Խոյ

Դուք այսօր միանգամայն անսպասելի վերաբերմունք կցուցաբերեք սովորական իրողությունների նկատմամբ, նաև հակված կլինեք չմտածված բացախոսության ու միտումների արագ փոփոխման: Բարդ կլինի կենտրոնացնել ու պահել ուշադրությունը որևէ գործողության վրա: Եթե առկա է որոշակի լարվածություն կամ անբավարարություն, այն հեշտությամբ կարող է վերածվել կոնֆլիկտի: Իսկ զգացմունքները զսպելու դեպքում հնարավոր է ինքնազգացողության վատթարացում:

Ցուլ

Այն եզակի օրերից է, որոնք կարող են գլխիվայր փոխել ապագայի ձեր պլանները: Այսօր առաջացած իրավիճակները կարող են ստիպել վերանայել ձեր հեղինակությունը: Փոխվում են կողմնորոշիչները: Դուք ուզում եք նոր բան ձեռնարկել, իսկ ընթացիկ գործերը անընդհատ ստիպում են ետ վերադառնալ: Ռիսկի դիմելուց խուսափեք, ձեզ ավելորդ լարվածությունից ազատեք, բայց ուշադիր եղեք չկանխամտածված այն քայլերից, որոնք այսպես թե այնպես ազդում են իրադարձությունների վրա:

Երկվորյակներ

Ձեզ չի հաջողվի խուսանավել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական լարվածությունից: Եթե ցանկանում եք բավարարել ձեր հակումները, պիտի լավ աշխատեք: Ձեր շրջապատում կարող է հայտնվել մեկը, ում դուք շատ ուրախ կլինեք: Օրը խոստանում է շատ շփումներ, զանգեր, նամակագրություն, թղթակցություններ: Կարգավորեք ձեր ռեակցիաները ու փորձեք այսօր ոչ ոքի չվիրավորել: Տանը ստեղծեք ներդաշնակ ու հարմարավետ մթնոլորտ:

Խեցգետին

Գերծանրաբեռնված ժամանակահատված է: Եթե ուրիշի փոխարեն չեք ուզում աշխատել, կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են: Ընտրություն կատարելու համար լավ ժամանակ է: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերի նկատմամբ: Կշռադատեք սպասվելիք ծախսերը ու եկամուտները, մտածեք լրացուցիչ եկամտի աղբյուրներ գտնելու մասին: Երեկոյան հնարավոր են սթրեսսային իրավիճակներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել:

Առյուծ

Միանգամից մի քանի օբյեկտների վրա չեք կարող կենտրոնացնել ձեր ուշադրությունը: Խնդիրներ կարող են ծագել շտապողականության, կոլեկտիվի ներսում գործողությունները չհամաձայնեցնելու, ինչպես նաև սեփական հավակնությունների մասին չհայտարարելու հետևանքով: Հնարավոր են կարևոր հանդիպումներ, նորություններ: Զբաղվեք նրանով, ինչ ձեզ համար պրակտիկ իմաստ ունի ու քիչ սավառնեք ամպերում: Ստանդարտ լուծումները չեն օգնի, ամեն ինչին ավելի լայն նայեք ու փորձեք հասկանալ, թե ինչի կարող են հանգեցնել փոփոխությունները:

Կույս

Հիմա տեղի ունեցող իրադարձությունների հոսքի մեջ շատ եք ուզում ինչ-որ բան հետաձգել կամ չծանրաբեռնել ձեզ դրա մասին մտքերով: Զգուշավորությունը չէր խանգարի, քանի որ կան մարդիկ, ովքեր կփորձեն րոպե առաջ ներխուժել ձեր անձնական տարածք կամ մեծացնել ձեր բեռնվածության աստիճանը: Մի արագացրեք գործողությունների ընթացքը: Զբաղեցրեք ձեզ պետքական գործով: Օգտակար կլինի ֆիզիկական աշխատանքը և մեծ ծախսերից հրաժարվելը: Զբաղվեք առողջության կարգավորման հարցերով:

Կշեռք

Ուշադիր եղեք այլոց և ձեր արտաբերած խոսքերի նկատմամբ: Որոշ իրադարձություններ կարող են ազդել ձեր գործելաոճի վրա: Ընկալունակ եղեք նորարարությունների նկատմամբ: Թույլ տվեք ձեզ որոշակի չափով ավիրել նախկին պատկերացումները, արձագանքեք այն առաջարկներին, որոնք ինտուիտիվ զգում եք, որ հետաքրքիր են: Օրը հագեցած է տարատեսակ շփումներով: Միաժամանակ այլոց հետ հարաբերվելը միշտ չի լինի այնպես, ինչպես պլանավորել էիք:

Կարիճ

Հնարավոր են նոր գաղափարներ, որոնք աստիճաբար կկլանեն ձեր երևակայությունը, իսկ նախկինում ձեզ հուզող իրողությունները կկորցնեն իրենց փայլը: Անհամբեր եք, գրգռված հատկապես կենցաղին բնորոշ հարցերում: Անձնական հավակնությունները խաչաձևևում են այլոց հետաքրքրությունների հետ: Աշխատանքն ավելի հաճելի է, քան հանգստանալը: Դուք կարող եք ինչ-որ բան կարգավորել, ավարտուն տեսքի բերել: Գործերի ճիշտ կազմակերպումը այսօր շատ կարևոր է:

Աղեղնավոր

Լարվածություն կզգացվի անգամ ամենադրական կոնտեքստի ներքո: Խարդախությունները, գաղտնի մրցակցությունը ու մի շարք այլ գործոններ կօգնեն ձեզ անհրաժեշտ տոնուսի մեջ լինել: Օրը ձանձրալի չէ, բայց միայն երկրորդ կեսին են հնարավոր այնպիսի իրադարձություններ, որոնք արժանի են ուշադրության: Կոլեկտիվ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի: Անհրաժեշտ է կարգավորել իրադարձությունների զարգացումը այնպես, ինչպես ձեզ է հարմար:

Այծեղջյուր

Շարունակեք գործել նախօրոք մշակված պլանի համաձայն: Ուրվագծեք վերջին դետալները, մեծ ուշադրություն հատկացրեք ձեր գործերի արտաքին տեսքին: Օգտակար կարող է լինել ֆիզիկական աշխատանքը, իսկ եթե հանգստի ժամանակ է, նախապատվություն տվեք ակտիվ, սպորտային միջոցառումներին, արշավներին: Գործեք ինքնուրույն ամեն կարգավիճակում: Կարողացեք վերահսկել զգացմունքները այլոց հետ հարաբերվելիս:

Ջրհոս

Գերլարված, հապճեպ գործողությունների եք հակված: Այսօր ոչ մի դեպքում մի պլանավորեք որևէ մոնոտոն գործողության կատարում, ավելի լավ է ստեղծագործական գործուենությունը, որտեղ կարող եք ինքնադրսևրովել: Օրը կարող է բեղմնավոր լինել, եթե որոնեք նոր տեղեկատվություն, լուծեք մտավոր բնույթի բարդ հարցեր: Հանգամանքները կարող են ստիպել այսօր գործել անսովոր դերում: Ձեր որոշումները կարող են տարբերվել օրիգինալությամբ: Անձնական ոլորտում ամեն ինչ պայմանավորված կլինի համբերությամբ ու նրբանկատությամբ:

Ձկներ

Դժվարությամբ եք նստում մի տեղում, բայց ցանկությունների ու ձգտումների անկայունությունը կարող է խնդիրներ առաջացնել այլոց հետ շփվելիս: Դրան գումարվում է նաև ոչ պրակտիկ լինելը, ներքին անհանգստությունը: Ձեզ հնարավորություն տվեք տարատեսակ գործերով զբաղվել, որոնք առանձնահատուկ պատասխանատվություն չեն պահանջում ձեզանից: Ձեր գլոբալ պլաններին նպաստող ամեն ինչ միառժամանակ հետաձգեք խնդիրներից խուսափելու համար:
emedia.am