Խոյ

Օրը կապված է այն հարցերի պատասխանների որոնման հետ, որոնք ձեզ խիստ կարևոր են թվում: Շրջապատողները չեն կիսում ձեր տեսակետը, բայց դա ձեզ քիչ է հետաքրքրում: Դուք կիմանաք այն, ինչ ուզում էիք իմանալ, կատարե՛ք եզրակացություններ ու գործեք դրանց համապատասխան: Փոխվում են հարաբերությունները գործընկերների ու ծանոթների հետ: Մարդը, ով ձեզ նախկինում դուր էր գալիս, կարող է ձեր սիրտը շահել: Բացառված չէ նաև, որ հիասթափություն ապրեք ձեր ընկերների կամ համախոհների քայլերից:
Օրվա վերջում ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ: Կուրախացնի մտերիմների հոգատարությունը, ընկերների միջամտությունը անձնական գործերի մեջ օգտակար կլինի: Կա այն մարդուն հրապուրելու հնարավորություն, որի նկատմամբ դուք անտարբեր չեք: Հաճելի է, որ դրա համար շատ ջանքեր թափելու կարիք չկա: Ուղղակի ձեզ բնական պահեք:

Ցուլ

Օրը սկսվում է եռուզեռից: Ստացվող տեղեկությունները հակասական են, բայց դուq կպարզեք իրավիճակը, ամեն ինչ կդասավորեք իրենց տեղերում, ու շրջապատողները ձեզ դրա համար շնորհակալ կլինեն: Օրը լավ է խորհուրդների համար՝ դուք դրանք տալիս եք ու ստանում եք (չնայած որ ոչ միշտ եք հետևում դրանց): Առաջին կեսին կնքված պայմանագրերը եկամուտ կբերեն:
Որքան մոտ է երեկոն, այդքան շատ հետաքրքրությունnեր են առաջանում ձեզ մոտ: Եթե ձեզ ինչ-որ բան տխրեցնում է, դա ժամանակի սակավությունն է. բոլոր հետաքրքիր զբաղմունքներին այն չի բավարարում: Ընտանեկան խնդիրների լուծումը հեշտ է տրվում, դուք հերթական անգամ ապացուցում եք մտերիմներին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Երկվորյակ

Իրադարձությունները զարգանում են ձեր սպասածին հակառակ: Առկա է ձեր գործերի մեջ այնպիսի մարդկանց միջամտություն, որոնք ձեզ համար արդեն իսկ խնդիրներ ստեղծել են: Սակայն հիմա դուք հնարավորություն ունեք դրանց հակադրվել, պաշտպանել ձեր շահերը: Ամո՛ւր եղեք: Ավելորդ զիջումների մի՛ գնացեք: Վտանգ կա, որ մարդիկ ուղղակի երես կառնեն դրանից:
Երկրորդ կեսը բերում է հուզումներ ու տագնապ: Սթրեսի հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, եթե դուք միջոցառումներ չձեռնարկեք: Հնարավոր են խնդիրներ կանանց հետ, դժվար է լեզու գտնել ավագների հետ:

Խեցգետին

Առավոտը բերում է նոր հնարավորություններ, գաղափարներ, որոնց իրագործումը թույլ կտա հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների: Պահանջվում է համառություն ու վճռականություն, երկուսն էլ դուք բավարար քանակությամբ ունեք: Օրվա կեսը ձեզ հնարավորություն է տալիս օգտակար ծանոթություներ հաստատել, շփվել մարդկանց հետ, որոնք շատ բան կարող են ձեզ սովորեցնել: Սեփական սխալներ դուք թույլ չեք տալիս, դրա համար էլ օրը ընդհանուր առմամբ բարենպաստ է:
Օրվա երկրորդ կեսը զգայական վերըթնացի ժամանակահատված է, տրամադրությունը բարելավվում է հենց ձեր աչքի առաջ: Ձեր լավատեսությունը վարակիչ է: Որտեղ էլ, որ դուք հայտնվեք, դառնում է ուրախ ու հետաքրքիր: Օրը հարմար է երեխաների հետ շփվելու համար:

Առյուծ

Այս օրվա պարգևած անակնկալները հաճելի են: Պլանները ստիպված եք փոփոխել ոտքի վրա, ու այդ ամենը ձեզ շատ է ուրախացնում, դուք հնարավորություն ունեք հասնել արդյունքների, որոնց մասին երազել եք: Օրվա առաջին կեսն անցնում է գործնական բանակցություների մեջ: Կարելի է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են մասնագիտական աճին ու աշխատավարձի բարձրացմանը:
Երեկոն անցնում է թեթև ու հաճելի: Երեկույթներին այցելումը հնարավորություն է տալիս հաստատել նոր ծանոթություններ: Դուք հիանալի տեսք ունեք, դրա համար էլ բազում սիրաշահությունների կարժանանաք:

Կույս

Մի՛ վախեցեք ձեր կյանք մուտքագրել ինչ-որ նոր բան: Քաոսի հետ պայքարի ու տարատեսակ փորձարկումների համար օրը հարմար է ամենալավ կերպով: Ինտուիցիան ձեզ հուշում է, ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, դրա համար էլ դուք ժամանակ չեք կորցնում անիմաստ զբաղմունքների ու նպատակների իրագործման համար: Շրջապատողների հետ տարաձայնությունները առաջանում են երբեմն-երբեմն, բայց ձեզ կհաջողվի պաշտպանել ձեր տեսակետը:
Երեկոն բերում է մանր դժվարություններ, որոնք դուք լավ եք հաղթահարում: Աշխատեք չգերհոգնել: Կենսական պոտենցիալը քիչ է, հիվանդությունների հավանականություն կա: Թեթև զբոսանքը օրվա երկրորդ կեսին կարող է ցրել անքնությունը:

Կշեռք

Կենտրոնացեք գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են, իսկ մնացածը թողեք կամ ուրիշին հանձնարարեք: Ինքնուրույն աշխատանքը արդյունավետ է, իսկ համատեղ նախագծերի իրականացմանը մասնացելը կլինի ժամանակի անիմաստ վատնում, կփչանա տրամադրությունը: Չնայած որ ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել չի ստացվում, դու ճիշտ ուղով եք շարժվում: Շուտով պարզ կլինի, որ հենց ձեր դիրքորոշումն էր ճիշտ:
Երեկոյան մտերիմները ձեզ կուրախացնեն լավ նորություններով ու անակնկալներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն սիրային խոտովանություններ, մյուսները կհաստատեն հետաքրքիր ծանոթություններ:

Կարիճ

Ձեր զգացմունքները ձեր դեմ են աշխատում: Դրանք վերահսկելը անհնարին է, դրա համար էլ երբեմն ձեր պատճառով կոնֆլիկտներ են ծագում: Դուք քիչ եք հոգ տանում այն մասին, ինչ են մտածում շրջապատողները, կողքից ձեր վարքը եսասիրական է թվում: Բայց դուք ականջ եք դնում խորհուրդներին ու արձագանքում եք խնդրանքներին, որոնք արտաբերվում են բարձր ու հստակ:
Երեկոյան զգայական ֆոնը կկայունանա, տրամադրությունը կբարելավվի: Հնարավոր են շահավետ գնումներ, անսպասելի նվերներ: Կարելի է ձեռք բերել իրեր, որոնք նախատեսված են սպորտի ու ակտիվ հանգստի համար:

Աղեղնավոր

Դուք շատ պլաններ ու գաղափարներ ունեք, բայց դրանք բոլորը իրականացնել չի ստացվի, ստիպված եք ընտրել որևէ մեկը: Հենց այդտեղ էլ վրա կհասնեն դժվարությունները, քանի որ հստակ սահմանել ուղենիշներ չի ստացվի: Եթե օգնության կարիք լինի, դիմեք ստուգված մարդկանց. նոր համախոհները հույսերը չեն արդարացնի:
Օրվա երկրորդ կեսին դուք կհասկանաք վերջապես, ինչպես լուծել խնդիրը, որի վրա երկար եք գլուխ ջարդել: Լավատեսությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը ձեզ գրավչություն են հաղորդում: Ընտանիքում կարելի է լուծել կենցաղային խնդիրներ:

Այծեղջյուր

Ձեզ դուր է գալիս օգնել մարդկանց, լուծել ուրիշների հարցերը, բայց դուք ոչ ոքի թույլ չեք տալիս չարաշահել ձեր բարությունը: Ճիշտ դասավորելով ուժերը՝ դուք կհասնեք առաջադրված նպատակներին, ու ոչ մի խարդավանք ձեզ չի խանգարի: Օրը հարմար է պոտենցիալ գործատուների կամ մեկի հետ հանդիպման համար, ում հետ դուք կուզենայիք համագործակցել:
Օրվա երկրորդ կեսին դուք հեշտությամբ համակրանքի կարժանանաք, բարենպաստ տպավորություն կթողնեք մեկի վրա, ով վաղուց է ձեզ հետաքրքրում: Բամբասանքները կարող են վնասել ձեր հեղինակությանը, արե՛ք հնարավորը դրանց տարածում կանխելու համար:

Ջրհոս

Դժվար է ճիշտ գնահատել այս օրվա իրադարձությունները. դուք շատ բաներ մռայլ գույների մեջ եք տեսնում: Օրը բարենպաստ չէ ուսման համար. դուք դժվարությամբ եք նոր տեղեկություն ընկալում: Առաջանում են տարաձայնություններ գործընկերների հետ, առկա է վտանգավոր թշնամի ձեռք բերելու հավանականություն: Հնարավոր են դրամական զգալի մուտքեր:
Լավ են դասավորվում ճամփորդությունները, կարելի է այցելել անսովոր վայրեր: Մեծանում է ստեղծագործական պոտենցիալը, դու հավանաբար կգտնեք ձեր մտերիմներին անակնկալ մատուցելու հնարավորություններ: Մի՛ ձեռնարկեք ուտելիքային փորձարկումներ, հնարավոր են մարսողության խանգարումներ:

Ձկներ

Վառ արտահայտվում են առաջնորդային հատկանիշները, դուք ունակ եք ձեր ետևից տանել անգամ նրանց, ովքեր ձեր տեսակետը չեն կիսում: Լավ օր է Ձուկ-ղեկավարների համար, ովքեր կբարելավվեն հարաբերություները ոչ միայն ենթակաների հետ, այլև նոր գործընկերներ ձեռք կբերեն: Խնդիրների լուծումը մի՛ հետաձգեք: Այսօր կարելի է շատ ու շատ բաներ հասցնել:
Նոր ծանոթություններ հաստատելու թեթևությունը թույլ կտա զգալիորեն ընդլայնել շփումների շրջանակը: Դուք հաշվենկատ եք հարաբերություններում, դրա համար էլ դժվար թե մոտենաք մեկին, ով արժանի չէ ձեր ուշադրությանը: Երեխաները կուրախացնեն ձեզ իրենց հաջողություններով:
emedia.am