Խոյ
Օրվա նշանաբանը՝ շփվել, շփվել ու նորից շփվել: Ցանկացած առիթով կարող են ծագել գժտություններ, ու կարծիքների համաձայնեցնումը գրեթե հնարավոր չի լինի: Եթե որևէ գործով ձեզ չզբաղեցնեք, ձանձրույթից կմեռնեք: Կանայք տրամադրված կլինեն բավականին քննադատողական ու պահանջատեր, բայց կարող են նաև չիմանալ, թե ինչ են հատկապես ուզում: Փորձեք կարգի բերել այնտեղ, որտեղ քաոս է տիրում: Երեկոն կլինի առավել հանգիստ ու ամենևին հարմար չէ աղմկոտ միջոցառումների համար:
Ցուլ
Նյութական հարցերը կարող են առաջացնել լուրջ ապրումներ, որոնք սահմանակից կլինեն սթրեսսի հետ: Սիրելիի կամ գործընկերոջ հետ զրույցը հնարավոր է մեղմի պահի սրությունը, իսկ վաղը իրավիճակը այնքան էլ վատ չի թվա: Հնարավոր են անսպասելի գործուղումներ, տարատեսակ այցելություններ, ակտիվ թղթակցություն: Գնումներ անելու գայթակղությանը ավելի լավ կլինի դիմադրել, հակառակ դեպքում ձեր տանը կհայտնվի մի իր, որի հետ չեք էլ իմանա ինչ անել:
Երկվորյակներ
Այսօր դուք պետք է բավարար չափով ներառվեք աշխատանքային պրոցեսի մեջ: Ստիպված կլինեք զբաղվել մի քանի գործով միաժամանակ: Հնարավոր են նոր հանձնարարություններ ու հոգսեր, որոնք կստիպեն ձեզ շատ քայլել, խոսել, զանգել, բանակցել: Աշխատեք ամեն ինչ ավարտուն տեսքի բերել: Առօրյա իրողություններից ձեր շրջապատում ինչ-որ բացասական մթնոլորտ է ձևավորվել: Աշխատեք բոլոր կոնֆլիկտները մարել մինչ դրանց բորբոքվելը:
Խեցգետին
Օրը կընթանա սովորական հունով, կլինի լրացուցիչ աշխատանք, բայց նա, ում սրտին մոտ է շփումը, կլինեն վառ ու անմոռանալի տպավորություններ: Շատ ստիպված կլինեք շարժվել, կատարել այլոց գործը ձեր հանձնարարությունների փոխարեն: Ստուգեք նախօրոք ավարտած գործերը, ոչինչ առանց դետալները հաշվի առնելու ամբողջական մի համարեք: Ցանկալի կլինի խուսափեք անախորժ ու կոնֆլիկտներին տրամադրված մարդկանց հետ, բայց լիովին հնարավոր է, որ հանդիպեք նրան, ով կտա շատ հարցերի պատասխաներ:
Առյուծ
Օրվա ընթացքում աշխատեք պահպանել հանգստություն ու հետևեք բոլոր կանոնների կիրառությանը: Կլինի շատ աղմուկ ու քաոս, բայց հնարավոր է, որ առաջ տանեք այն գործերը, որոնք կապված են տեղեկատվության փոխանակման, ծառայությունների մատուցման հետ: Կոլեկտիվում աճում է մրցակցությունը: Աշխատեք ոչ մեկի հետ չկիսվել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությամբ ու սեփական պլաններով: Ընկերները կարող են մեծ դեր խաղալ այն փոփոխությունների մեջ, որոնք ձեզ համար են նախատեսված:
Կույս
Պրակտիկ հարցերը պետք է առաջնային լինեն: Մտածեք, թե ինչով կարող եք բազմազանել ու լրացնել ձեր գործունեությունը: Առաջարկները, տեղեկատվության փոխանակումը կբացի նոր հեռանկարներ ապագայի համար: Օրվա երկրորդ կեսին կուժգնանա լարվածությունը, ու դուք պարտավոր եք խուսափել հնարավոր կոնֆլիկտներից: Անձնական հարաբերություններում կարևոր է յուրաքանչյուր մանրուք: Ինչ-որ աննշան բան կարող է արմատապես փոխել ձեր տրամադրությունը:
Կշեռք
Հեշտ չի լինի: Օրվա գլխավոր խնդիրը գործնական շրջապատի հետ հարաբերություններն են, որոնք ավելի քան խճճված են ու ոչ միանշանակ: Դուք հակված եք վիրավորվել անտեղի քննադատություններից, անգամ եթե դրանք կրում են կառուցողական բնույթ, իսկ ինքներդ երբեմն թույլ եք տալիս կտրուկ ու խոցող արտահայտություններ: Ձեզանից տարիքով ու մասնագիտական ցածր կարգ ունեցող մարդկանց հետ դժվար եք լեզու գտնում: Տուժողի դերում են նաև երեխաները: Միևնույն ժամանակ, դուք ժամանակին կստանաք հուշումներ ու
խորհուրդներ, թե ինչպես է պետք դուրս գալ այդ քաոսից:
Կարիճ
Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող ընթացք չունի, բայց ժամանակի ընթացքում դրական ազդեցությունները ուժգնանում են ու նկատելի դառնում: Ձեր նպատակաուղղվածությունը նախանձելի է ու կարող է բացել այնպիսի դռներ, որոնք փակ են բոլորի համար: Կարելի է փորձարկումներ անել, կիրառել ոչ ստանդարտ մեթոդներ, քանդել ստերոտիպներ: Ձեզ ամեն հարցում կօգնի ինտուիցիան: Օրվա երկրորդ կեսին լուրջ որոշումներ կարող եք կայացնել, ըստ որում՝ ոչ միայն աշխատանքային, այլև անձնական բնույթի: Կարիճները վերջապես կհասկանան, թե ինչ են իրականում զգում և ցանկանում:
Աղեղնավոր
Դժվար օր է: Դուք այնքան եք մտահոգվել սեփական ցանկությունների իրականացմամբ, որ տեսադաշտից բաց եք թողնում այլոց հետաքրքրությունները, իսկ դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Ինչ-որ մեկը կարող է վիրավորվել ձեր անհարկի մեկնաբանություններից, մյուսը կքննադատի ձեր եսասիրությունը, չարությունը: Ֆինանսական տեսանկյունից էլ ավելի դժվար օր է, ձեր նյութական վիճակը այնքան էլ կայուն չէ, ինչքան դուք կցանկանայիք: Հնարավոր են անսպասելի կորուստներ, տույժեր, հարկումներ: Մարզեք կամքի ուժի զգացումը, այն թույլ կտա հեռու մնալ չպլանավորված գնումներից, անգամ եթե որևէ իր ձեզ ուղղակի հոյակապ է թվում:
Այծեղջյուր
Ամեն ինչ չի ընթանում է ձեր մտահղացումներին համահունչ, բայց դուք կարողանում եք պահպանել հանգստությունը ու դրա շնորհիվ ճիշտ որոշումներ եք կայացնում ու հաղթահարում դժվարությունները: Մասնագիտական լուրջ առաջընթացը քիչ հավանական է, փոխարենը կարող եք լրջորեն զբաղվել այն հարցերով, որոնց երկար ժամանակ չէիք էլ մոտենում: Ոչինչ վաղվան մի թողեք, ամեն ինչ հնարավորությունների սահմաններում հաղթահարեք հենց այսօր: Շփումները ազդեցիկ մարդկանց հետ օգտակար են: Կարող եք անսպասելի հյուրեր ունենալ, երեկոն անցկացնել պարզ, հաճելի ընկերական միջավայրում:
Ջրհոս
Հակասական, լարված, ձանձրալի օր է: Սխալներից խուսանավելու լավագույն տարբերակը նոր գործեր չսկսելն է ու հետևելը, որպեսզի օգնականները մինչև վերջ հասցնեն հին գործերը: Հնարավոր են հաշվարկային մանր սխալներ, դուք հակված եք գերագնահատելու ձեր ֆինանսական կարողությունը: Մասնագիտական ոլորտը միանշանակ չէ, ինչում ավելի շատ մեղավոր են ձեր մրցակիցները, այլ ոչ թե դուք: Հարազատների հետ հարաբերությունները ևս ներդաշնակ չես անվանի: Ձեր խնդիրը հանգստանալն է, զգացմունքները վերահսկելը:
Ձկներ
Օրվա ընթացքում բազմաթիվ գործեր կարող եք հասցնել, բացառված չէ, որ օրվա վերջում ուժասպառ լինեք: Ի երջանկություն ձեզ՝ ընկերները ու մտերիմները պատրաստ են օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ ամեն ինչ կլուծվի ավելի արագ: Գործնական հանդիպումների ժամանակ դժվարությամբ եք կարողանում զսպել ձեր հանգստությունը: Կան մարդիկ, որոնք ձեզ լուրջ չեն ընդունում արտաքին տեսքի թերությունների հետ կապված, այնպես որ ժամանակն է այդ հարցով լրջորեն զբաղվելու: Մանր, աննշան թվացող իրադարձությունները կարող են երկարատև հետևանքներ ունենալ: Հեռու մնացեք չհաշվարկված քայլերից:
emedia.am