Խոյ
Բավականին դժվար է ներդաշնակեցնել քայլերն ու մտքերը: Ավելանում է ստացվող տեղեկատվության ծավալը: Ձեր կյանքում ու առօրյայում հայտնվում են նոր ու հետաքրքիր մարդիկ, որոնք կարող են ձեզ ինչ-որ բանում ուղղորդել, ճանապարհ ցույց տալ: Այս պարագայում լավագույն որոշումը կլինի ոչ մի նոր բան չձեռնարկելը ու հին գործերը իրենց տրամաբանական ավարտին հասցնելը:
Ցուլ
Հանգամանքների բերումով վերջին ժամանակներս դուք ստիպված եք զբաղվել միայն ֆինանսական գործարքներով ու միայն այդ ոլորտի կայունացմամբ: Դուք անուշադրության եք մատնել կենցաղը, մասնագիտական ինչ-ինչ ոլորտներն ու անձնական հարաբերությունները: Սա ամենապատասխանատու ժամանակահատվածներից է, երբ կարիք կա գիտակցելու, որ ինչ-որ բան անհրաժեշտ է փոփոխել կամ նորովի սկսել:
Երկվորյակներ
Քաոսային օր է՝ լի տարատեսակ իրադարձություններով, բազմազան տեղեկություններով, որոնք միաժամանակ կարող են խուճապի մատնել: Ինչ էլ կատարեք այսօր, միևնույն է՝ ցանկալի արդյունք չի լինի: Մնացեք ձեր տեղում, սպասողական կարգավիճակում, ժամանակը լցրեք հին իրողությունների իմաստավորմամբ: Ոմանք ձեզնանից կպահանջեն գերարագ գործողություններ, ադեկվատ որոշումներ կամ արագ արձագանք դեպքերի նկատմամբ:
Խեցգետին
Բավականչափ օգտակար մտքեր ու գաղափարներ ունեք, բայց հնարավոր է, որ դժվարություններ ունենաք դրանք իրագործելու առումով: Ուշադրությունը ցրված է, իսկ աշխատավայրում ձեզանից պահանջում են անել ավելի մեծ աշխատանքային ծավալ, քան երբևէ: Կյանքի սովորական ռիթմը պահպանելը այսօրվա գերխնդիրներից է: Մի սկսեք նոր գործեր, եթե դրանց ծայրահեղ անհրաժեշտությունը չեք զգում: Գնահատեք ձեր ուժերը օպտիմալ կերպով ու անհրաժեշտության դեպքում մի հրաժարվեք այլոց օգնությունից:
Առյուծ
Գտնվում եք շատերի ուշադրության կենտրոնում, ձեր քայլերն ու մտքերը վերահսկվում են: Հաճելի զբաղմունքի կամ հանգստանալու համար ժամանակ չունեք: Աշխատավայրում հնարավոր են անախորժություններ, բեռնվածության աճ, նոր հանձնարարություններ կամ հետաձգված գործերի հապճեպ կատարում: Ինչ-որ մեկը կարող է վկայակոչել պարտքի զգացումը պարտականությունների կատարման առումով:
Կույս
Մի մնացեք չորս պատերի մեջ: Այս ժամանակը ենթադրում է ակտիվ շփում, տեղեկատվության ու ծառայությունների ակտիվ փոխանակում: Հնարավոր են սուր բանավեճեր, ընտանեկան անախորժություններ: Բացախոսությունը կարող է ձեր օգտին լինել, բայց կարիք կա պահպանել ներքին հավասարակշռությունը: Հնարավոր է՝ լինեն իրավիճակներ, երբ ուրիշի կողմից ուղղորդած արարքը ավելի նպատակահարմար լինի, քան այն, ինչ դուք վաղուց նախատեսել էիք:
Կշեռք
Հիանալի օր է պլանների իրագործման համար: Կշռադատեք բոլոր դետալները, որպեսզի պրոցեսը հանկարծ կանգ չառնի, հաշվի առեք հետևանքները և միանգամից մի քանի գործ մի ձեռնարկեք: Մոտակա օրերին կատարեք միայն այն գործերը, որոնք հաշվարկված են երկարատև եկամուտի վրա: Ուշադիր եղեք փաստաթղթեր ձևակերպելիս: Անձնական հարաբերությունների համար չեզոք ժամանակահատված է, ու հատուկ սպասումներ չարժե ունենալ:
Կարիճ
Նախորդ շաբաթվա լարվածությունը կարող է պայմանավորել մի շարք իրողությունների նկատմամբ ձեր վերաբերմունքը, խորացնել երբեմնի վիրավորանքը կամ էլ ստեղծել տագնապի զգացողություն այն գործերում, որտեղ դուք միշտ փայլել եք: Մի փորձեք անել ամեն ինչ բոլոր ճակատներում, հաճախակի դադարներ վերցրեք, հրաժարվեք երկրորդական աշխատանքից կամ հույզեր դրսևորելուց: Եթե ժամանակն է ինչ-որ բան ավարտին հասցնելու առումով, արեք դա առանց մտածելու:
Աղեղնավոր
Նոր պլանների ոդւ գաղափարների առատությունը կիսեք հետաքրքրված անձանց հետ: Դա ամենաքիչն է վերաբերում ղեկավարների հետ հարաբերություններին, քանի որ առկա է լրացուցիչ բեռնվածության ենթարկվելու հավանականություն: Ռոմանտիկ ոլորտում մի ժամանակ է, երբ դուք միտված եք որոշակիության: Արդեն իսկ առկա հարաբերությունների համար բարենպաստ ժամանակ է, իսկ նոր ծանոթությունները ընդհակառակը կարող են հիասթափեցնել:
Այծեղջյուր
Ձանձրալի օր է: Մի շեղվեք մանրուքների վրա, բայց ընկալունակ եղեք տեղեկությունների նկատմամբ: Հարմար օր է մասնագետների հետ խորհրդակցելու, լրացուցիչ տեղեկություններ կուտակելու համար: Հանգամանքները պահանջում են հստակ ձևակերպումներ ու գործողություններ: Որքան հմտորեն հաղթահարեք անհաջողությունները, այնքան ստույգ կլինեն ավելիին հասնելու ձեր հեռանկարները: Այս պահին ամենակարևորը հարմարավետ միջավայրի ստեղծումն է թե տանը, թե՝ աշխատավայրում:
Ջրհոս
Եթե գործերն ու միտումները անորոշ են, շտապեք իմանալ ձեր հուզումների պատճառի մասին որքքն հնարավոր է շատ բան: Մի ալարեք գնալ այնտեղ, որտեղ ձեզ հուզող հարցերի պատասխանները կարող եք ստանալ ավելի արագ, քան հույս ունեիք: Այժմ կարևոր է փոխադարձ կապվածության ամրապնդումը: Մի տրվեք տարատեսակ գայթակղություններին, հրաժարվեք անպետք իրերից ու մարդկանց հետ հարաբերություններից: Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ:
Ձկներ
Կյանքը ճարպիկ ու հնարամիտ լինելու նոր դասեր է տալիս ձեզ: Օրվա առաջին կեսին կարգի բերեք ամեն ինչ այնտեղ, որտեղ անհանգստություն եք զգում, հակառակ դեպքում քաոսի մեջ ինչ-որ մեկը կարող է օգտվել բարենպաստ հնարավորությունից: Իրավիճակները կարող են ստուգել ձեր հեղինակությունը: Կողմնորոշիչները կարող են փոփոխվել, դուք միտված եք նոր ծրագրի իրագործմանը, իսկ ընթացիկ գործերը անընդհատ շեղում են ձեզ:
emedia.am