Խոյ

Դժվար թե տեղի ունենան որևէ կարևոր իրադարձություններ։ Օրը լի է լինելու մանր պատահարներով։ Չեն բացառվում չծրագրավորված ճանապարհորդություններ, հնարավոր է, հանդիպեք հին ընկերների, ում վաղուց չեք տեսել։ Օրվա հանդիպումները հաճելի ու բարեհաջող են լինելու։

Ցուլ

Դուք ինչ–որ տեղեկություն եք սպասում, որը ձեր աշխատանքին է վերաբերվում։ Նոր ծրագրերը, որոնք ձեզ առաջարկում են, հեշտ իրագործելի են թվում, սակայն դա ընդամենը առաջին տպավորությունն է։ Զգուշորեն ընտրեք դաշնակիցների՝ մեծ է սխալվելու հավանականությունը։

Երկվորյակ

Դուք ստիպված եք լինելու օրը վատնել դժվարին իրավիճակում հայտնված հարազատներից ինչ–որ մեկին օգնելու վրա։ Հնարավոր է, որ նրան ոչ միայն խորհուրդներ են պետք, այլև իսկապես լուրջ օգնություն։ Սակայն սեփական ուժերը գերագնահատել չարժե։ Արեք միայն ուժերի ներածին չափով։

Խեցգետին

Օրվա մեծ մասը դուք կվատնեք ուրիշների խնդիրները լուծելով, ինքներդ, սակայն զայրանալու եք այն պատճառով, որ թույլ եք տալիս ուրիշներին օգտագործել ձեզ։ Գործնական հարաբերություններում անորոշությունը ևս նյարդայնացնելու է։ Միգուցե ձեզ մոտ ծագի աշխատանքը փոխելու ցանկություն, սակայն մի շտապեք որոշումներ կայացնել։

Առյուծ

Շրջապատի հետ բազմաթիվ տարաձայնություններ կունենաք, այդ թվում՝ այն անձանց հետ, ում հետ առաջ հեշտորեն էիք ընդհանուր լեզու գտնում։ Ձեր հասցեին շատ քննադատություն կհնչի, սակայն դուք պետք է այն հանգիստ ընդունեք, աշխատելով չնյարդայնանալ։

Կույս

Պատրաստ եղեք չծրագրավորված ճանապարհորդությունների ու տարերևույթ հանդիպումների։ Օրը լի է լինելու անակնկալներով, որոնք թե ձեր անձնական, թե գործնական կյանքի հետ առնչություն կունենան։ Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր է, գումար ստանաք։

Կշեռք

Օրը հարմար է մասնագիտական բուռն գործունեության, այդ թվում, նոր փորձերի համար։ Կարելի է նոր գործեր ձեռնարկել ու չվախենալ, որ դրանք վատ ավարտ կունենան։ Բարեկամներն ու գործըկերներն ամեն կերպ աջակցում են ձեզ, ու դա ոգեշնչում է: Սակայն մի մոռացեք, որ դուք պատասխանատու եք լինելու նաև սխալների ու անհաջողությունների համար։

Կարիճ

Հետաքրքիր օր է, որը Կարիճներից շատերին հնարավորություն կտա ձեռք բերել ազդեցիկ մարդկանց հովանավորություն, դրսևորել սեփական ուժեղ կողմերն ու լավ տպավորություն թողնել շրջապատի վրա։ Որքան ավել ժամանակ անցկացնեք մարդկանց հետ, այդքան ավելի լավ։

Աղեղնավոր

Ինչով էլ դուք այսօր չզբաղվեիք, պատրաստ եղեք, որ Ձեզ օգնություն առաջարկողներն ավելի ավելի շատ են լինելու, քան Դուք կցանկանայիք։ Աշխատեք մերժել, առանց որևէ մեկին վիրավորելու, որպեսզի զերծ մնաք ապագա անախորժություններից։

Այծեղջյուր

Գերհագեցած ու ծանր օր է լինելու, բազմաթիվ գործեր վաղաժամ լուծում են պահանջում։ Դուք չեք ուզում անգամ ընդունել, որ օգնության կարիք ունեք, ու նախընտրում եք ամեն ինչի ինքնուրույն հասնեք։ Տրամաբանական է, որ դա բերում է գերհոգնածության։

Ջրհոս

Ինչ–որ բան գնում է ոչ այնպես, ինչպես ծրագրավորված է եղել։ Բազմաթիվ հարցադրումներ, որոնք դուք դնում եք, չեն ընդունվում շրջապատի կողմից։ Դուք ուշադրության պակաս եք զգում, ինչը կարող է դառնալ մտերիմների հետ վեճի պատճառ։

Ձկներ

Օրը հանգիստ կանցնի, օգտագործեք այդ ընձեռնված հնարավորությունը սկսած ու չավարտած գործերն ավարտի հասցնելու համար։ Մի շտապեք, շտապողականությունը միայն վնասում է։ Ընդունեք ընկերների աջակցությունը՝ նրանք ձեզ չեն դավաճանի։