Խոյ

Օրը խոստանում է վթարային լինել: Իրադարձությունների արագահոս ընթացքից դուք մի պահ կարող եք գլուխներդ կորցնել, վտագված են նաև կարևոր կողմնորոշիչները: Առավոտից զբաղվեք խնդիրների լուծմամբ, քանի որ երկրորդ կեսին ձեր ուժերը կսկսեն անկում ապրել: Իրերի բնական ընթացքից վախենալ ու խուսանավել պետք չէ: Շուտով ամեն ինչ պարզություն ու որոշակիություն կստանա:

Ցուլ

Կարող են լինել հանկարծակի իրավիճակներ, որոնք շրջադարձային կարող են լինել մի շարք գործերի համար: Մի կորցրեք մտքերի պարզությունը, մի փախուստի դիմեք ընտրություն կատարելու պահանջներից: Մի հետաձգեք կարևոր բանակցություններն ու քննարկումները, եթե դրանք այս պահին խիստ ակտուալ են: Կատարեք խոստումները, վերադարձրեք պարտքերը, փակեք հաշիվները: Կարևոր տեղեկությունների ստացման օր է:

Երկվորյակներ

Չեզոք օր է: Փոփոխությունները քիչ հավանական են, բայց կարողէ լինել, որ ձեր մոտ ծնվեն օրիգինալ ու հետաքրքիր գաղափարներ: Կարելի է դիմել նորարարությունների, կատարել վարքաբանական որոշ ուղղումներ: Շատ հարցեր դուք կկարողանաք լուծել համակրանքի մակարդակում: Ընտանեկան միջավայրում ամեն ինչ արեք միասնականության սկզբունքով: Ուրիշների վրա մի գցեք ձեր պատասխանատվությունը հակառակ դեպքում հետո կդժգոհեք վատ արդյունքներից:

Խեցգետին

Առավել ադրունավետը ձեզ համար այսօր առավոտն է: Մի հետաձգեք կարևոր քննարկումները, բանակցեք մարդկանց հետ, առաջարկեք ձեր մտահղացումները, որոնք նոր հեռանկարների սկիզբ կարող են դառնալ: Ստիպված եք որոշ պլաններ փոփոխել օրվա ընթացքին լավագույնս հարմարվելու համար: Ցանկացած հարցում եղեք համբերատար, հեռատես ու դիտողունակ: Մի շտապեք նախաձեռնող լինել:

Առյուծ

Եթե ինչ-որ բան նախօրեին ձեռնարկել եք, անհրաժեշտ է դրան զարգացում տալ: Բայց սա ամենևին հարմար օր չէ կարևոր, ճակատագրական որոշումների կայացման համար: Թողեք, որ այն անցի առանց լրացուցիչ լարման ու հաճույք պատճառի: Շատ եղեք մարդկանց միջավայրում, քննարկեք նրանց հետ ձեզ համար կարևոր հարցեր, լսեք տեսակետներ: Անհրաժեշտ օգնության մեջ ժլատ մի եղեք: Սա ոչ ռացիոնալ քայլերի կարճատև ժամանակահատված է, որը կարող է էապես բարձրացնել ձեր հեղինակությունը:

Կույս

Դուք ավելի շատ կենտրոնացած եք համագործակցությանը վերաբերող հարցերին: Այստեղ հնարավոր են անսպասելի զարգացումներ, իրադարձություններ, որոնք անհապաղ ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ կկանգնեցնեն ձեզ: Կարող են անլուծելի թվացող խնդիրներ առաջանալ: Օրը հարմար է ստեղծագործական որոնումների համար: Որոշակի փոփոխություններ սպասվում են նաև ընտանեկան միջավայրում:

Կշեռք

Առանց հեռահար նպատակների նշմարման օր է: Զբաղվեք արդեն իսկ սկսած գործերով ու մի փոխեք անծանոթ իրավիճակները ձեզ հարմար ուղղությամբ: Աշխատանքում ուշադիր եղեք դետալներին, նրբերանգներին, ենթակաների հետ հարաբերություններին: Անուշադրության մի մատնեք մտերիմներին, որոնք ձեզ հոգատարության կարիքն են զգում: Հոբբիների շրջանակը կարող է ընդլայնվել նոր հետաքրքիր զբաղմունքներով:

Կարիճ

Համբերարատար եղեք ու մի հուզվեք, եթե որևէ հարցի լուծում հետաձգվում է: Օրը կարող է խիստ կառուցողական ընթացք ստանալ: Միայն թե ձեր դիտակետում պետք է լինեն մի քանի հարցերի լուծում` միաժամանակ: Աշխատեք ստեղծագործականության սկզբունքով, օրիգինալ մոտեցումներով, բայց ոչ մեկի մի բացահատեք ձեր շարժառիթները, քանի չեք զգացել, որ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես պլանավորել էիք:

Աղեղնավոր

Առավոտյան իրադարձությունները բարենպաստ ընթացք են ստանում: Պլանավորեք օրը ավելին անելու, հասցնելու սկզբունքով: Տունն էլ է կարիք զգում որոշակի փոփոխությունների, հետևաբար` ձեր ստեղծագործական մոտեցման: Տրամադրության ազդեցության ներքո դուք կարող եք ստեղծել նոր ու օրիգինալ բան: Մի փորձեք ուրիշների վզին փաթաթել ձեր տեսակետը: Ավելի լավ կլինի հույսներդ դնել իրադարձությունների բնական ընթացքի վրա:

Այծեղջյուր

Փորձեք նվազեցել բեռնվածությունը ու եզրակացություններ անել վերջին զարգացումների արդյունքերի հիման վրա: Դուք կարող եք ձեզ որոշակի սենտիմենտալություն թույլ տալ, երազել, թուլանալ: Կարող եք գործել ոգեշնչված` առանց ինչ-որ բանի վրա լուրջ կենտրոնացվածություն ցուցաբերելու: Եթե ձեզանից օգնություն են խնդրում, մի մերժեք, օգնեք մարդկանց, եթե անգամ ուրիշի պատասխանատվությունը ստիպված լինեք վերցնել ձեր ուսերին:

Ջրհոս

Իրավիճակին զարգացում հաղորդելու համար անհրաժեշտ է հեռու մնալ նախապաշարմունքներից: Զգացեք մարդկանց տրամադրությունը, որը կարող է փոփոխական լինել, դրա համար էլ ոչ մի դեպքում մի թուլացեք, եթե արժանի նպատակ ունեք: Առավելագույն ուշադրություն են պահանջում ֆինանսական հարցերը: Ընտանեկան ու այլ կարևոր հարցերը կզուգակցվեն զգայական ոլորտի ալեկոծմամբ ու պլանների արմատական փոփոխմամբ:

Ձկներ

Կարևոր ժամանակահատված է: Կարող են նոր կարգավորումներ անել, պլանավորել ոչ հեռավոր ապագան: Այսօր դժվար թե կարևոր որևէ բան հասցնեք անել, բայց ընկալունակ եղեք այն բանի նկատմամբ, ինչ կատարվում է շրջապատում, տեղեկություններն ու խոսակցությունները կարող են գերկարևոր լինել: Լավ կլինի այսօր լինեք ընտանիքի ու մտերիմների շրջանակում:
emedia.am