Խոյ
Դրսևորեք գործնական հոգատարություն՝ առանց լրացուցիչ խոսակցությունների ու ձանձրալի արարողակարգերի: Վերացրեք քաոսն այնտեղ, որտեղ գործերի ընթացքը կառավարել չի ստացվում: Հատկապես ուշադիր եղեք նյութական հարցերում, խուսափեք միջոցների տեղափոխումից կամ խոշոր ձեռքբերումներից: Հնարավոր է կարևոր հանդիպում, արժեքային նոր համակարգի ձևավորում, ինչը կկզուգակցվի արտաքին իրողությունների ու ազդեցությունների բուռն հարձակման հետ:
Ցուլ
Որոշ իրադարձություններ կամ կոնֆլիկտներ թույլ չեն տալիս վերաիմաստավորել սովորական սկզբունքները: Սրված մրցակցությունը ու գերակշռության ձգտումը այլևս անհայտ է: Մի շտապեք ինչ-որ բան սկսել, հակառակ դեպքում կբախվեք այնպիսի խնդիրների հետ, որոնք նախապատրաստել են ձեզ համար չարակամները: Ձեռնամուխ եղեք առավել կենսական նախագծերի կյանքի կոչմանը: Հրաժարվեք այն իրերից, որոնք իսկապես պետք չեն, կարգի բերեք տունը կամ աշխատավայրը: Փորձեք օրգանիզմը մշտական տոնուսի մեջ պահել:
Երկվորյակներ
Սպասվում է նորությունների, հեռախոսազանգերի, այցելությունների տեղատարափ: Ձեր սեփական գաղափարները ու կառուցողական առաջարկները կարող են անուշադրության մատնվել: Ամեն դեպքում օրը պահանջում է ակտիվություն, նախաձեռնողականություն ու ճկունություն: Հնարավոր է, որ հասունացել է այն որոշումը, դեպի որը դուք երկար ժամանակ է, ինչ ընթանում եք, բայց մտահղացումը հազիվ թե կատարվի: Հետևեք փաստաթղթերի ճշտությանը:
Խեցգետին
Հարաբերություններում գերաշկռում է լարված ու ագրեսիվ տոնը: Օրը ուղղակի ստիպում է գործել, չնստել մեկ տեղում, ակտիվ փոխազդել շրջակա միջավայրի հետ: Դուք կարող եք ստանալ նորություն, որը կփոխի ձեզ հետաքրքրող իրողության մասին առկա վերաբերմունքը: Գործեք միայն ողջմատության սահմաններում: Օգտագործեք դրական հնարավորությունները՝ բարդ հարցերը հետաձգելով ավելի լավ օրվա: Օրվա ընթացքում օգտակար կլինի ֆիզիկական բեռնվածությունը: Կարիք չկա հոսել ընթացքին հակառակ կամ կոնֆլիկտի մեջ մտնել մարդկանց հետ:
Առյուծ
Այսօր կարող եք որոշ լարվածություն ու գործողությունների արագություն նկատել: Ամեն ինչ զարգանում է արագացված տեմպով: Սա զգացմունքները այն թեմայի շուրջ կենտրոնացնելու ժամանակահատված է, որը դուրս է գալիս ձեր վերահսկողության տակից: Աշխատանքի մեջ կատարեք աշխատասիրության ու հապճեպության շեշտադրում: Մոտակա օրերին հատկապես ուշադիր եղեք, կարող են վտանգվել ձեր ֆինանսական կամ զգայական շահերը: Այժմ օգտակար է ավելի շատ ուշադրություն դարձնել այլոց խնդրանքներին՝ մոռանալով եսասիրության մասին:
Կույս
Հետևեք նորություններին, կարող են առաջանալ նոր գաղափարներ կամ հակումներ: Մի մոռացեք նաև լրացուցիչ տեղեկատվության հավաքագրման մասին: Ուշադիր եղեք ֆինանսների նկատմամբ: Հնարավոր են լուրջ հիասթափություններ: Հնարավորինս վերահսկեք իրավիճակը ու սպասեք գործողությունների հետագա զարգացմանը: Խուսափեք խոշոր գնումներից ու հետաձգեք խոշոր գործարքների կնքման պահը: Հարաբերությունների համար անկայուն ժամանահատված է: Սթրեսսային իրավիճակը վատ կազդի շփումների վրա:
Կշեռք
Լարված օր է: Զգացմունքները կարող են խանգարել ողջամտորեն գնահատել իրավիճակները, հնարավոր են կոնֆլիկտներ, կտրուկ որոշումներ կամ քայլեր: Եթե լինեն նոր առաջարկներ, ժամանակ գտեք հավաքվելու ու հեռանկարները գնահատելու համար: Գաղափարները կարող են հետաքրքրական լինել, բայց դրանք փորձարկման կարիք ունեն: Կարիք չկա ամեն ինչ դրամատիկորեն ներկայացնելու, անհրաժեշտ են պարզաբանումներ, փոփոխությունների վճռականություն: Մաքրեք դաշտը մարտական գործողությունների համար:
Կարիճ
Ձեզ համար կարող է նեղ լինել ընթացիկ իրադարձությունների շրջանակը: Լարվածությունն ու դժգոհությունը մղում են վճռական գործողությունների: Ըստ էության, ձեզ լրացուցիչ ազդակ է պետք, տեղեկություն կամ արարք, որը կմիացնի իրադարձությունների զարգացման շղթան: Հոգ տարեք ոտքերի տակի հողի ամրության մասին: Դժվարություններից դուրս գալու համատեղ փնտրտուքները կարող են լրջորեն վնասել գործընկերներից մեկի հետ հարաբերություններին:
Աղեղնավոր
Օրը հագեցած է դինամիկ իրադարձություններով, երբ անհրաժեշտ են լուծումներ, պայմանավորվածություններ: Որոշ մարդկանց շահերը կարող են ստիպել ձեզ մի որոշ ժամանակով մի կողմ դնել սեփականները: Թույլ մի տվեք, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ձեզ հունից հանի, հակառակ դեպքում գործողությունները կխախտեն իրադարձությունների բնականոն ընթացքը: Հանդիպումները կարող են կրել հարաբերությունների ձևափոխման բնույթ: Սա բավականին լավ օր է ռոմանտիկ կապերի համար՝ պայմանով, որ հետաքրքրություները կհամաձայնեցվեն:
Այծեղջյուր
Խնայեք ուժերը ու այնպիսի բաներ մի ձեռնարկեք, առանց որոնց կարող եք հանգիստ յոլա գնալ: Հնարավոր են անսպասելի սթրեսսային իրավիճակներ, իսկ ճնշումը կաճի՝ կապված նոր գործերի բազմազանության հետ: Առանց հանգստի աշխատանքը կարող է հանգեցնել կոնֆլիկտային իրավիճակների: Ընտրեք որոշակի քանակությամբ գործեր, որոնք կկատարեք ավելի հեշտությամբ: Այժմ կարևոր է ստանալ փոքր, բայց դրական արդյունք, տեսնել սեփական աշխատանքի պտուղները:
Ջրհոս
Օրվա ընթացքում զբաղվեք մանր գործերով՝ առանց շտապելու: Անձնական ու սոցիալական հարաբերություններում կարող եք ենթարկվել ազդակներին, բայց ծայրահեղությունների մեջ մի ընկեք: Սեփական նախաձեռնությամբ ճնշումը մեծացնելու կարիք չկա, բայց ամենուր, որտեղ հնարավոր է զբաղվել գործերի համակարգմամբ, խստապահանջ եղեք: Ընտանեկան հարցերը խաղաղ լուծման կարիք ունեն: Թույլ մի տվեք, որ ձեզ դժվարին ընտրություն կատարելու առաջ կանգնեցնեն:
Ձկներ
Այսօր քաոտիկ նոտաները գերակշռում են, ուշադիր եղեք ու մի արագացրեք իրադարձությունները: Շտկեք նախօրոք կատարած սխալները, կարգուկանոն մտցրեք ամենուր, կարգավորեք իրերն ու պետքական տեղեկատվությունը: Վստահություն չներշնչող գործերի մեջ մի ներքաշվեք: Այժմ կարիք ունեք ուշադրություն դարձնելու գործընկերային կապերի ամրապնդման ու ձեր գործերի մի մասը հուսալի ձեռքերին փոխանցելու վրա: Ամեն ինչ կատարեք մեթոդաբար, կոկիկ՝ ավարտին հասցնելով ամեն սկսված գործ:
emedia.am