Ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 19 ամյա Տիգրան Մնացականյանը, վարելով ԲՄՎ 330 T | մակնիշի 15 TM 155 համարանիշի ավտոմեքենան, Հանրապետության հրապարակից դեպի Նալբանդյան փողոց բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկել ի գոտուց՝ դեպի հանդիպակաց հատված, բախվել սանդուղքին և հայտնվել Հանրապետության հրապարակի շատրվանների դիմաց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Հավաքվածները պատմում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ԲՄՎ –ն վարում էր մեծ արագությամբ և չի կարողացել կառավարել ավտոմեքենան, իսկ մի քանիսն էլ պատմում էին, թե ջուր է եղել նշված հատվածում, իսկ վարարդը մեծ արագությամբ սլանալու ժամանակ չի կարողացել շրջանցի գոյացած ջուրը և տեղի է ունեցել վթարը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր վարորդին տեղափոխեցին բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Կարճ Ժամանակում ժամանել էին նաև Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության արագ արձագանքման ծառայության աշխատակիցները:
Մեքենան շատրվանների դիմացից դուրս բերվեց քարշակի օգնությամբ: