Երեւանի բնակիչ, 16-ամյա Ռոմելա Ա.-ին մեղադրվում է սուտ մատնություն տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 27-ին: Ռոմելան, լինելով անչափահաս, կատարել է սուտ մատնություն՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին տալով կեղծ տեղեկատվություն, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Հ. Եկմալյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ռոմելա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: