Այսօր 20-րդ դարի ամենահայտնի դերասաններից մեկի՝ հեղինակավոր «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր, անցյալ դարի գլխավոր սեքս-խորհրդանիշ Մառլոն Բրանդոյի ծննդյան 90-ամյակն է։

Դերասանը ծնվել է 1924թ. ապրիլի 3-ին՝ ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Բրանդոն ավարտել է Նյու Յորքի Դրամատիկ արվեստի դպրոցն ու խաղացել  Բրոդվեյում։ Բրանդոն ճանաչում է ձեռք բերել Թենեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա նկարահանված «Տրամվայ «Ցանկություն»» ֆիլմում նկարահանվելուց հետո։

«Երբ Մառլոնը մահանա, մենք բոլորս մի աստիճանով կբարձրանանք»,- մի անգամ անկեղծորեն ասել է դերասան Ջեք Նիկոլսոնը, ով ինչպես և Փրեսլին, Նյումանն ու դե Նիրոն չկարողացավ գերազանցել լեգենդար դերասանին։

Դերասանը մահացել է 2004թ.-ին։

Վերհիշելով 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկին՝ elle.ru-ն ներկայացրել է Բրանդոյի ամենանշանակալի դերերը։

«Տրամվայ «Ցանկություն»», 1951թ.

«Трамвай «Желание» (A Streetcar Named Desire), 1951 Марлон Брандо

«Վայրենին», 1953թ.
«Дикарь» (The Wild One), 1953 Марлон Брандо

«Նավահանգստում», 1954թ.

«В порту» (On the Waterfront), 1954 Марлон Брандо

 

«Կնքահայրը», 1972թ.

«Крестный отец» (The Godfather), 1972 Марлон Брандо

 

«Վերջին տանգոն Փարիզում», 1976թ.

«Последнее танго в Париже» (Ultimo tango a Parigi), 1972 Марлон Брандо

«Ապոկալիպսիսն այսօր», 1979թ.

«Апокалипсис сегодня» (Apocalypse Now), 1979 Марлон Брандо

«Արջանոց», 2001թ.

«Медвежатник» (The Score), 2001 Марлон Брандо


Աղբյուր՝ www.tert.am