Հետազոտությամբ պարզվել է, որ 20 կանանցից միայն մեկն է ծննդաբերում սահմանված ժամկետում, այսինքն՝ բեղմնավորումից 280 օր կամ 40 շաբաթ անց՝ հայտնում է հոդվածագիր Ջենի Հոուփը:

Համաձայն հետազոտության՝ իրականում հղիության տևողությունը կարող է տատանվել 37-42 շաբաթվա միջև:

Գիտնականները կարողացել են պարզել հղիության հստակ ամսաթիվը՝ կիրառելով տեղեկությունները, որոնք ստացվել են մեկ այլ հետազոտության համար հղի կանանցից վերցված ամենօրյա մեզի փորձաքննության հիման վրա:

Պարզվել է, որ բեղմնավորումից մինչև ծնունդ մոր արգանդում երեխայի գտնվելու միջին տևողությունը կազմում է 268 օր կամ 38 շաբաթ և երկու օր:
Տարիքով կանայք ուշ են ծննդաբերում: Յուրաքանչյուր տարի մեծացնում է հղիության տևողությունը միջինը մեկ օրով:
1in.am