Ամերիկյան Maxim ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենասեքսուալ կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը՝ Maxim Hot 100-ը: Այս մասին գրում է kp.ru կայքը: Առաջին հորիզոնականում է սուպերմոդել Քենդիս Սվեյնպոլը: 25-ամյա մոդելը Victoria’s secret ներքնազգեստներ է գովազդում: Թվում է, կապուտաչյա շիկահերը ծնվել է հենց այդ աշխատանքի համար:
Վարկանշային ցուցակի ամենատարեց մասնակիցներն են 44-ամյա Ջենիֆեր Լոպեսն է, ով զբաղեցրել է 36-րդ հորիզոնական, նաև 40-ամյա Սոֆիա Վերգարը և Քեյթ Բեկինսեյլը՝ համապատասխանաբար՝ 54- րդ և 43-րդ հորիզոնականներ:
Վարկանշային աղյուսակը կազմել են ամսագրի օն-լայն տարբերակի ընթերցողները. նրանք քվեարկել են իրենց նախընտրած աստղի օգտին:
Վարկանշային աղյուսի 2-10-րդ հորիզոնականներում են՝
դերասանուհի Սկարլետ Յոհանսոն
երգչուհին Քեթի Փերի
մոդել Իրինա Շեյք
դերասանուհի Ջենիֆեր Լոուրենս
դերասանուհի Զոուի Դեշանել
մոդել Ալեքսանդրա Ամբրոսիո
դերասանուհի Ջեսիլա Ալբա
դերասանուհի Միլա Կունիս
մոդել Կարա Դելեվին
Աղբյուր՝ www.panorama.am