Խոյ

Հեշտ կլինի բացատրվել, պարզաբանել: Որոշ թեմաներ ակտիվություն կստանան: Ինչ-ինչ իրողությունների դուք կսկսեք ավելի թեթև վերաբերվել, միչնդեռ բոլորովին վերջերս դրանք առանձնակի բարդություն էին հաղորդում ձեր կյանքին: Նոր բան այսօրվանից մի սպասեք: Ամեն ինչ կընթանա սովորական հունով, ու առանձնակի պլաններ կառուցել պետք չէ: Հրաժարվեք հին իրերից, հին հարաբերություններից, որոնք բարդացնում են ձեր առօրյան:

Ցուլ

Այսօր կարելի է ոչ մի տեղ չշտապել: Ամենակարևորը՝ աշխատանքից չուշանալն է: Բոլոր կարևոր միջոցառումներն ու գործերը հետաձգեք: Եթե կյանքը ստիպի նախաձեռնողականություն ցուցաբերել, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Հավաքեք օգտակար տեղեկատվություն, ոչինչ մի ստորագրեք ու ոչ մի կարևոր բան մի փոխեք: Նրեկայումս ձեր խնդիրն է ստանալ առավելագույնը նվազագույն ջանքեր գործադրելով:

Երկվորյակներ

Սովորական, հանգիստ ռիթմով զարգացող օր է: Մի պլանավորեք կարևոր միջոցառումներ, որտեղ չկան ձեզ հետաքրքրող իրողություններ կամ որտեղ հաջողության հասնելու հավանականությունը քիչ է: Լավ կշռադատեք նոր գաղափարները, որոնք մղում են վճռական գործողությունների: Շփվեք հիրավի օգտակար մարդկանց հետ՝ քաղելով նրանցից ձեզ համար հատկանշական իմաստություններ: Օպերատիվորեն գնահատեք նոր գործարքների նպատակահարմարությունը:

Խեցգետին

Ուշադրություն դարձրեք աննշան մանրուքներին, ազդանշաններին, որոնք կարող են հաղորդել նոր զարգացումների մասին: Հանգիստ օրը ստիպում է կողմնորոշվել իրավիճակների ուղղությամբ ու գործել դրանց ընթացքին համապատասխան: Մի վախեցեք ռիսկային քայլեր անելուց: Հնարավոր է՝ դրանցից է կախված ապագայի մի շարք իրադարձությունների ընթացքը: Իմաստուն վարվեք հատկապես անծանոթ իրավիճակներում:

Առյուծ

Ձեր կյանքում ինչ-որ բան անընդհատ նյարդայնացնում ու անհանգստացնում է ձեզ: Դուք անիմաստ որոնում եք մի բան, ինչը դեռևս չի ինքնորոշվել ու որոշակիացել: Իրադարձությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ առանց լուրջ խոչընդոտների: Գործերը պահանջում են հավասարակշռված ու պրագմատիկ մոտեցում: Օրակարգային հարցերը կյանքի կոչեք առանց շտապելու, հատկապես, եթե դրանք պետք է ավարտին հասցնեն ձեզ համար առանձնակի կարևոր թեմա: Գերակտիվությունը կարող է խանգարել ըմբռնել նրբերանգները:

Կույսեր

Թողեք, որ որոշ իրողություններ զարգանան իրենց բնական հունով՝ առանց ձեր լուր միջամտության ու ուղղումների: Կզարմանաք, երբ տեսնեք, որ դրա հետևանքով շատ հարցեր ստացել են իրենց պատասխանները կամ ստացել են ինքնուրույն, ավելի նպատակահարմար զարգացում: Կենտրոնացեք երկրորդ պլանում հայտնված գործերի վրա: Ընտանեկան հարցերը ևս սպասում են ձեր լուրջ միջամտությանը: Ուղղորդեք ձեր ջանքերը նյութական շոշափելի արդյունքների ստացմանը:

Կշեռք

Թույլ մի տվեք, որ պրագմատիկ հարցերում դուրս պրծնի ավելորդ հուզականությունը՝ փչացնելով ընդհանուր պատկերը: Հոգատարություն մի ցուցաբերեք այնտեղ, որտեղ դրա ակնհայտ անհրաժեշտությունը չկա: Նախաձեռնողականությունը թողեք մյուս շաբաթվա համար: Այժմ զբաղվեք ընթացիկ գործերի համակարգմամբ ու նորերի կազմմամբ: Բարդ իրավիճակներում հույսներդ դրեք ինտուիցիայի վրա՝ նվազագույնի հասցնելու համար հնարավոր կորուստները:

Կարիճ

Ինքնուրույն ընդունվող որոշումները ամենաճիշտը կարող են լինել: Գործերը բարեհաջող են զարգանում: Մի երազեք, մի թափառեք ամպերում, այլ գործեք, հակառակ դեպքում բարենպաստ պահը կարող եք կորցնել ձեր շահերը առաջ մղելու համար: Ողջունվում է ստեղծագործական մոտեցումը, հայացքների լայնությունը ու համառությունը: Մտերիմների հետ շփումներում որոշ գործնական մոտիվներ ու ընտրության պահեր կարող են անսպասելի առաջանալ:

Աղեղնավոր

Ավելորդ հույզեր մի դրսևորեք այնտեղ, որտեղ ուրիշ բան են ձեզանից պահանջում: Մի ցաքուցրիվ տվեք ձեր էներգիան, ուժերը: Աշխատավայրում ընթացիկ գործերը ձեր լուրջ մոտեցումն են պահանջում: Կարող եք համարձակորեն պլանավորել նաև հաջորդ շաբաթվա գործերը: Հնարավոր է՝ կարողանաք ձեռնարկել որևէ կարևոր նպատակաուղղված գործողություն: Ստուգեք փոստարկղը, հարմար մոտեցում որդեգրեք ընթացիկ զարգացումներին:

Այծեղջյուր

Ավելի շատ լսեք ու ընկալեք շրջապատի զարգացումները: Ավելի քիչ արտահայտեք սեփական ապրումները, մոտեցումները ու մի կիսվեք ձեր պլաններով բոլորի հետ: Ամեն ինչ հանգիստ է զարգանում, բայց հնարավոր է՝ աչքից բաց թողնեք հիանալի հնարավորություն մասնագիտական աճը ապահովելու առումով: Կարգի բերեք ձեզ համար կենսականորեն կարևոր տարածությունն ու գործունեությունը: Թողեք, որ հանգամանքները իրենք հուշեն, թե ինչ պետք է անեք հաջորդիվ:

Ջրհոս

Ձեր նպատակներն ու ցանկությունները վաղուց կորցրել են իրենց կողմնորոշիչները: Գաղափարների պակասություն եք զգում, հնարավոր են կազմակերպական բնույթի դժվարություններ: Ցանկալիին հասնելու համար ուժերը չեն հերիքում, չեք ստանում նաև անհրաժեշտ աջակցություն: Մի կարճեք դեպքերի զարգացումը: Նորովի վերանայեք ձեր մարտավարությունը, քանի որ պլանները այժմ փոփոխվելու միտում են ցուցաբերում:

Ձկներ

Ընտանեկան շահերը առաջնային են. դուք ձգտում եք ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել, քան երբևէ: Հոգատար եղեք, կարգի բերեք որոշ թեմաներ ձեզ համար խիստ կարևոր մարդկանց կյանքում: Այդ ամենը ձեզ անասելի հաճույք կպատճառի: Նույն չափաբաժնով հոգածության կարիք է զգում նաև մասնագիտական ոլորտը: Փոխհարաբերություններում ուժգնանում է զգայական ֆոնը: Օրվա ըթնացքւմ ոչ մի նոր բան չի նշմարվում:
EMEDIA.AM