Խոյ
Այժմ խիստ օգտակար կլինի խոստովանել, որ աշխատանքը ամենակարևոր բանը չէ ձեր կյանքում ու որ գործերի մի մասը կարող է լուծվել նաև առանց ձեր միջամտության: Ուժերի ու էներգիայի պահպանման համար միգուցե անհրաժեշտ լինի հրաժարվել որոշ նախագծերի կյանքի կոչումից: Կենտրոնացեք այնպիսի բաների վրա, որոնք իսկապես ձեր դուր գալիս են, մինչդեռ հեռանկարները դեռ հստակեցվում են: Օրը ընդհանուր առմամբ տրամադրում է, որպեսզի որոշ բաներ բաց թողեք ձեր վերահսկողությունից:
Ցուլ
Աշխատավայրում հանգիստ մթնոլորտ է, դուք զբաղվում եք սովորական գործերով, այնուամենայնիվ չեք կարողանում ամբողջությամբ համակարգել տեղեկատվությունը ու կարգուկանոն հաստատել: Հարաբերությունները հագեցած են անպետք հույզերով: Ոմանք ձեր ուշադրության ու հատուկ վերաբերմունքի կարիքն ունեն: Մի անտեսեք այլոց խորհուրդները ու մտքերը: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում տեղի կունենա հեռանկարների խորացում ու հստակեցում: Տնային գործերը ևս անտեսելու կարիք չկա:
Երկվորյակներ
Փորձեք լուռումունջ կատարել ձեր պարտականությունները ու մի արձագանքեք նրանց պրովակացիաներին, ովքեր հիմա նյարդային են: Որքան քիչ ազդեն ձեզ վրա այլ մարդիկ, այնքան լավ: Կարող է են ձեզ ծանրաբեռնել «անպետք» գործերով, բայց ավելի նախընտրելի է չփնթփնթալ ու զուր չհոգնել: Այսօր տարհամոզելու տաղանդ ունեք: Հնարավոր է, դուք կարիք ունենաք «փրկողական» իրոնիայի, որպեսզի զգացմունքները չարգելակեն այն գործունեությունը, որը դուք անհրաժեշտ ու կառուցողական եք համարում:
Խեցգետին
Ուշադիր հետեք նորությունների հոսքին, դրանք ունակ են փոփոխելու ձեր հնարավորությունները: Զգոն եղեք ինտուիցիայի հուշումներին ու զարգացրեք այն իրադարձությունները, որոնք կարող են արմատապես փոխել ձեր հոգեվիճակը: Հնարավոր է գործընկերների փոփոխություն, հնարավոր է նաև, որ ձեր գործողություններն են նախադրյալներ ստեղծում դրա համար: Ձեր հաջողակ լինելը լուրջ փորձության տակ է: Մի մերժեք այն, ինչ արդեն ներխուժել է ձեր կյանք, անգամ եթե դա մի փոքր սթրեսսային վիճակ է խոստանում: Հազիվ թե հնարավոր լինի խուսափել անձնական բնույթի լուրջ խոսակցություններից:
Առյուծ
Օրը կարող է հանգիստ ընթացք ունենալ վերջին լարվածության ֆոնին հատկապես: Այսօր մի նախաձեռնեք որևէ կարևոր փոփոխություն, կենտրոնացեք առօրյա իրողությունների վրա: Բայցև կարիք կա թուլանալու հատկապես այն ոլորտում, որտեղ զգում եք ձեր դիրքերի թուլացումը: Ամեն ինչ ավարտին հասցրեք: Ճգնաժամային փուլ է գործընկերների հետ հարաբերություններում: Մոտակա ժամանակներս հնարավոր է այնպիսի խնդրի ի հայտ գալ, որը վաղուց էր հասունանում:
Կույս
Որքան հնարավոր է շատ բան հասցրեք անել, բայց լրացուցիչ բեռնվածության մի ենթարկեք ձեզ ու հետևեք, որպեսզի զգացմունքները ամեն ինչում չկառավարեն ձեզ: Լավ կլինի զբաղվեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Բարդ իրավիճակներում հույսներդ դրեք ինտուիցիայի վրա: Նոր ծանոթների հետ հարաբերվելիս ուշադիր եղեք փոխազդեցության նրբությունների վրա, ուշադիր լսեք և հետո միայն անցում կատարեք շահերի քննարկումներին: Օրը բարենպաստ է առողջական հետազոտությունների համար:
Կշեռք
Ձեզ կարող է թվալ, որ ահռելի էներգիա ունեք կուտակված, մինչդեռ այն ավելի շատ ցրված է ու ոչ կենտրոնացած: Նույնն է և մտքերի հետ, դուք դժվարությամբ եք պահում ուշադրությունը կոնկրետ առարկայի վրա: Օրը հարմար է հանգիստ միջավայրում այն անցկացնելու համար՝ հետաձգելով կարևոր միջոցառումները: Դուք կզգաք, որ ձեր շուրջ հյուսվում են խարդավանքներ, բայց մի շտապեք ողջ էներգիան մղել պայքարին: Լավ կլինի ստեղծագործական որևէ պրոցեսի մեջ ներառվեք: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ:
Կարիճ
Ակտիվ գործողություններ են ծավալվում ձեր շուրջ: Մոտակա օրերին ձեր գործելակերպում կարող է ինչ-որ շատ էական բան տեղի ունենալ: Փորձեք չբորբոքել իրավիճակը, չանցնել որևէ սահման՝ ապացուցելու համար այն, ինչ կարևոր եք համարում: Զգայական ենթատեքստ ունեցող ոչինչ մի ձեռնարկեք: Լավ կլինի ձեր ընթացքով գնաք, առանց այդ էլ ամեն ինչ ընթանում է իր բնական հունով: Հետաքրքիր զբաղմունքի կարիք ունեք: Սիրային հարաբերություններում զգուշացեք գերզգայական խոստովանությունից:
Աղեղնավոր
Օրը խոստանում է ֆինանսական ու էներգետիկ պաշարների սպառում: Դուք այնքան շատ եք մխրճվել բազմաշերտ զգացմունքների հորձանուտում, որ կարող եք պայթել, եթե շրջապատի մարդիկ անտարբեր մնան ձեր վիճակի նկատմամբ մանավանդ, եթե այն կարևոր է ձեզ համար: Լարումը կօգնի թոթափել անսովոր սնունդը, էկզոտիկ միջավայրում հայտնվելը: Ամեն ինչից բարձր դասեք առողջությունը, ձեր հետաքրքրությունները: Հիանալի օր է գնումների գնալու համար:
Այծեղջյուր
Իրողություններին նայեք պրակտիկության ու հավասարակշռության դիրքերից: Գործեք խնդիրների կենսական խիստ շրջանակի մեջ: Մի խառնվեք չնչին բաներից, արեք ամեն ինչ դանդաղ, քիչ-քիչ, բայց ավարտին հասցրեք ամեն ինչ: Մոտակա ժամանակներս հնարավոր է գործերի առատություն, դրա համար կարգավորեք ձեր առօրյան: Օրը հարմար է կենցաղային բարեփոխումների, բնակարանային հարցեր լուծելու համար: Կարևորը՝ ոչ մի տեղ մի շտապեք ու հաճույք ստացեք կյանքից:
Ջրհոս
Շտապել չի կարելի: Զգացմունքները խանգարում են ռացիոնալ մտածել ու շեղում են առաջնային հարցերից: Ընդլայնեք տեղեկատվության աղբյուրների մուտքը ձեր առօրյա: Հնարավոր են հեռվից եկող կարևոր տեղեկություններ, որոնք հետաքրքիր հեռանկարներ կարող են բացահայտել: Այժմ դուք բախվում եք սեփական համոզմունքների մեջ ինչ-որ բան վերաիամստավորելու անհրաժեշտության հետ: Փշրվում են անուրջները, ինչը կարող է անգամ հետաքրքիր բաներ բացահայտել ձեզ համար:
Ձկներ
Այսօր փորձեք ամեն ինչում կարգուկանոն պահպանել ու մի խորացրեք այն իրավիճակները, որտեղ լարում կա: Մի սահմափակեք օգտակար տեղեկատվության ստացման հնարավորությունը, ուշադիր եղեք սեփական գաղափարների ու այլոց առաջարկների նկատմամբ: Այսօր ծագած հոգսերը կարող են հատուկ ուշադրություն պահանջել: Մանրազննին կերպով վերլուծեք ստացված նորությունները, որտեղ կարող եք ապագայի նախանշաններ հայտնաբերել: Ընկերների հետ հարաբերություններում նկատվում է ճգնաժամային անսպասելի փուլ:
emedia.am