Խոյ

Բարենպաստ օր է պլաններն ու մտքերը համաձանեցնելու, որոշ սուր թեմաներ մեղմելու ու կորսված վտսահությունը ետ բերելու համար: Ձեզ ժպտում է հաջողությունը ու դրանից անպայման պետք է օգուտ քաղել: աշխատեք ձեզանից առավելագույնը չքամել, անգամ եթե անհնագստանում եք շրջապատում կատարվող իրադարձություններից ու ինչ-որ բանի համար մեղավորություն կամ պատասխանատվություն եք զգում: Մի նյարդայնացեք մանրուքների պատճառով, ձգտեք ստանալ այն, ինչ անհրաժեշտ է ներքին ներդաշնակության համար:

Ցուլ

Երկար ժամանակ առանց մարդկանց ընկերակցության մնալը վտանգավոր է ձեր հոգեկանի համար: Դուք կարող եք այնքան մտածել մի իրողության մասին, որ դրա մասին մտքերը ձեզ կհետապնդեն նաև այլ իրավիճակներում: Զբաղվեք պրակտիկ գործերով` չդնելով կոնկրետ նպատակներ ու ցանկություններ: Աշխատանքի մեջ առանձնակի կհուզի էսթետիկ ուղղվածությունն ու բովանդակությունը, նաև` նոր գործընկերների հետ սերտ փոխհարաբերությունների հաստատումը: Զբաղվեք արտաքին տեսքի բարեկարգմամբ:

Երկվորյակներ

Դուք ստիպված եք անհրաժեշտ հավասարակշռություն գտնել, որպեսզի հույզերը չխանգարեն արդյունավետ աշխատանքին: Իմաստ կա հեռու մնալ երկարատև ու ձանձրալի բանավեճերից, քննարկումներից, իսկ ահա դեմ հանդիման խոսկացությունը կտա մի շարք վիճելի հարցերի պատասխաններ: Լուրջ պայմանավորվածություններ այսօր ձեռք չեք բերի, իսկ ահա ինքնուրույն աշխատանքը ինքնաբավություն կպարգևի: Ռոմանտիկ հարաբերություններում պարտադիր է էթիկետի, համակրանքի ու ուշադրության դրսևորումը:

Խեցգետին

Այսօր հեշտությամբ կկանոնակարգեք կյանքի տարատեսակ ոլորտներ: Առավոտյան շփումների նեղ շրջանակը անսպասելի կընդլայնվի` ձեր առօրյա մուտքագրելով նոր մարդկանց ու իրողություններ: Խուսանավեք գերզգայական ապրումներից ու հոգ տարեք առողջության մասին: Ընտանքի անդամներից մեկի մոտ կուրվագծվեն լավ հեռանկարներ ու նորություններ, որոնք քննարկման առրևկա կդառնան բոլորի համար: Զբաղվեք տան կահավորանքով, հարդարանքով ու կարգի բերմամբ:

Առյուծ

Ձեզ վրա մեծ ազդեցություն կգործի տեղեկությունը, որը կպարզաբանի մրցակիցների վարքագծի ինչ-ինչ շեղումները: Ձեր կյանքում անսպասելի կկարևորվեն գործընկերները ու մոտ ընկերները: Մտածեք օրգանիզմի բեռնվածության մասին, կանոնավորեք աշխատանքային օրը ինքնազգացողությանը չվնասելու համար: Լավ կլինի լուծեք հեշտ խնդիրներ: Օրվա երկրորդ կեսին կլինեն ուղևորություններ, գովազդային արշավներ, տարբեր իրավիճակներին բնորոշ հարցերի քննարկումներ: Մի շտապեք փոփոխել կյանքի առանձնակի կարևոր ոլորտները:

Կույս

Այսօր լավ օր է քննարկելու համար հեռուն գնացող պլանները: Մակերեսին կարող են հայտնվել թաքուն գործեր: Հնարավոր է, դուք հիմա չափազանց շատ եք զբաղված սեփական ռեսուրսների սպառմամբ, ըստ որում` ինչպես նյութական, այնպես էլ ֆիզիկական առումով: Դուք բարդ որոշում կայացնելու նախաշեմին եք: Ընտրեք այն, ինչ գլխավոր է, իսկ մնացածը կարող եք հետաձգել: Դուք կանեք ավելին, եթե ղեկավարվեք ողջամտությամբ ու առողջ դատողությամբ:

Կշեռք

Ձեզ համար նոր փուլ է սկսվում, ցանկալի է լուրջ վերաբերվել գործնական պարտականություններին: Ուշադիր եղեք գործընկերների արած շեշտադրումներին ու տրամադրվեք ամեն ինչ ավարտին հասցնելուն: Փոխեք պլանները, եթե ինտուիցիան ձեզ հուշում է, որ հապճեպ անհրաժեշտ է ինչ-որ բանից հրաժարվել մի տեղում ու կարևոր բարեփոխում անցկացնել մեկ այլ տեղում: Ինչ-որ գործողություն արմատապես կփոխի իր ընթացքը, ըստ որում` առանց ձեր նախաձեռնութւյան:

Կարիճ

Օրը լարված է անկանխատեսելի իրադարձությունների պատճառով: Լավ կլինի առաջ նայել, անգամ եթե չեք կարողանում ավարտին հասցնել մանր գործերը ու վերադարձնել պարտքերը, որոնք հիշեցնում են այն մասին, որ դուք ինչ-որ բան նախկինում չեք հասցրել: Իրադարձություններում գրանցվող անսպասելի զարգացումները ստիպում են ազնիվ լինել ինքներդ ձեզ հետ: Մտածելու համար թեմաները շատ են: Հնարավոր է` ձեզ ընձեռվի հնարավորություն շտկել սխալը մինչ այն կատարելը:
Աղեղնավոր
Օրը անցկացրեք հանգստության մեջ, ոչինչ մի սկսեք ու մի փոխեք իրերի սովորական ընթացքը: Ակտիվությունը պետք է կրի չեզոք բնույթ: Կարող են բացահայտվել հարաբերությունների աննպասելի նրբերանգներ: Այն, ինչ ձեռք կբերեք, կիմանաք կամ կանեք, էսթետիկորեն գունազարդված կլինի: Գեղեցիկի նկատմամբ գերպահանջը բարձր է: Դա վերաբերում է հատկապես հակառակ սեռի հետ հարաբերություններին: Եղեք շատ զգոն, բայց մի տրվեք անկեղծության գայթակղությանը:
Այծեղջյուր
Հիանալի օր է բեռնվածությունը թոթափելու, պարտքերը վերադարձնելու, մեծ մաքրություն սկսելու կամ օրգանիզմը բեռնաթափելու համար: Օգտավետ են բոլոր տեսակի սահմանափակումները ու խիստ անցանկալի` ավելորդությունները: Ձեր կյանքում այս պահին շատ են գաղտնիքները ու ստորջրյա քարերը, որոնք անընդհատ հիշեցնում են իրենց մասին, իսկ դրանցից ազատվելը այնքան էլ հեշտ չէ: Մի խաբեք նրանց, ովքեր ձեզ հետ կապված են զգայական վերաբերմունքով: Հեշտ չեք հասնի ներման:
Ջրհոս
Արեք ձեզնից կախված ամեն ինչ, որպեսզի կարճեք գործերի ընթացքը, որոնք վաղուց կանգ են առել: Այսօր ձեր ակտիվությունը կուղեկցվի հաջողությամբ, իսկ ինտուիցիան կբերի ձեզ այնտեղ, որտեղ կբավարարեք ձեր հետաքրքրությունները ու ակնկալիքները: Լավագույն լիցքաթափումը բարդ աշխատանքային օրվանից հետո կլինի առևտրի կամ հյուր գնալը: Ուշադիր եղեք տանը կատարվող իրադարձություններին ու չլուծվող խնդիրներին: Հիանալի ժամանակ է հարազատների հետ մերձենալու ու նրանց մասին հոգ տանելու համար:
Ձկներ
Այսօր իրադարձությունները չեն պահանջի ձեր անմիջական մասնակցությունը, նրանք կզարգանան իրենց հունով: Մի դանդաղեցրեք պատասխան գործողություններ տալու պահը: Շտկեք հետագա գործունեության ուղղվածությունը: Կստանաք լուրեր, կարևոր հարցերի պատասխաններ: Նոր կապեր հաստատեք, ստացեք ազդեցիկ մարդկանց հովանավորությունը: Հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար շրջապատեք ձեզ գեղեցկությամբ` բառի բոլոր հնարավոր դրսևորումներով:
emedia.am