Խոյ
Չափավորելով ձեր ակնկալիքները՝ աշխատեք այն բանի վրա, ինչն իսկապես արժանի է ուշադրության: Օրվա ընթացքում հնարավոր են տհաճ նորություններ, անհրաժեշտ տեղեկության ստացման հետ կապված դժվարություններ, վիճաբանություն: Փորձեք կարգավորել ագրեսսիան, անբավարարության դրսևորումները ու հանդուրժողականություն ցուցաբերեք այլոց կարծիքների նկատմամբ:
Ցուլ
Այսօր նյութական հարցերը կարող են մի շարք խնդիրներ առաջացնել: Ցանկալի չէ ներդրումներ անել, գումար փոխանցել, կամ կատարել դրամի հետ կապված որևէ գործարք: Ընդհանուր նյարդային ֆոնը ու անորոշության զգացումը կարող են սուր ռեակցիա առաջացնել: Կարելի է տնային գործեր կատարել, կարգավորել կենցաղային մի շար հոգսեր, զբաղվել առողջությանը նվիրված որևէ միջոցառման կատարմամբ:
Երկվորյակներ
Կառուցեք նոր պլաններ, կշռադատեք, թե հատկապես ինչ հարաբերություններ են պետք ձեզ մոտալուտ ապագայում: Չնայած ձեր ինքնուրույնությանը՝ մի փորձեք անտեսել գործընկերների դերակատարումը ու քննարկեք նրանց հետ առավել կարևոր հարցեր: Հնարավոր է, որ ստիպված լինեք լուծել այնպիսի կոնկրետ հարց, որը կշոշափի ձեր անձնական շահերը: Հնարավոր են նոր համախոհներ, նոր ծանոթություններ:
Խեցգետին
Զգուշավոր եղեք այն իրավիճակներում, որոնք ձեզ համար նոր են ու կարող են ձեր բարեկեցությանը լուրջ վնաս հասցնել: Հարմար ժամանակ է գործերը կարգի բերելու համար: Վստահաբար կարող եք զբաղվել հաշվարկներով, փաստաթղթային գործերով, նամակագրությամբ: Ձեր անձնական տարածքում կարող եք կազմակերպել գործնական բանակցություններ: Հարգեք այլոց սահմանները:
Առյուծ
Օրվա ընթացքում կարևոր է պահպանել հանգստությունը ու սեփական պլանների օգտագործումը չվստահել այլ մարդկանց: Շատ են ձանձրալի գործերը, բայց հնարավորություն կա, որ առաջընթաց կապրեն գործեր, որոնք կապված են ձեր անձնական հեղինակության հետ: Մեծ գործերում մանրուքներ չկան, ուստի ուշադրությամբ ու զգոնությամբ վերաբերվեք դրանց: Երեկոյան խուսափեք հարազատների հետ անիմաստ բանավեճերից:
Կույսեր
Միապաղաղությունը նյարդայնացնում է՝ ստիպելով խախտել կյանքի սովորական ռիթմը ու փոփոխել նախօրոք կշռադատված պլանները: Հազիվ թե օրը փայլի արդյունավետ գործարքներով, բայց կարող է լուծվել վաղուց հասունացող թեմա: Մի խախտեք ուրիշի գծած սահմանները, ականջ դրեք ինտուիցիային ու ելնելով ստացված տեղեկության բնույթից՝ խուսափեք մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց:
Կշեռք
Իրերի սովորական ընթացքը ստիպում է նախօրոք լավ դասավորել օրվա կանոնակարգը, տեղաբաշխել ակտիվությունը ու անել հիմնական գործեր: Ձեր շուրջ շատ են իմաստալից ու անիմաստ խոսակցությունները: Զգոն եղեք հիրավի արժեքավոր տեղեկությունը աչքից բաց չթողնելու համար: Կայուն եղեք այլոց հետ դիմակայելիս, մի արձագանքեք գերզգայական արտահայտություններին: Լավ կլինի հրաժարվեք մի շարք հին ու անպետք իրերից, որոնց հետ դուք հրաժեշտ կտաք անցյալի մի շարք իրողությունների:
Կարիճ
Բարդ օր է: Կարող է առաջանալ անորոշություն, մղումների, ցանկությունների ու հնարավորությունների անհամապատասխանելիություն: Մի կողմ թողեք րոպեական հետաքրքրությունները ու կշռադատեք հեռանկարները: Ընտրության բարդությունը կարող է խանգարել ինչ-որ կարևոր բան անել: Սուր իրավիճակներում մի հետաձգեք հարաբերությունների պարզաբանման պահը: Սահուն կերպով անցում կատարեք մի իրավիճակից մյուսին, ցուցաբերեք ճարպկություն ու հնարամտություն:
Աղեղնավոր
Պրակտիկ հարցերը առաջին տեղում են: Մտածեք, թե ինչով կարող եք բազմազանեցնել ու լրացնել ձեր գործունեությունը: Առաջարկները, տեղեկատվության փոխանակումը կբացահայտի նոր հեռանկարներ ապագայի վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսում լարվածությունը կուժգնանա, հեռու մնացեք հնարավոր կոնֆլիկտներից, բայց շփումներում ձեզ մի սահմանափակեք: Անձնական հարաբերություններում կարևորեք բոլոր նրբերանգները:
Այծեղջյուր
Ականջ մի դրեք գայթակղություն հիշեցնող խոստումներին, մի բթացրեք զգոնությունն ու աչալրջությունը: Հաշվի առեք հարցերը արագորեն լուծելու ձեր մղումը, անցում կատարեք մի իրողությունից դեպի մյուսը ու ակտիվորեն տեղափոխվեք այս կամ այն վայրը: Ձեզ կարող են ընդգրկել որևէ անօրինական գործարքի մեջ: Մի ներքաշվեք զգայական խոսացությունների մեջ, բայց մասնակցեք բոլոր ժողովներին ու բանակցություններին:
Ջրհոս
Ընտրեք այնպիսի զբաղմունք, որը կաշխատացնի ձեր երևակայությունը և թույլ կտա վերստուգել ունեցած գիտելիքները: Լավ կլինի, եթե օրն անցկացնեք իրադարձությունների հորձանուտում, շատ շփվեք, տեղեկություններով փոխանակվեք: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք ավելի զգայական լինել ու որոշումներն էլ կայացնել այս կամ այն ապրումի ներքո: Զբաղվեք բնակարանի հարդարանքով:
Ձկներ
Ոչ միանշանակ օր է, երբ միակ ուրախացուցիչ բանը ֆիզիկական տոնուսն է ու նոր ստացվող տեղեկությունները: Օգտակար մտքերի ու գաղափարների առատությունը կնպաստի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Շատ բան մի վերցրեք ձեզ վրա: Կարգի բերեք ընթացիկ գործերը ու անձնական հարաբերությունները: Օբյեկտիվ գնահատեք կենսական ուժերն ու կարողությունները:
emedia.am