Հարց:
10 օրից դառնում եմ 15 տարեկան, ամեն օր զբաղվում եմ ձեռնաշարժությամբ: Ես ունեմ ընկերուհի սակայն ձեռնաշարժության ժամանակ մտածում եմ տղաների մասին ի՞նչ խնդիր է:
Հարցին պատասխանում է
Առողջության եւ կրթության հայկական կենտրոնի
հոգեբանական ծառայության հոգեբան
Լիլիթ Խաչատրյանը
Սովորաբար դեռահասության փուլում սեքսուալության դրսևորումներն ավելի շատ փորձարարական բնույթ են ունենում: Դեռևս այդքան տարբերակված չի լինում հակումները:
Հնարավոր է, որ առկա է սեռային ոլորտի մասին ոչ բավարար տեղեկատվություն, կամ էլ անինքնավսստահություն հակառակ սեռի հետ շփման հետ կապված:
Ավելի մանրամասն հասկանալու և հստակեցնելու համար նախնտրելի է հոգեբանական անհատական աշխատանք: