Խոյ

Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող եք հասցնել: Կողմնորոշվեք գործելաոճի ավանդական ձևերին ու հույսներդ դրեք հին կապերի վրա: Հաջողության հասնելու ճանապարհը կարող է շատ դյուրին լինել: Ռիսկի դիմելը արդարացված քայլ չէ: Լավ ինքնավերահսկողության դեպքում բոլոր բացասական երևույթները կարող եք դարձնել դրական: Երեկոյան հնարավոր է զգաք թուլություն ու ինքնազգացողության վատթարացում:

Ցուլ

Ցուլերն այսօր կարող են նորից դեմ հանդիման ելնել այն գործերի հետ, որոնց իրականացումը հետաձգել են: Միաժամանակ ձեզ կարող է համակել արկածներով գոնե մի քանի ժամ ապրելու բուռն ցանկությունը: Տրամադրվեք կարևոր ու օգտակար տեղեկատվության ստացմանը: Սպասելիս կարող եք միջանցիկ հարցեր լուծել գործընկերների ու համախոհների հետ: Մի շտապեք ընթացք տալ միանգամից երկու նախագծի իրականացմանը: Եթե քննվելու են հին իրողություններ, համակ ուշադրություն դարձրեք դրանց դետալներին:

Երկվորյակներ

Դուք հակված եք սարեր շուռ տալու, բայց ձեր համառությունը ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում: Կշահի նա, ով կսանձի իր զգացմունքները ու կկենտրոնանա առաջնային, թեկուզ և ձանձրալի գործերի վրա: Նորությունները կարող են հիասթափեցնող լինել ու միաժամանակ՝ զգուշացնող: Հնարավոր է ստիպված լինեք հրաժարվել այլոց գործելաոճին հետևելու բուռն ցանկությունից: Հիանալի օր է ճամփորդելու, նոր տպավորություններ կուտակելու համար:

Խեցգետին

Դուք խիստ զգայուն կլինեք արտաքին ազդեցությունների ու գնահատականների նկատմամբ: Հոգ տարեք անթերի կեցվածքի ու արտաքին տեսքի մասին: Համատեղեք հանգիստը գործնական շփումների ու հեռանկարային պլանների քննարկման հետ: Դրական փոփոխությունները կապված կլինեն գործընկերների ակտիվությամբ ու նոր նախաձեռնություններով: Մի ընդդիմացեք, եթե նրանց մոտեցումները ի սկզբանե ոչ ընդունելի են ձեզ համար:

Առյուծ

Հիանալի օր է ինչ-որ մեկին ուղղորդելու, խորհուրդ տալու համար: Դուք կարող եք արտաքին միջավայրի վրա ազդել՝ ելնելով պրակտիկ նկատառումներից ու նյութական շահից: Պլաններ կազմեք, որոնք կապված կլինեն մասնագիտական աճի, գործունեության ընդլայնման հետ: Դուք պատրաստ եք ձեր նպատակները ներկայացնել համառորեն ու հաջողությամբ: Միաժամանակ դուք կարող եք զգալ հոգևոր փորձի ու հարուստ ներքին կյանքի կարիք:

Կույս

Պատրաստ եղեք առաջնորդողի դեր կատարել գործընկերային հարաբերությունների կարգավորման գործում: Ձեր ձգտումներն ու կարողությունները կգնահատվեն ըստ արժանվույնս: Գործնական հարաբերություններում ներթափանցող եղեք ու կարողացեք գուշակել մրցակիցների հետագա քայլերը: Ձեր վստահությունը մոգական ազդեցություն կունենա շրջապատի վրա, հնարավոր են հաճելի անկակնալներ: Մի ձգտեք ամեն ինչ իդեալական անել, բայց անգործ մի նստեք:

Կշեռք

Կշեռքները այսօր հնարավորություն կստանան դրսևորել իրենց փայլուն հատկանիշները: Մեծանում է ինտուիցիայի դերակատարումը հատկապես սիրային հարաբերություններում: Ամեն ինչ՝ գումար, հոգատարություն, սեր ու ուշադրություն, այսօր ամեն ինչ տուն տարեք ձեզ հետ: Այդ արարքը ըստ արժանվույնս կգնահատվի մտերիմների կողմից: Մի թողեք, որ տհաճ անակնկալներ լինեն, գոնե ձևացրեք, որ դրանց պատրաստ եք եղել:

Կարիճ

Ձեր գլուխ եկած ամեն գաղափար կարող եք կյանքի կոչել: Այսօր դրա համար կստանաք անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվությունը: Եթե որևէ մեկը ձեզ նյարդայնացնում է, զգույշ եղեք, որպեսզի այդ հակասությունը չվերածի կոնֆլիկտի: Քանի ուշ չէ, գնահատեք արվածի ու չարվածի տարբերությունը ու հետևանքները: Առաջ մղեք պրակտիկ մտքերը ու ժամանակն իզուր տեղը մի ծախսեք: Ձեր զգացմունքայնությունը ու գրավչությունը աճում է, բայց հակառակ սեռից ուշադրության արժանալ չի ստացվում գերսպասումների ու ցանկությունների պատճառով:

Աղեղնավոր

Ձեր բոլոր ցանկությունները գտնվում են պրակտիկ ոլորտում: Ցանկության ու հնարավորության դեպքում կարող եք աշխատել, բանակցել՝ արտահայտելով առաջնորդի պրագմատիկ հատկանիշներ: Սովորական գործերում կարող եք դրսևորել ստեղծագործական մոտեցում: Փիլիսոփայական, կրոնական ու էթնիկ հարցերում կդրսևորեք իմաստուն ու հեռատես դիրքորոշում: Դա կօգնի հաջողությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն ու ձեռք բերել նոր կողմնակիցներ:

Այծեղջյուր

Ցանկացած գործում ու միջոցառման մեջ դուք այսօր բացառիկ արդյունավետությամբ եք աչքի ընկնում, դրսևորում ուժ ու վճռականություն: Հենց դուք կարող եք ձեր ձեռքը վերցնեք նախաձեռնողականությունը, եթե իրավիճակը միանշանակ չէ ու կարող է տարբեր կերպ զարգանալ: Համառորեն շարժվեք դեպի նպատակ: Ամեն ինչ կլուծեք սեփական ուղեղով, ինչը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ:

Ջրհոս

Ձեր անձնական հետաքրքրությունները միահյուսվում են գլոբալ պրոցեսների հետ: Ավելի հեռատես եղեք, փոփոխություններն ընկալեք հանգիստ՝ մտածելով, որ դրանք կարող են հետագայում ձեզ պետք գալ: Դուք էներգիայով լեցուն եք, բարձունքները հաղթահարում եք թեթևությամբ, մի սահմանափակեք ձեզ վախերով: Խուսափեք բեռնվածությունից, քանի որ այն կարող է հանգեցնել ուժերի ու աշխատունակության անկման:

Ձկներ

Դուք ինքնահաստատման ուղիներ եք որոնում, բայց ամբողջությամբ չեք կարող վերահսկել ձեր զգացմունքները: Ձեզ համար կարևոր է այն, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընկալում ձեր վարքագիծը: Կարող է առաջանալ ներքին ու արտաքին կողմնորոշիչների հակասություն: Դուք պիտի միավորեք կամքն ու զգացմունքները, միայն այդ ժամանակ կկարողանաք իրականացնել անիրականալին:
emedia.am