Խոյ

Որքան վաղ սկսեք գործել, այդքան շատ հաջողություններ կգրանցեք ձեր օգտին: Օրվա առաջին կեսին ժամանակը անիմաստ ծախսել ուղղակի չի կարելի: Գործնական շփումները կատարեք հիմնականում օրվա երկրորդ կեսին: Կարող եք կառուցել երկարատև պլաններ, որովհետև կարողանում եք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հասկանալ մարդկանց միտումները, իսկ շփումները ընթանում են առանց լուրջ հակասությունների: Կարգի բերեք ֆինանսական ոլորտը, փակեք նախկին հաշիվները. միայն դրանից հետո կարող եք գնումներ կատարել:

Ցուլ

Հարմար օր է շփումների համար, լավ են ընթանում թե գործնական, թե ռոմանտիկ բնույթի հանդիպումները: Դուք արտահայտվում եք այն ամենի մասին, ինչ տեսնում եք ու պարզվում է, որ շրջապատի մարդիկ հենց դա էին ուզում լսել: Կարելի է քննարկել մասնագիտական առաջընթացին վերաբերող հարցեր: Լավ են անցնում հանրային ելույթները, դուք արագ համակրանքի եք արժանանում: Էներգիայով լեցուն լինելը խիստ օգնում է ձեզ լուծել մասնագիտական բնույթի հարցերը, ըստ որում՝ ձեր նվաճումները ձեզ ավելի համակրելի են դարձնում հակառակ սեռի աչքում:

Երկվորյակ

Էներգիայի պակաս չեք զգում, միաժամանակ ձեզ հաջողվում է այն կառավարել ու ուղղորդել անհրաժեշտ ճանապարհով: Հենց դրանով պայմանավորած՝ օրը խիստ բեղմնավոր է, դուք կհասցնեք լուծել բազում հարցեր, այդ թվում նաև նրանք, որոնք խիստ դժվար էին թվում: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, համաձայնագրեր ստորագրելու, նոր աշխատանքի անցնելու համար: Շփումները անգամ մի փոքր ավելին կարող են լինել, քան դուք կուզենայիք: Անվերջանալի թվացող հանդիպումներն ու մարդկանց ընկերակցությունը կարող են ձեզ ուղղակի հոգնեցնել:

Խեցգետին

Չնայած օրը դյուրին չէ, լի է դժվարություններով, բայց դուք կարողանում եք արագորեն ու հեշտությամբ դրանք հաղթահարել: Դուք հստակ հասկանում եք, թե հատկապես ինչին եք ուզում հասնել ու անսխալ կերպով տարանջատում եք գլխավորը երկրորդականից: Բացի դրանից, ձեր բախտն ուղղակի այսօր բերում է: Այնտեղ, որտեղ շատերը անհաջողություն են կրում, դուք հաղթանակներ եք տոնում: Հիանալի օր է ռոմանտիկ բնույթի հարաբերություններ ծավալելու համար: Միայնակ նշանի ներկայացուցիչները կարող են իրենց սիրուն հանդիպել:

Առյուծ

Բեղմնավոր օր է: Դուք փայլուն կերպով հարթում եք բարդ հարցերը, հեշտությամբ գտնում եք համախոհների ու օգնականների: Կարելի է չշտապել, ընթանալ առաջ հարմարավետ ռիթմով, քննարկել ամեն քայլ ու արարք: Ազատ արտահայտվելն ու ողջամտությունը այսօր ձեզ հատկապես հատուկ են, ինչի հետևանքով ոմանք կարող են վիրավորվել: Ռոմանտիկ հանդիպումները չեն հիասթափեցնի, եթե ազատություն տաք երևակայությանը ու աշխատեք այն հիշվող դարձնել:

Կույս

Դուք պատրաստ եք հոգ տանել բոլորի հետաքրքրությունների մասին՝ անտեսելով սեփականները: Փորձեք այնպես բաշխել ժամանակը, որ այն բավականացնի ամեն ինչին: Օրը բարենպաստ է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար, որոնք կպահանջեն ստեղծագործական մոտեցում, հնարամտություն: Բացի դրանից, կստանաք պատասխաններ այնպիսի հարցերի, որոնք ձեզ առանձապես հետաքրքրում էին վերջին ժամանակներս: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են պատահական հաջողություններ ու անակնկալներ:

Կշեռք

Հաջող, արդյունավետ օր է: Համախոհների փնտրտուքներում դժվարություններ չկան, բոլորը պատրաստ են ձեզ օգնել, աջակցել: Դուք հիանալի հարաբերությունների մեջ եք իգական սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են ծանոթություններ այսպիսի մարդկանց հետ, ովքեր եկել են հեռվից, բացառված չեն ռոմանտիկ սիրավեպերը: Ֆինանսական ոլորտը բարենպաստ է, օրը հաջող է ձեռքբերումների առումով: Կարելի է ձեռք բերել անձնական օգտագործման իրեր:

Կարիճ

Ձեզ համար անհնարին ոչինչ չկա: Դա հասկանում եք ոչ միայն դուք, այլև շրջապատի մարդիկ, ովքեր փոձում են ձեզ հետ կիսել սեփական խնդիրները ու դժվարությունները: Բայց ձեզ անհնարին է ստիպել անել այն, ինչ չեք ցանկանում անել. չեն օգնում ո՛չ խորամանկությունները, ո՛չ հուշումները: Ինչ-որ մեկին կարող է վիրավորել ձեր վարքագիծը, բայց դժվար թե այսօր ձեզ տանջի մեղքի զգացողությունը: Օրը հարմար է հեռավոր ապագայի մասին խոհերին տրվելու համար: Առկա են նոր նպատակներ, կառուցվում են մասշտաբային պլաններ, որոնց իրականացումը կարող է արմատապես փոխել ձեր կյանքը:

Աղեղնավոր

Հարմար օր է սխալները շտկելու, մասնագիտական գործերը կարգի բերելու, մտերիմների հետ տարաձայնություններին վերջ տալու համար: Ապագայի պլանները ավելի են հստակեցվում, դուք հասկանում եք, թե ինչպես է պետք է գործել նպատակին հասնելու համար: Մեծանում է ստեղծագործական պոտենցիալը: Նշանի ներկայացուցիչները երևակայությամբ են մոտենում ցանկացած հարցադրման ու հաճույքով են նախաձեռնողի դերում հանդես գալիս: Այսօր էներգիան շատ է, դուք չեք հոգնում ոչնչից, այն դեպքում, երբ հանգստի կարիք կարող են ունենալ ձեր շրջապատի մարդիկ:

Այծեղջյուր

Հաջող օր է: Կարողանում եք լուծել հարցեր, որոնք նախկինում չէիք կարողանում լուծել, ձեզ աջակցում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում հետաքրքրություն չէին դրսևորում: Կարելի է լուծել կրթական հարցեր, բարձրացնել մասնագիտական սանդղակը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատթարացում, կարող են իրենց մասին հիշեցնել քրոնիկ հիվանդությունները: Հուզվելու լուրջ պատճառներ չկան, բայց անհրաժեշտ է մի քիչ հանգստանալ, վերականգնել ուժերը:

Ջրհոս

Բարենպաստ օր է մասնագիտական հաջողություններ գրանցելու համար: Հնարավոր են լուրջ հաղթանակներ մրցակիցների նկատմամբ: Դուք պատրաստ եք վճռական գործողությունների, գնում եք ռիսկային քայլերի, որոնք հաջող են դառնում: Անբարյացակամները կարող են վնասել ձեզ, բայց նրանք շատ բան չեն կարող անել: Հանգամանքները դասավորվում են ոչ ամենալավ կերպով: Օրը կապված է լուրջ ապրումների, ռոմանտիկ հույզերի հետ: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել մարդու, ում կսիրեն լրջորեն ու երկար:

Ձկներ

Այնպիսի օր է, երբ պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև ուրիշների: Դա բավականին ձանձրալի է, բայց դուք իսկապես ուրախանում եք, որ ինչ-որ մեկին կարողանում եք օգնել: Կարևորը՝ այդքան էլ շատ հոգ մի տարեք նրանց մասին, ովքեր դրա կարիքն ունեն ու թույլ մի տվեք, որ նրանք չարաշահեն ձեր բարությունը: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար, բայց երազանքների արագ իրականացման վրա հույներդ դնել չեք կարող: Բարենպաստ օր է ֆինանսական գործերը կարգի բերելու համար:
emedia.am