Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ սկսվում է Սասուն Աբրահամյանի և Վահագն Համբարձումյանի գործի դատավարությունը:

Սևան քաղաքի 25-ամյա բնակիչ Սասուն Աբրահամյանը և Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 24-ամյա բնակիչ Վահագն Համբարձումյանը մեղադրվում են 13-ամյա աղջկա հետ, նրա համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Սասուն Աբրահամյանը Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում 13-ամյա աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Բացի դրանից, նա և ընկերը՝ Վահագն Համբարձումյանը, արդեն Հանքավանի «Տաք ջուր» կոչվող համալիրում, նույն աղջկա կամքով դարձյալ սեռական հարաբերություններ են ունեցել նրա հետ:

Սասուն Աբրահամյանն ու Վահագն Համբարձումյանը գտնվում են կալանքի տակ:
http://www.1in.am/arm/armenia_right_221995.html