Ինքնասպանությունից առաջ եղբորը հեռախոսով այս հաղորդագրությունն է թողել 18-ամյա Սյուզին: Դեռ չծնված՝ հորը` Սողոմոն Քոչարյանին, դատապարտել են ցմահ ազատազրկման: Մայրը մահացել է չորս տարի առաջ: Ապրում էր եղբոր ընտանիքի հետ: Սյուզի Քոչարյանը սովորում էր Գորիսի մանկավարժական քոլեջում, ուզում էր դեղագործ դառնալ:
«Զգացմունքային աղջիկ էր, տարիքին անհամեամատ հասուն: Սիրում էր շփվել՝ հատկապես միջահասակ կանանց հետ, երևի մոր կարոտն էր առնում»,- ասում է բարեկամուհիներից մեկը:
«Փոփոխական տրամադրություն ուներ, երբեմն ուրախ էր, երբեմն օրերով չէր հաղորդակցվում: Մորը շատ էր կարոտում: Ինքն էլ էր լսել, որ մայրը հղի է եղել, երբ ոստիկանները հանկարծ ներս են խուժել տուն և ձերբակալել հորը: Շատ էր տխրում, երբ այդ մասին հիշեցնում էին»,- պատմում է եղբոր կինը՝ Աննան:
Սյուզին հորը երկու անգամ է տեսել. տեսակցության է գնացել: Երբ «Հետքում» հոդված հրապարակվեց հոր՝ Սողոմոն Քոչարյանի մասին, մի քանի օր շարունակ շատ բարձր տրամադրություն ուներ, զանգում էր ծանոթներին, հարևաններին, ասում էր` պապայիս կարող է բաց թողնեն:
«Կգնանք կապրենք, որտեղ պապաս կասի»,- ասել է Սյուզին: Անհամբեր սպասում էր հոր զանգին, որ տեսակցության կանչի. մտաբերում են հարևանուհիները:
Ինքնասպանության նախորդ օրը ևս աղջիկը եղել է այն մատուռում, որի հարևանությամբ գտնվող ժայռից ցած է նետվել, բայց այդ օրը տուն է եկել սովորականի նման՝ չնայած մի քիչ անտրամադիր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
hetq.am