Խոյ

Խոստումնալից օր է, եթե ձեզ հաջողվի սանձել անհամբերությունը ու նշանակություն չտալ մանր անհաջողություններին: Կարևոր է տեսնել անտառը ծառերից այն կողմ, լուծել համընդհանուր կարևորությամբ հարցեր ու աշխատել գործերը ձեռնարկել նրանց հետ, ով դրդում է ձեզ կառուցվածքային գործողությունների ու ոգևորում նոր մեկնարկների համար: Գնումները կատարելը միայն հաճույք կպատճառի: Ընտանեկան նեղ միջավայրում կարելի է քննարկել ապագային վերաբերող թեմաներ:

Ցուլ

Դուք հակված եք պահպանողական վարքագծի ու զգուշավորության, չնայած օրը պահանջում է նորարարական մոտեցում ու փորձարկումներ: Հիանալի ժամանակ է ընտրություն կատարելու, ինչ-որ բանի հետ համաձայնելու համար: Անհրաժեշտ տեղեկատվություն, մարդիկ, իրավիճակներ. ամեն ինչ մի հոսքի ներքո է, ձեզանից պահանջվում է միայն ֆիլտրել, համակարգել ու ընտրել: Շատ բաներ կարող են ձեր դուրը չգալ, լավ կլինի կենտրոնանաք որևէ է բանի վրա և ուշադրություն չդարձենք կողմնակի իրողություններին:

Երկվորյակներ

Մի կողմից` օրը հաջող է, խոստումնալից, մյուս կողմից էլ ինչ-որ բան անընդհատ արգելակում է առաջխաղացմանը, ձգում ետ: Քննարկեք ընթացիկ հարցեր, կազմակերպեք ընտանեկան խորհուրդներ: Կարող է սրություն ստանալ ֆինանսական վիճակի հարցը: Այժմ կարող եք մի փոքր խնայել հետագայում հաճելի գնումներ կազմակերպելու համար: Այնտեղ, որտեղ ընտրության թեմա է առաջադրվում, լավ կլինի հավատարիմ մնաք ավանդական մեթոդներին ու ռիսկի չդիմեք:

Խեցգետին

Լավ կլինի, որ ձեր առաջընթացը լինի կոլեկտիվի շրջանակներում: Անհրաժեշտ է գործողությունների հստակ համաձայնեցվածություն, պարտականությունների տեղաբաշխում: Իրադարձությունները հանգիստ ու օրինաչափ են զարգանում: Գործերը հնարավոր է մի փոքր դանդաղ զարգանան, տեղ-տեղ արգելակվեն: Աշխատանքում լավ կլինի որևէ կոնկրետ ու պրակտիկ գործով զբաղվեք, որը անմիջական շահույթ կարող է ապահովել: Ցանկությունները հակված են իրականանալու, բայց կարիք կա նախաձեռնող ու համառ լինել:

Առյուծ

Արտաքին աշխարհում դուք շարունակ լույս եք փնտրում, իրականում այն գնալով քչանում է` ստիպելով հայացք նետել դեպի ներս: Այսօրվանից մի սպասեք վառ իրադարձությունների ու հետաքրքիր զարգացումների: Դուք հակված եք վայելել ներքին հավասարակշռության զգացումը, յուրացնել նոր ստացված տեղեկատվությունը: Օրվա մի զգալի մասը կարող եք ուղղակի անգործության մատնվել` հետևելով թե ինչպես են ձեր շուրջ ծավալվում ձեզ համար ձանձրալի ու անիմաստ խոսակցություններն ու իրադարձությունները:

Կույս

Կույսերը լավ կլինի աշխատեն նախագծերի վրա, որոնք անկասկած շահույթ պիտի ապահովեն, չնայած` ոչ միանգամից: Պետք է շփվել հիմնականում այն մարդկանց հետ, ովքեր լավատեղյակ են իրադարձությունների զարգացման պլանից: Իներցիայի դերակատարումը այսօր մեծացել է, դուք կլինեք ավանադապահ դիրքերում ու ցանկություն չեք ցուցաբերի խառնվել համընդհանուր գործերին: Բարենպաստ օր է առողջության մասին մտածելու, ինչ-որ չարաճճիություն ձեզ թույլ տալու համար:

Կշեռք

Կշեռքները բոլորից շուտ ու խորը կզգան, որ միջավայրում արդեն փոխվել է տրամադրութունը, ու այլ միտումներ են զարգանում: Հիմնական գործերն արդեն արել եք, եզրակացությունների գալու ու ապագային վերաբերող հստակ պլաններ կազմելու ժամանակն է: Դուք հանկարծակի շփման, քննարկման կարիք կզգաք, բայց այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ իսկապես հասկանում են ու որոնց հետ դուք ընդհանուր բաներ ունեք: Զբաղվեք հույժ կարևոր գործերի կանոնակարգմամբ ու մի շտապեք լուրջ որոշումներ կայացնել:

Կարիճ

Ձեզ համար պատասխանատու ժամանակահատված է ինչ-որ բան ավարտին հասցնելու, բաժանվելու, զոհաբերելու, ինքնատրվելու առումով: Հոգնության, թուլության թեման կամ պրոֆիլակտիկ որևէ միջոցառման անհրաժեշտությունը այս կամ այն կերպ կդրսևորվի ձեր առօրյայում: Հետևեք ինքնազգացողությանը: Հնարավոր է` ստիպված լինեք զբաղվել գործերով, որտեղ պարտադիր է ձեր մասնակցությունը կամ խորհուրդը: Ներքնապես իմաստավորեք ու հարստացրեք այն, ինչ հուզում է ձեզ վաղուց:

Աղեղնավոր

Հետաքրքիր օր է ստեղծագործ անհատների համար: Հույզերը ամբողջությամբ կլանել են ձեզ: Կիրքը, նոր գաղափարների ազդակը, մտահղացումը միանգամից կյանքի կոչելու պահանջը կարժանանան էներգիայի անհրաժեշտ հոսքին, որպեսզի բոլոր մտադրությունները իրականացնեք: Այժմ դուք եք խաղի կանոնները թելադրում, բայց ամեն ինչ արեք շրջապատի մարդկանց հասկանալի լինելու համար: Հույզերը ամբողջությամբ շրջված են դեպի ինքնարտահայտում, բայց համառությունը կարող է ծայրահեղ դրսևորումներ ստանալ:

Այծեղջյուր

Օրը բարենպաստ ազդեցություն է թողնում պրագմատիկ ցանկացած գործողության վրա ու տրամադրում որքան հնարավոր է ավելի հանգիստ վերաբերմունք որդեգրել նոր միջավայրում: Նրա մեղմ զարգացումները բարենպաստ կարող են լինել աշխատանքային առօրյայում, նաև հանգստի մեջ գտնվողների համար, եթե միայն նկրտումները չստիպեն զոհաբերել հավասարակշռությունը նվաճումների համար: Ամեն դեպքում ընդգծեք ձեր յուրահատկությունը, գործեք առանց լարվելու ու մի աշխատեք միջանցիկ փոքր արդյունքների համար:

Ջրհոս

Հանգիստն ու աշխատանքը կիսում են ձեզ: Կարող է զգացվել ֆոնային գերլարվածություն, պատասխանատվության հզոր զգացում այլոց արարքների համար, օգնություն ցուցաբերելու անհասկանալի մղում: Ընդհանուր առմամբ օրը հանգիստ է ու դրական էմոցիաներով լի: Աշխատեք գեղեցկացնել ձեր առօրյան. գեղեցիկ մարդիկ, հագուստ, լավ միջավայր, գեղեցիկ իրեր` ամեն ինչ այսօր հատուկ կարևորություն է ստացել: Ստացված տպավորությունները կմղեն ձեզ նոր թեմայի ակտիվ զարգացման ու լրացուցիչ ազդակներ կհաղորդեն:

Ձկներ

Ձեր ուշադրությունն ու հետաքրքրությունները կենտրոնացված են գործընկերների վրա, ովքեր այժմ կայացման բարդ ու անհեռանկարային փուլում են: Ձեզ համար դա կարող է նոր մեկնարկի ազդակ կամ կարիերայի փոփոխություն ու կյանքի կողմնորոշիչ լինել: Ձեզանից պահանջվում է ոգևորել, աջակցել ու հոգ տանել: Հիանալի օր է հեռանկարների մասին մտածելու համար: Անձնական ու ընտանեկան պլանում անհրաժեշտ է լիարժեք փոխադարձելիություն ապահովել: Հնարավոր է` շատ հարցերում ուրիշներից անհնարինն եք պահանջում, դրա համար հստակեցրեք ասելիքներն ու անելիքները:
emedia.am