Խոյ
Պատրաստ եղեք ճակատագրի անսպասելի շրջադարձներին: Օրը բերում է իր հետ շատ անակնկալներ, իսկ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, հակապես ՝ խոշոր ֆինանսական կորուստներ: Շատ խոյեր այդ օրը կփոխեն իրենց վերաբերմունքը այն բանի նկատմամբ, ինչ մշտապես ճիշտ ու արդարացի են
համարել: Մի շտապեք, եղեք ուշադիր ամեն մանրուքի նկատմամբ, բայց ծայրահեղությունների մեջ մի ընկեք:
Ցուլ
Օրը հակասական է ու բարդ, հնարավոր են մասնագիտական հաջողություններ, հնարավորություն կընձեռվի գլուխ հանել կենցաղային մի շարք հարցերից ու լուծել ֆինանսական բնույթի հարցեր: Դուք փողերը քամուն չեք տալիս, բավականին ողջամիտ եք և զգույշ: Բացասական զարգացումների ազդեցությունը կարող է նպաստել անձնական կյանքում լրացուցիչ բարդությունների առաջացմանը: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակ կմթագնեն բարեկամների հետ հարաբերությունները:
Երկվորյակ
Դուք մասնագիտական հաջողություններ եք ունենում, քանի որ ճիշտ ժամանակին դրսևորում եք նախաձեռնողականություն ու չեք խնայում ուժերը նպատակների իրականցման համար: Սակայն ծախսը բավականին շատ է. երբեմն դուք ժամանակ ու ուժ եք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք ձեր ուշադրությանը ամենևին արժանի չեն: Օրվա վերջում ձեր կենսական էներգիան կհավասարվի զրոյի: Հարաբերություններում կարող եք հեշտությամբ գլուխներդ
կորցնել:
Խեցգետին
Օրը հաջող է ընթանում, կատարվող իրադարձությունները ձեզ ուրախացնում են: Դուք արագորեն կարող եք իրականացնել ձեր պլանները, որքան էլ որ դրանք բարդ ու անիրականանալի թվան: Բացի դրանից, դուք հնարավորություն կստանաք զգալիորեն բարելավվել ձեր նյութական վիճակը: Ձեր քայլերը կուղղորդվեն նոր տպավորությունների ու
հույզերի ծարավով: Սիրելին կարող է կասկածներ ունենալ ձեր գործերի իրավացիության մեջ: Տեղյակ պահեք նրան ամեն ինչում:
Առյուծ
Կարող են անսպասելի առաջանալ խնդիրներ, որոնց լուծումը զգալի ջանքեր կպահանջի ձեզանից: Փողերից բաժանվելուց առաջ, խորհուրդ հարցեք մարդկանցից, որոնց վստահում եք: Կարող եք հույսներդ դնել շրջապատի աջակցության վրա, բայց դժվար թե այն ամբողջությամբ անհատուցելի լինի: Մի թաքցրեք հարազատներից ձեր խնդիրները: Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերությունների համար:
Կույս
Օրվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաներ իմանալ ոչ միայն շրջապատի, այլև ինքներդ ձեր մասին: Կարողանում եք հասկանալ սեփական ցանկությունները ու նշագրում մոտավոր նոր նպատակներ: Կույսերը հրաժեշտ են տալիս անուրջներին, ազատվում են բացասական հույզերից: Ներքին ազատության զգացողությունը ու սեփական ուժերի մեջ վստահությունը ձեզ ոգեշնչում են քայլերի, որոնք էապես կարող են փոխել կյանքի ընթացքը: Առաջ են գալիս նոր ցանկություններ, որոնց իրականացումը կպահանջի զգալի ծախսեր:
Կշեռք
Օրը ստիպված եք նվիրել գործերին, չնայած որ աշխատանքային եռանդ առանձնապես չունեք: Կենսական պոտենցիալը քիչ է, դրա համար էլ արագորեն զգում եք թուլություն, իսկ հարաբերությունների լարվածությունը միայն կրակին յուղ է լցնում: Եղեք համբերատար, զուսպ, ինչը ձեզ թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու կոշտ վեճերից: Ձեռնպահ մնացեք
առանձնակի խոշոր գնումներից, նման քայլերը անախորժություների առիթ կարող են
տալ:
Կարիճ
Օրը խոստանում է գործնական հաջողություններ, դուք աշխատում եք հաճույքով, կոկիկ, դետալների նկատմամբ ուշադիր եք, երբեմն ազատություն եք տալիս երևակայությանը, երբ նման հնարավորություն է ընձեռվում: Դրական տպավորություն թողնելուն օգնում է ձեր ներքին հավաքվածությունը, ինքնակարգավորումը, արագ գործելու կարողությունը՝
միաժամանակ հաշվի առնելով համախոհների կարծիքը:
Աղեղնավոր
Բարերար ազդեցությունները այսօր ուժգին կլինի: Դուք հնարավորություն կունենաք դրսևորել մասնագիտական որակները, մարդկանց ղեկավարելու ունակությունը, ստեղծագործական պոտենցիալը: Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում գործնական հարցերի քննարկման համար, կարող եք նոր համախոհներ գտնել: Օգնում է հաջողության հասնել ժամանակը տեղին
օգտագործելու կարողությունը: Անձնական կյանքը այդքան էլ փայլուն չէ, սիրելիի հետ հարաբերություններում հնարավոր են վեճեր:
Այծեղջյուր
Ոչ հարթ օր է, պահանջվում է սառը դատողություն, զգացմունքները զսպելու կարողություն: Դուք ունակ եք սահմանափակելու կապերը այն մարդկանց հետ, որոնք ոչ բարենպաստ ազդեցություն են ունենում ձեզ վրա: Ձեր դատողությունները մարդկանց մասին երբեմն
արդարացված չեն, ինչի պատճառով դուք կարող եք կորցնել մոտ ընկերների ու
համախոհների: Այսօր շատ բան ձեզանից կախված չէ, դրա համար էլ համբերությամբ
լցվեք ու պահպանեք օլիմպիական հանգստություն:
Ջրհոս
Դժվար թե լուրջ հաջողություններ գրանցեք, կլինեն զգալի գումարային հոսքեր: Գործնական ատիվությունը օրվա սկզբում բարձր չի լինի, բայց որոշ ժամանակ անց դուք նույն ջանասիրությամբ կգործեք: Օրը հեշտությամբ կվերապրեն բոլոր այն ջրհոսները, ովքեր կարողանում են զսպել իրենց հույզերը ու հասկանում են, թե որքան կարևոր են համբերությունն ու զսպվածությունը: Ուշադիր եղեք ձեր երազերի նկատմամբ:
Ձկներ
Առկա է մեծ հաջողություններ գրանցելու հնարավորություն: Դուք ճիշտ եք դասավորում առաջնահերթությունները, արդյունավետորեն օգտագործում եք կենսական էներգիան, որի մակարդակը այսօր խիստ բարձր է: Ցավոք հանգստանալու հնարավորություն այսօր չի լինի: Ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ. նրանք այսօր կունենան ձեր բարոյական ու
նյութական աջակցության կարիքը: Կարող է վատանալ ինքնագգացողությունը:
emedia.am