Խոյ
Խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե գանգատվել դրանց առատությունից: Ավելի վաղ արթնացեք ու միանգամից ներառվեք աշխատանքային առօրյայի մեջ: Աշխատեք, որպեսզի զգացմունքները ոչ մի տեղ առաջնային դիրքում չլինեն, հակառակ դեպքում հնարավոր են հակասական գործողություններ: Կարող է առաջանալ արդյունքների ետևից վազելու մղում կամ էլ մի գործից մյուսին անցնելու ցանկություն: Այսօր սեփական գաղափարները ժամանակավոր անտեսեք, հետևեք իրադարձությունների ընթացքին ու զիջողականություն ցուցաբերեք: Հնարավոր է` անծանոթ մարդուց օգնություն ստանաք:
Ցուլ
Ձեզ կարող են անսպասելի խնդրի առաջ կանգնեցնել: Այսօր անհրաժեշտություն չկա հստակ պլաններ սահմանել կամ ազատ տեղ թողնել չպլանավորված գործերի ու միջոցառումների համար: Կոլեկտիվ աշխատանքը նոր արդյունավետությամբ կարող է խորհրդանշվել: Բացառված չէ, որ վրա հասած փոփոխությունները կապված լինեն հարաբերությունների սրման հետ: Մի դրդեք, որպեսզի գործողությունները զարգանան այնտեղ, որտեղ հարմար է հենց ձեզ: Դա կարող է առաջացնել այնպիսի լարվածություն, որը ետ կշպրտի ձեր բոլոր նախաձեռնությունները:
Երկվորյակներ
Միայն պլաններ կազմելը օգուտ չի տա: Կարևոր է ճիշտ օգտագործել արտաքին ուժերի ու հանգամանքների միջամտությունը: Մտածողության արագությունն ու հստակությունը կօգնեն արդյունավետորեն լուծել բոլոր խնդիրները: Հետևեք առողջությանը, մի լարվեք ու ժամանակին դադարներ տվեք: Ներքին բոլոր տեսակի լարումները կարող են հանգեցնել արտաքին վթարային երևույթների: Ինչ-որ մեկի նկատմամբ կուտակած կատաղությունը լավ կլինի բաց թողնել մարզասրահում կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս:
Խեցգետին
Օրը միանշանակ կարող եք օգտագործել ձեր պլանների օգտին: Իրավիճակները կարող են վայրկյանում փոխվել հազար անգամ, վերաճել նոր բարդությունների: Բայց օրը ձեզ համար անակնկալներ ունի պահած: Ստիպված կլինեք կիրառել անսպասելի հնարավորություները. ձեր` արագ արձագանքելու կարողությունից ու ապագային նայելու ունակությունից է կախված, թե որքան արդյունավետորեն կլուծեք բոլոր խնդիրները: Ընկալունակ եղեք նոր գաղափարների նկատմամբ: Նորությունները արմատապես կարող են փոխել ձեր վերաբերմունքը սիրելի զբաղմունքի նկատմամբ:
Առյուծ
Առավոտից եռանդ ու կորով է պետք: Վաղ արթնացեք ու ձգտեք տեղյակ լինել բոլոր նորություններին ու փոփոխություններին: Մի կենտրոնացեք մանրուքների վրա, նայեք ապագային, ավելի շատ շփվեք` միավորելով հակասական հետաքրքրություները: Ինտուիցիան այսօր շատ բաներ կարող է հուշել: Օպտիմալ ժամանակ է գործընկերային կապերը պահպանելու համար: Եթե նախորդ օրերին ինչ-ինչ լուրերի պատճառով գերլարում եք ապրել, անհրաժեշտ է ավել շատ զգուշություն ապրել վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:
Կույս
Օրը խոստանում է տարատեսակ ցնցումներ ու անսպասելի զարգացումներ: Զգույշ եղեք տեխնիկայի հետ, ռիսկի մի դիմեք ու խուսափեք կոնֆլիկտներից: Մի կենտրոնացեք երկրորդական բաների վրա, որոնք տվյալ պահին կարող են հետաքրքիր թվալ: Օրը լի է պոտենցիալով, կենտրոնացեք առանցքային պահերի վրա: Խուսափեք ճնշում գործադրել այն իրավիճակներում, որտեղ առանց այդ էլ ոչ հաստատուն հավասարակշռություն է: Ձեզ խանգարողների նկատմամբ առայժմ բարեկրթություն ցուցաբերեք, որ ժամանակ շահեք ու հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար:
Կշեռք
Օրը պահանջում է ստեղծագործական մոտեցում ու առաջ նայելու կարողություն: Եթե առավոտից խնդիրներ ունեք, կարիք կա միանգամից ձևակերպել ձեր առաջնահերթությունները ու սկսել գործել: Եթե որևէ տեղ լարում է կուտակվել ու անբավարարություն, այն կարող է վերաճել կոնֆլիտի: Եթե պահեք էմոցիաները, կարող է վատանալ ինքնազգացողությունը: Հատկապես վտանգի տակ է սիրտ-անոթային համակարգը: Զբաղեցրեք ձեզ հետաքրքիր որևէ բանով, ներառվեք թեմաների մեջ, որոնք խթանում են ձեր նախաձեռնողականությունը:
Կարիճ
Հանգամանքները կամ մարդիկ կարող են ձեզ որոշակի ընտրության առաջ կանգնեցել: Լրիվ հավանական է, որ ձեզ դա պետք չէ կամ էլ համատեղելի չէ ներկա ժամանակի հետ: Դուք դեռևս հնարավորություն կունենաք մտածել, վերագնահատել ձեր հեռանկարները: Մի պահ կարող եք անգամ դուրս գալ խաղից, դրսից գնահատել իրադարձությունները, հեռու մնալ տարատեսակ խարդավանքներից: Օրը վնասվածքների հավանականություն է կրում իր մեջ, բայց կարող է լավ արդյունքների հանգեցնել, եթե ջանասիրաբար աշխատեք մտավոր աշխատանքով: Ռոմանտիկ հարաբերությունների համար լավագույն ժամանակը չէ:
Աղեղնավոր
Ակտիվ էներգիայի, շրջապատի հետ զգայական փոխազդեցության ժամանակահատված է: Ինչ-որ մեկը հետաքրքրված է նրանում, որ ստուգի ձեր մրցունակությունը: Հնարավոր է` դուք կորուստներ կրեք, հիասթափվեք ինչ-որ բանից, բայց կարող եք ուրախանալ ինչ-որ բանով, որը կստիպի մոռանալ անհաջողությունները: Դուք կարող եք վերանայել ձեր պլանները, ականջ դնել կանխագուշակումներին, որոնք կարող են օգնել օգտակար կերպարանափոխությունների համար: Ինչ-որ բան կարող է հապճեպ իրագործվել` առանց լրացուցիչ բարդություններ ստեղծելու:
Այծեղջյուր
Ձեր տունն այլևս փակ տարածություն չէ, ու պետք է պատրաստ լինեք հյուրեր ընդունելուն: Մաքրության ու գեղեցկության նկատմամբ պահանջը մղում է վերակառուցումների կամ նախապատրաստական միջոցառումների: Կարելի է իրագործել պայմանների, պաշարներ գնահատում, կազմակերպել տնային խորհուրդ: Խուսափեք վեճերից, կոնֆլիկտներից, որոնք կարող են անասելի դժվարացնել ձեր կյանքը: Թարմացրեք ձեր գործերը, նոր կյանք հաղորդեք հնացած իրողություններին:
Ջրհոս
Ինչ-որ տեղ լարվածություն է կուտավել, ու իրավիճակը շարժվում է դեպի լիակատար բեռնաթափում: Բարդ ժամանակ է, որը կարող է պահանջել նոր գործերի մեկնարկում: Բայց առանց լուրջ անհրաժեշտության կարիք չկա իրավիճակը բարդացնել: Փոփոխվող պայմաններում անհրաժեշտ է ճիշտ ընտրություն կատարել այն առումով, թե որն է ամենակարևոր բանը, որով կուզենայիք զբաղվել տվյալ պահին: Սա խիստ կարևոր է, քանի որ առաջիկայում հնարավոր են ֆորս-մաժորային իրավիճակներ:
Ձկներ
Ձեր երևակայությունը կօգնի ձեզ կամ կխանգարի` կախված այն բանից, թե ինչով եք պատրաստվում զբաղվել: Այսօր մի պլանավորեք մոնոտոն աշխատանք, ավելի լավ է ստեղծագործական գործունեությունը, որտեղ կարող են ձեզ սպասել անակնկալներ: Մի փոքր հանգստանալն ու խխունջի մարտավարություն ընտրելը օգտակար կլինի ուժերի վերականգնման առումով: Վերահսկողության տակ պահեք բոլոր կարևոր հարցերը, ինչ էլ որ անելու լինեք: Ամեն ճակատից ձեզ կարող են անհանգստացնել արագ լուծում պահանջող հարցերը: