Խոյ
Օրը հարմար է ցանկացած, այդ թվում՝ նաև չնչին խնդիրների լուծման համար, ձեզանից կպահանջվի առավելագույն էներգիա ու բավականին շատ ժամանակ: Որքան էլ փորձեք գործել ողջամտորեն ու հաջորդական գործողությունների սկզբունքով, քաոսից ու ձանձրույթից դժվար խուսափեք: Շատ բացասական խոհեր կարտացոլվեն ձեր գործունեության մեջ, հնարավոր են գործընկերների ու հարազատների հետ խնդիրներ: Մի քիչ թեթևացրեք օրվա
ծանրության նկատմամբ ձեր վերաբերմունքը:
Ցուլ
Օրը արժեր նվիրել բացառապես ռոմանտիկ հարաբերություններին ու անձնական կյանքի կարգավորմանը: Այսօր հենց այդ ոլորտի հագեցվածության օր կարող է լինել: Մասնագիտական առումով ամեն ինչ անկայուն է, նոր գործեր մի ձեռնարկեք, լավ չեն նաև ֆինանսական վիճակի ու պաշտոնական դիրքի բարելավվման հետ կապված գործերը: Օրը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար բավականին հարմար է:
Երկվորյակ
Հաջողության վրա հույսներդ մի դրեք. այսօր դուք ձեր նախասիրությունների մեջ լրիվ անկայուն եք: Շատ ջանքեր կպահանջվեն ձեզանից ցանկալի արդյունքներին հասնելու համար: Հրաժարվեք կարևոր հանդիպումներից ու գործարքներ կնքելուց, օրը կարող է խորհրդանշական լինել վեճերով ու կոնֆլիկտներով: Ձեր նյութական ու հասարակական կարգավիճակը կարող է վնաս կրել ձեր չխոսկանության պատճառով: Մոտիկ մարդկանցից շատ բան մի ակնկալեք:
Խեցգետին
Ձեզ հաջող օր է սպասվում, որը թույլ է տալիս ոչ միայն վայելել մոտիկների հետ շփումը, այլև կարող եք իրականացնել մասնագիտական գործերի կարգավորում, ինչպես նաև ֆինանսական վիճակի բարելավվում: Աշխատեք քիչ տրվել գործնական ոլորտին, քանի որ կենտրոնացվածության աստիճանը այնքան էլ բարձր չէ: Օրը հարմար է ընկերական միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Միայնակ դուք ձեզ այնքան էլ լավ չեք զգում, ձեզ պատում են մռայլ մտքերը, որոնց պատճառով կարող է վատանալ ինքնազգացողությունը:
Առյուծ
Լարված օր է, իրադարձությունները՝ շատ, որոնք առաջին հայացքից միմյանց միջև ամենևին կապված չեն, բայց այնուամենայնիվ ընդհանրություններ կան: Առաջին հայացքից ստացված տպավորությունները այդքան լուրջ մի ընդունեք ու շրջապատից շատ բան մի ակնկալեք: Հարազատների հետ կոնֆիլկտներից ու բանավեճերից ձեզ հաջողվում է խուսափել, դուք ձեր գործողություները ճիշտ եք համարում, բայց չեք կարևորում այլոց կարծիքն ու շահերը:
Կույս
Այսօր կհասցնեք շատ բան անել, քանի որ ժամանակ կգտնեք պրակտիկ խնդիրների լուծման, զբոսանքի, շփումների համար: Օրվա կեսին հնարավոր է հեռու տեղից լուրեր ստանաք կամ էլ ընդունեք թանկագին հյուրերի: Կարող եք առանց վախի ու կասկածի նոր գործերի ձեռնամուխ լինել: Գերուշադրություն կարող է պահանջել փաստաթղթերի հետ կապված գործունեությունը, որը հիմնականում վերաբերում է ներդրումներին ու գործնական ձեռքբերումներին:
Կշեռք
Պետք է համբերությամբ լցվեք ու սպասողական դիրք ընդունեք: Սա այնքան էլ հարմար օր չէ նոր գործեր սկսելու համար: Գործընկերների հետ բանակցությունները կանցնեն բարդ պայմաններում, իսկ կոմերցիոն ակտիվությունը միայն կվնասի ձեզ: Պատրաստ եղեք, որ անգամ ամենահուսալի մարդկանց խոստումները կարող են փուչ լինել: Ռիսկն ու թեթևամիտ վերաբերմունքը կարող են բարդացնել առաջադրված նպատակների իրականացումը:
Կարիճ
Հանգիստ, բայց բեղմնավոր օր է, որը հիշողության մեջ մնում է ոչ թե զգայական առումով, այլ՝ արդյունքով: Չնայած հնարավոր են ոչ լավ լուրեր, դուք կարող եք հարթել շրջապատի հետ ձեր հարաբերությունները, բարելավվել նյութական վիճակը: Բարդ խնդիրների լուծմանը կարող է նպաստել զսպվածությունը, արդարամտության սրված զգացողությունը: Շրջապատը ականջ է դնում ձեր խորհուրդներին, զուգահեռ աճում է նաև ձեր հեղինակությունը:
Աղեղնավոր
Զգույշ եղեք ու ուշադիր: Սա բարդ օր է, թակարդ ընկնելու հավանականությունը՝ մեծ: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնցից դուք սովոր եք մշտապես օգնություն ու աջակցություն ստանալ: Հնարավոր են գործընկերային կոնֆլիկտներ, նշանի որոշ ներկայացուցիչներ լրջորեն կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Անձնական կյանքը այսօր հեռանկարային պլաններ չի պահանջում: Դուք դեռևս դժվարանում են իրական
գնահատական տալ ձեր շուրջ կատարվող իրադարձություններին:
Այծեղջյուր
Ձեր ճանապարհին կանգնող պատնեշները դժվար են հաղթահարվում: Ձեր կենսական պոտենցիալը իջել է, դրա համար էլ տհաճ զգացողությունների հավանականությունը խիստ բարձր է: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Հեռու մնացեք սպիրտային խմիչքների օգտագործումից: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր վիճում են հատկապես
նրանց հետ, ում սիրում են, շրջապատի նկատմամբ առաջադրում են գերբարձր պահանջներ ու անգամ չեն ցանկանում զիջել մանրուքներում:
Ջրհոս
Դուք կզգաք նոր զգացողություների, ուժերի ներհոսք, կրկնապատկված եռանդով ձեռնամուխ կլինեք բարդ գործերի իրականացմանը: Կարելի է մեծ գնումներ կատարել, վերանորոգել տունը, տեղափոխել կահույքը ու թարմացնել ինտերիերը: Նշանի շատ ներկայացուցիչներ նախանձելի կերպով առաջնորդների ու կազմակերպիչների են վերածվում: Մոտիկները կարող են ոչ հաճելի անակնկալներ մատուցել: Խուճապի մի մատնվեք, ամեն ինչ վերահսկելի է ու շտկելի:
Ձկներ
Օրը բերում է նորություններ ու անսպասելի զարգացումներ, որոշ ներկայացուցիչներ կարող են հայտնվել իրավիճակում, երբ հնարավոր չէ արագ կողմնորոշվել: Մեծ պլաններ մի կառուցեք այսօր, ականջ դրեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչպես գործել հետագայում: Շատ ձկներին դժվար է հասկանալ սեփական ցանկությունների ու ապրումների իմաստը: Երեկոյան հնարավոր են գլխացավեր, բացառված չէ անքնությունը:
emedia.am