ստիկանության Կապանի բաժնի օպերատիվ քննչական խումբը ավագ քննիչ Հ. Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ պարզել են, որ այսօր՝ ժամը 05:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ 22-ամյա Կարեն Ղազարյանը, վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան, Սպանդարյան փողոցում «Վագա գոլդ» ՍՊԸ-ի դիմացի ճանապարհահատվածում ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ մայթեզրին և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապանի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանի անվամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
shamshyan.com