Խոյ
Չափազանց շատ էներգիայով լեցուն լինելու պատճառով դուք հակված եք ծայրահեղ քայլերի գնալ: Բայց օրը պահանջում է ավելի շատ զգուշություն ու ուշադրություն: Սեփական վճռականության վրա հույսներդ մի դրեք: Հանդիպեք ու ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում երկար ժամանակ չեք տեսել: Հնարավոր է հույժ կարևոր տեղեկություն ստանաք: Դուք հակված չեք ձեռք բերվածը գնահատելու ու մշտապես ձգտում եք նորությունների, որոնք ոչ միշտ եք կշռադատում:

Ցուլ

Մասնագիտական հաջողություններ են սպասվում, եթե կարողանաք կենտրոնանալ գլխավորի վրա ու անտեսեք մանրուքները: Օրվա երկրորդ մասը լի կլինի բանավեճերով: Մի ձգտեք ավելի շատ ուշադրություն գրավել կամ պաշտպանել ձեր տեսակետը: Դա ավելի շուտ կհեռացնի ձեզ ձեր նպատակից, քան կմոտեցնի: Անձնական կյանքում հնարավոր են հիասթափություններ՝ կապված նոր ծանոթությունների հետ: Այսօր դժվար եք լեզու գտնում նաև հարազատների հետ:

Երկվորյակ

Դժվար ու հոգսաշատ օր է: Դուք ոչ միայն պիտի լուծեք սեփական հարցերը, այլև օգնեք շրջապատին ուղղելու իրենց սխալները: Դուք հեշտությամբ խորհուրդներ եք տալիս նրանց, ովքեր լրջորեն հետևում են ձեր ցուցումներին: Մոտիկների նկատմամբ հովանավորչական դիրքորոշում եք որդեգրել: Ամեն մեկի մասին հոգ տանելու ցանկությունը կարող է հանգեցնել նրան, որ անկախ մարդիկ կապստամբեն, իսկ խոնարհները, հակառակը, ամբողջությամբ ձեր ուսերին կթողնեն իրենց ապագայի հարցը:

Խեցգետին

Տրամադրությունը մռայլ է: Տագնապալից մտքերը, սեփական քայլերի ողջամտության շուրջ կասկածները օրվա առաջին կեսին հատկապես ուժգին կլինեն: Երեկոյան մի փոքր տրամադրության բարձրացում կլինի, հույս կառաջանա, որ գործերի ելքը այնուամենայնիվ դրական կլինի: Ընտանիքում զուսպ եղեք, ինչ էլ որ պատահելու լինի, կարող եք բախվել ոչ բարյացակամ մարդկանց, կոպտության ու հանդգնութան հետ: Հույսներդ դրեք միայն հարազատ ու վստահելի մարդկանց վրա:

Առյուծ

Իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով, ինչը ձեզ նյարդայնացնում է: Մի շտապեք նոր գործեր սկսել, այսօր ամեն բարի ու դրական գործողություն արժանի վարձատրության կստանա: Զգույշ եղեք, եթե գաղտնիքներ ունեք, այսօր բացահայտումների օր կարող է լինել: Աձնական հարաբերությունների տեսանկյունից ամենահարմար օրը չէ, դուք ավելի ու ավելի հաճախ եք վիճում մարդկանց հետ, որդեգրել եք հարձակողական մարտավարություն:

Կույս

Նրանց, ովքեր ձգտում են նյութական բարօրության, օրը կբերի հաջողություններ, բայց հույսներդ մի դրեք թեթև հաղթանակների վրա: Դուք որքան էլ փորձեք չեք կարողանա հասցնել ամեն տեղ ու ամենուր բոլորին օգնել, մանավանդ որ շահագործվելու հավանականությունը խիստ բարձր է: Քիչ ժամանակ ծախսեք ձեր խոսակցությունների վրա: Անգամ մոտիկների հետ շփումներում զսպվածությունն ու չափավորությունն ավելի գնահատելի կլինեն, քան խիստ բացահայտ զրույցները:

Կշեռք
Այսօր գայթակղությունների օր է, որոնց դժվար կլինի դիմադրել: Տրամադրությունը փոփոխական բնույթ է կրում, իսկ ապրումները շատ խորն են, դրա համար էլ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը կրկնակի դժվար է: Փորձեք պլաններ չկառուցել ու պայմանավորվածություններ ձեռք չբերել: Ձեր մտադրությունները արագորեն փոխվում են ու ոչ բոլորն են դա հասկանում: Կատարվածը սրտին մոտ մի ընդունեք, շատ մի մտածեք, եթե հանկարծ նյութական կորուստներ ունենաք:

Կարիճ

Ժամանակավոր ստվերում մնացեք, թե չէ կարող եք կորցնել գործընկերների, որոնց օգնությունը դեռևս ձեզ հարկավոր է: Շատ ուշադրություն մի գրավեք ու ավելորդ բաներ մի պատմեք ձեր անձնականի մասին: Զգույշ եղեք նոր ծանոթություններ հաստատելիս, մի փորձեք կոկետություն անել: Հնարավոր է, ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ, աշխատանքային նոր բարձունքներ, իսկ նոր, ավելի հետաքրքրաշարժ առաջարկներից մի շտապեք միանգամից հրաժարվել:

Աղեղնավոր

Ուշադիր եղեք ու զգուշավոր ցանկացած գործում: Լավագույն օրը չէ առաջնորդի հատկություններ ցուցադրելու համար կամ էլ ձգտելու ինչ-որ բան գլխավորել: Գործերը կարող են խիստ ռիսկային լինել, իսկ ամենահամարձակները կմատնվեն անհաջողության: Կենսական պոտենցիալի նվազումը խիստ վտանգավոր է ձեր առողջության համար, դրա համար մի մոռացեք չափավորության մասին:

Այծեղջյուր
Օրը սխալներ ու մասնագիտական գործունեության մեջ անհաջողություններ կարող է բերել: Աստղերը խորհուրդ են տալիս պահպանել հանգստությունը: Մի փորձեք միանգամից շտկել սխալները, որքան էլ ջանք գործադրեք միևնույնն է, տեսանելի արդյունքներ չեք ունենա: Անհաջող կարող են լինել կոմերցիոն օպերացիաները, իսկ առաջադրված պայմանները հազիվ թե իրականանան: Չափավորեք ցանկությունները. անհնարինին ձգտելով դուք միայն կզրկեք ձեզ հանգստությունից: Անձնական կյանքում հնարավոր են թեթև անախորժություններ, բայց նաև՝ լուրջ հիասթափություներ:

Ջրհոս
Օրը կարող եք անհաջող անվանել, եթե չշտապեք եզրակացություններ անելիս: Մտածեք ապագայի մասին, հնարավոր է՝ փոխեք աշխատանքը կամ լրացուցիչ եկամտի աղբյուրներ որոնեք: Կարող եք հետաքրքիր առաջարկներ ստանալ վստահելի ընկերներից ու գործընկերներից: Լուրջ վերաբերվեք նոր ստացված տեղեկություններին, ծանրութեթև արեք անգամ ոչ ճշմարտացիանման լուրերն ու բամբասանքները: Կենսաձև փոխել ցանկացողները կարող են առաջին քայլն անել:

Ձկներ
Օրը բարենպաստ է մասնագիտական տեսանկյունից: Այն բացահայտում է նոր հնարավորություններ, թույլ է տալիս լուծել հին խնդիրները; Այդքան էլ շատ մի հպարտացեք ձեր ձեռքբերումներով, թե չէ կարող եք ազդեցիկ թշնամիներ վաստակել: Ամենը, ինչ կապված է շփումների հետ, պահանջում է համբերություն, անգամ եթե հանդիպեք կոպտության: Անձնական կյանքում ոչինչ կայուն չէ: Դուք արագորեն տարվում եք, սուր արձագանքում այլոց էմոցիաներին ու ցավագին եք տանում քննադատությունը:
emedia.am