Մոսկվայի ոստիկանությունն ամփոփում է ազգայնական հողի վրա նախօրեին Արեւմտյան Բիրուլյեւոյում տեղի ունեցած անկարգությունները, որոնք, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ամենազանգվածայինն էին 2010թ. Մանեժնայա հրապարակի  խռովություններից հետո։

Հիշեցնենք, որ բախումների պատճառը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունն է: Ոչ պաշտոնական տվյալով՝  հոկտեմբերի 10-ին Եգորին ընկերուհու աչքի առջեւ դանակահարել է աղջկան սիրահետող ադրբեջանցի առեւտարականը։

Սկզբում նախաձեռնող խումբը հավաքվել է ոստիկանության մոտ՝ պահանջելով գտնել ու պատժել մարդասպանին եւ մեղադրելով քննիչներին անգործության համար։ Տեղի բնակիչները, միաժամանակ ժողովրդական պարեկություն են կազմակերպել շրջանում։ Նրանցից ավելի արմատական տրամադրություններով աչքի ընկնողները՝ մոտ 1000 մարդ, ազգայնականների եւ ֆուտբոլային ֆանատների ցուցումներով կոտրել է «Բիրյուզա» առեւտրային կենտրոնի ապակիները, ապա շաժվել դեպի միրգ-բանջարեղենի շուկա, որտեղ աշխատում են միգրանտները, կոտրել են շուկայի դարպասները, փչացրել երեք սառնարանային խցիկ։ Մետրոյի կայարանի մոտ արմատականները ջարդուխուրդ են արել կայանած ավտոմեքենաները։ Իրավիճակը կարգավորվել է միայն ՕՄՕՆ-ի ուժերի միջամտությամբ։

Ոստիկանություն բերման է ենթարկվել 380 մարդ։ Նրանց հարցաքննել են  խուլիգանության հոդվածով հարուցված գործով։ Առայժմ բոլորը որպես վկա են հարցաքննվում։

Newsru.com կայքը տեսագրությունները ներկայացնում է որպես 18+ կադրեր։