Խոյ

Օրն իր հետ կբերի անսպասելի, մեծ մասամբ’ հաճելի իրավիճակներ: Այն հարմար է նորարարության, նոր ծրագրեր կյանքի բերելու համար: Ծագում է հնարավորություն աշխատանքային աճ գրանցել ու ստանալ վաղուց երազած պաշտոնը, սակայն անհրաժեշտ կլինի բավարար կամք դրսևորել:

Ցուլ

Դժվար օր է լինելու, սակայն դուք կհաղթահարեք բոլոր բարդությունները, եթե կոտրեք սեփական դեպրեսիան: այո, շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չէ, սակայն ընդհանուր գործողությունների շուրջ հայտարարի գալ, այնուամենայնիվ, հնարավոր է:

Երկվորյակ

Շխատանքի վայրում ու տանը տեղի ունեցող փոփոխությունները ստիպում են փոխել պլանները, սակայն դա միայն հօգուտ ձեզ ք, քանզի բացվում են նոր հորիզոններ, որոնցից օգտվել է պետք: օրը հարմար է ղեկավարների ու գործընկերների հետ ոչ գործնական ոճով շփվելու համար:

Խեցգետին

Օրվա իրադարձությունները դուք սկզբից սխալ կգնահատեք: Սկզբից գործընթացները ձեզ անվստահություն կներշնչեն, սակայն այնուհետև դուք կհասկանաք, որ բոլոր փոփոխությունները հօգուտ ձեզղ են լինելու: խորհուրդ է տրվում նախաձեռնող լինել թե անձնական կյանքում, թե աշխատանքի բնագավառում:

Առյուծ

Առավոտը բարդ է լինելու թե ծագող խնդիրների, թե բարդ զգացմունքայի ֆոնի պատճառով: Դուք ավելի շատ մտածում եք անձնականի, քան գործնականի մասին, ուստի հնարավոր է սխալներ գործեք, ֆինանսական խոշոր գործարքներ իրականացնել խորհուրդ չի տրվում:

Կույս

Օրվա առաջին կեսին անհանգստանալու շատ առիթներ կլինեն,այն կբերի ֆինանսական դժվարություններ ու, հնարավոր է, կորուստներ: Ղեկավար-Կույսերի մոտ կծագեն դժվարություններ ստորադասների հետ հարաբերություններում, դժվար կլինի պահպանել սեփական հեղինակությունը:

Կշեռք

Ոչ մի կերպ չի հաջողվում կենտրոնանալ. Ձեր ուշադրությունն անընդհատ շեղվում է ամենատարբեր մանրուքների վրա, ծագում են նոր գաղափարներ, որոնք իրագործելը դեռ հնարավոր չէ: դուք ձգտում եք արագ ու առանց հապաղելու գործել, ինչը կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ:

Կարիճ

Պետք չէ նույնիսկ պարզագույն հաղթանակներ ակնկալել. Օրը դժվար ու ծանրաբեռնված է լինելու, ու եթե դուք ուզում եք հասնել ինչ-որ բանի, հույսը պետք է դնեք միմիայն սեփական ուժերի վրա: Օրվա երկրորդ կեսը նվիրեք շփմանը հարազատների հետ’ դա կօգնի հարթել աշխատանքային ժամերին կուտակված նյարդայնությունը:

Աղեղնավոր

Օրը կլիներ ձանձրալի ու ոչնչով աչքի չընկնող, եթե դուք նույն համառությամբ, որը արժանի է ավելի արժանի կիրառության, չփնտրեիք արկածներ: Դրանք անկասկած կգտնեն ձեզ, բայց դժվար թե այնպիսին լինեն, ինչպիսին դուք կուզենայիք: Մասնագիտական վեճերում դուք կարողանում եք պաշտպանել ձեր տեսակետը, արդյունքում ձեռք եք բերում մրցակիցներ: Ընկերները հաճույքով աջակցում են ձեր բոլոր նախաձեռնությունները, բայց անդադար հիշեցնում են, որ անհաջողության դեպքում ամբողջ պատասխանատվությունը միայն ձեր ուսերին է:

Այծեղջյուր

Ստիպված եք ջանքեր թափել, բայց ջանքերը անիմաստ չեն լինի: Շատ խնդիրներ, որոնք պարտավոր եք լուծել, ավելի բարդ են, քան սպասվում էր: Մի հանձնվեք, ամեն ինչ հաղթահարելի է, եթե դուք չալարեք դրսևորել համառությունն ու ամրությունը: Նրբանկատ եղեք, եթե ուզում եք լավ հարաբերություններ պահպանել գործընկերների ու հարազատների հետ: Չափավոր եղեք արտահայտությունների մեջ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի անակնկալներ: Ձեզ միայն տխրեցնում է այն հանգամանքը, որ ստիպված եք նախօրոք մշակված պլանները փոփոխել:

Ջրհոս

Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, այդ իսկ պատճառով դժվար է պահպանել հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Դժվարությամբ եք լեզու գտնում գործընկերների հետ, բայց եթե ձեզ հանդարտ պահեք և հետևեք էթիկայի կանոններին’ կխուսափեք հակամարտություններից:

Ձկներ

Բարդ օր է, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Պետք է զգուշորեն մոտենալ աշխատանքին, հատկապես եթե այն կապված է սուր առարկաների հետ, հնարավոր է վնասվածք ստանաք:
Կարելի է զբաղվել իրավական հարցերով, դրանց լուծման ձեռնարկներ փնտրել: Տանը հանգստանում եք, հարազատների հետ հեշտ եք լեզու գտնում: