Իր ողջ կյանքի ընթացքում մարդը համբուրվում է ընդհամենը 2 շաբաթ: Մենք գտել ենք 25 փաստարկներ և հոսով ենք, որ դուք կտրամադրվեք այսդ ցուրտ ձմռանը համբուրվել ավելի հաճախ:

1.Համբույր հանուն ռոմանտիկայի

Գերմանացի գիտնականները պարզել են, որ համբույրը դրական է անդրադառնում մարդու տրամադրության վրա: Բեռլինյան համալսարանում փորձել են, որ 20 վայրկյանանոց առավոտյան համբույրը ռոմանտիկ տրամադրություն է հաղորդում ողջ օրը: Գերմանացի փորձագետներին կարելի է վստահել:

2.Համբույրը և քաշը

Անմեղ համբույրը պարանոցին կարող է այրել հինգ կալորիա: Կրքոտ համբույրի ժամանակ դուք կկորցեք մինչև  30 կալորիա:

3.Համբույրը և իմունիտետը

Համբույրի սիրահարները հազվադեպ են դիմում բժիշկի: Դա պայմանավորված է նրանով, որ մեր օրգանիզմում համբույրի ընթացքում արտադրվում են նոյրոպեպիդներ, որոնք վերացնում են հիվանդության բակտերիաները և զանազան վիրուսները:  Համբուրվեք և առողջ եղեք:

4.Էներգետիկ համբույր

Հնում ճապոնացիները վստահ էին, որ համբույրը առողջացնում է մարդուն: Օրինակ, կարող է դրական էներգիա հաղորդել ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը:

Ի դեպ, հենց ճապոնացիներն են շրջանառության մեջ դրել «սեպտուն» բառը, որը նշանակում է քնքշանք համբույրի ժամանակ լեզվի միջոցով: «Սեպտունի» տեխնիկայի մեջ համբույրի մի շարք տեսակներ կան (համբույրների անձրև, կրակի համբույր, թիթեռնիկի համբույր, հոգու և այլն):

5.Ցանկության համբույր

Բժիշկ-սեքսոլոգները պնդում են, որ լոզվով համբուրվելը տղամարդկանց 70%-ի մոտ առաջացնում է ցանկություն: Բացի այդ մարդու թուքը պարունակում է անդրոստերոն, որը բարձրացնում է թե կնոջ, թե տղամարդու  սեռական ցանկությունը:

6.Լավատեսական համբույր

Բրիտանացի գիտնականները փորձաքննություն են անցկացրել և պարզել, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են համբուրվում, ավելի լավատես են, վստահում են իրենց ուժերին և հասնում են մասնագիտական և անձնական հաջողությունների:

7.Համբույր ընդդեմ կարիեսի

Երկարատև համբույրը մաստակից ավելի լավ է կարգավորում բերանի թթվայնությունը:Սնվելու հետո համբուրվեք և զգալիորեն կնվազեցնեք կարիեսի առաջացմանը վտանգը:

8.Ադրենալինի համբույր

Կրքոտ համբույրը ուղեղին հաղորդում է այն նույն քիմիական ռեակցիաները, ինչ օդապարիկից թռչելը կամ ատրճանակով կրակելը: Արդյունքում արյան մեջ շատանում է, ինչը դրական է անդրադառնում ֆիզիկական և ուղեղի աշխատանքին:


9.Համբույր ցավի դեմ

Սիրելիի համբույրները կարող են ներգործել որպես ցավազրկողներ, որոնք 200 անգամ ուժեղ են մորֆինից: Այնպես, որ եթե ձեր ինչ-որ տեղը ցավում է, խնդրեք ձեր սիրելիին համբուրել ձեզ:

10.Ընտանեկան համբույր

Ինչպես փաստում է վիճակագրությունը, ընտանեկան զույգերի 40%-ը ֆրանսիական համբույրը համարում են սիրո արտահայտման լավագույն միջոցը:

Հոգեբանները իրենց հերթին պնդում են, որ «խորը» համբույրը, դա հուզական պոռթկում է, ինչն էլ ամուսնալուծությունների լավագույն կանխարգելիչն է:

11.Համբույր երկարակեցության համար

Ամերիկացի գիտնակնները անցկացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզել են, որ նրանք, որքեր շատ են համբուրվում, միջինը  հինգ տարի ավել են ապրում:

12.Օրգազմ համբույրի շնորհիվ

Կանանց 94%-ը սեռական հաճույք է ստանում համբույրից: Ոմանք անգամ օրգազմի են հասնում համբույրի շնորհիվ: Այս ֆենոմենը հանդիպում է կանաց 1-2%-ի մոտ:

13.Խելացի համբույր

Կրքոտ համբույրը, որը տևում է մեկ րոպեից ավելի արագացնում է սրտի զարկերը: Արդյունքում արյան շրջանառություը լավանում է և մատակարվում է թթվածին ուղեղի բջիջներին:

Արագանում է մտածողությունը, մեծանում է ուշադրության կենրոնացումը և անգամ մտապահվող ինֆորմացիան: Այդ իսկ պատճառով, եթե որոշել եք սովորել օտար լեզուներ, նախ և առաջ սովորեք կրքոտ համբուրվել:

14.Համբույր հանուն փողի

Սոցիալական հարցումները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, ովքեր առավոտյն համբուրում են իրենց կնոջը աշխատանքի գնալուց առաջ, ունենում են ավելի մեծ եկամուտ:

15.Համբույր կնճիռների դեմ

Համբույրը անմիջապես գործի է դնում դեմքի 29-34 մկաներ, որոնցից շատերը անհնար է օգտագործել այլ կերպ: Իսկ համբույրը կծառայի որպես մկանները մարզելու լավագուն միջոց,ինչի հետևանքով կնճիռներ չեք ունենա: