է 8001 մարդու:
Կինոյում առաջին համբույրը նկարահանվել է 1886թ.: Դա Թոմաս Էդիսոնի 30 վայրկյանանոց ֆիլմն էր, որ այդպես էլ կոչվեց’ «Համբույր»: