Մարզի Գեղադիր գյուղի բնակիչ Արտեմը մեղադրվում է համեմատաբար «հին մեղքի» համար: Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել 2011 թվականի հուլիսի 31-ի երեկոյան կատարած հանցավոր արարքի համար. այն ժամանակ 22-ամյա Արտեմը, ըստ մեղադրանքի, սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չբոլորած՝ 1997 թվականի հունվարի 8-ին ծնված աղջկա հետ:

Այս հանցավոր արարքն էլ կատարվել է ոչ այլ տեղ, քան՝ մարզի մեկ այլ գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում: Դեռ «լավ է», որ դպրոցի շենքը «նախկին» է եղել, անթույլատրելի հարաբերությունն էլ, եթե իրոք եղել է, ամառային արձակուրդի օրերին է կատարվել:

Արտեմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:
1in.am