• Ինչն է ավելի վատ. սիրով զբաղվել և չսիրել, թե սիրել, բայց սիրով չզբաղվել (Ֆրեդերիկ Բեգբեդեր)

 

• Բացասական պատասխանը առաջվա պես մնում է ամենավստահելի հակաբեղմնավորիչ միջոցը (Ժարկո Պետան)

 

• Ամուսինները, որպես օրենք, լավն են անկողնում, երբ դավաճանում են իրենց կանանց (Մերիլին Մոնրո)

 

• Կնոջ համար տղամարդու հետ անկողին մտնելու համար հարկավոր են մտերմության, վստահության և ամուր կապվածության զգացողություններ: Իսկ տղամարդու համար, հիմնականում, կարևոր է տեղը…(Յանուշ Վիշնևսկի)

 

• Սիրո և սեքսի մեջ մեծ տարբերություն կա. սեքսը վերացնում է ամոթի զգացումը, իսկ սերը ծնում է այն (Վուդի Ալեն)

 

• Մենք ավելի շատ սեքսով զբաղվում են մեր մտքերում, քան ուրիշ տեղ (Նորման Դուգլաս)

 

• Կանայք ավելի շատ կամակորությունից ելնելով են տրվում, քան սիրուց (Նինոն Լանկլո)

 

• Սեքսը անսանձելին սանձահարելու արվեստն է (Պաուլո Կոելյո)

• Նրանց հետ, ովքեր իրավունք չունեն իրենց հետ նստել, կանայք պառկում են (Ստանիսլավ Լեց)

 

• Աշխարհում ամենահետաքրքիր բաներն են՝ սեքսը, սեփականությունը և հավատքը: Առաջինի օգնությամբ մենք կյանք ենք ստեղծում, երկրորդի օգնությամբ պահում ենք այն, իսկ երրորդի միջոցով հույս ունենք այն շարունակել ուրիշ աշխարհում: Թող մարդիկ հասկանան դրանց կարևորությունը և դա անկեղծորեն անեն (Դեյլ Կարնեգի)

 

• Ավելի լավ է դժվարությամբ սիրով զբաղվել, քան սիրով զբաղվել աշխատանքով (Միխաիլ Ժվանեցկի)

 

• Սիրախաղի նշանակությունը գերագնահատված է. դիրքը անարմար է, հաճույքը՝ կարճատև, իսկ հետևանքները՝ կորստաբեր (Ֆիլիպ Չեստերֆիլդ)

 

• Սեքսն այն է, ինչը մեզ բաժանում է մեր ծնողներից: Երեխաներին՝ մեծերից: Երբ մարդն առաջին անգամ է սեքսով զբաղվում, դա նրա բողոքն է: Նա հայտարարում է, որ արդեն մեծ է (Չակ Պալանիկ)

 

• Սեռական սիրու հետ կապված մեծ սպասումները և այդ սպասումների հետ կապված ամոթը փչացնում են կանանց բոլոր հեռանկարները (Ֆրիդրիխ Նիցշե)

 

• Մաստուրբացիան մարդկային առաջին սեռական գործունեությունն է: 19-րդ դարում այն հիվանդություն էր, իսկ 20-րդում դարձավ բուժում (Թոմաս Սաս)

 

• Նկարահանման հրապարակում սկսված բոլոր սիրային սցենարները ավարտվում են հանդերձասրահում (Ալֆրեդ Հիչքոք)

 

• Ամերիկայում սեքսը մոլուցք է, իսկ ուրիշ երկրներում՝ փաստ (Մառլեն Դիրիխ)

• Սեռական օբյեկտի նվաստացումից առաջացած հաճույքը սեքսից ավելի կարևոր է (Այրիս Մերդոք)

 

• Սեքսը այն է, ինչը շատ քիչ ժամակ է պահանջում, բայց շատ անհանգստություն է պատճառում (Ջոն Բարրիմոր)

 

• Կինը մեր աչքից ընկնում է ոչ թե այն ժամանակ, երբ ուրիշին է տրվում, այլ այն ժամանակ, երբ մեզ է տրվում (Ժան Ռոստան)

 

• Առաջ տղամարդիկ կանաց առաջարկում էին զրուցել, թեպետ ցանկանում էին նրանց հետ սեքսով զբաղվել, իսկ հիմա նրանք իրենց պարտավորված են զգում առաջարկել սեքսով զբաղվել, չնայած ցանկանում են ուղղակի խոսել (Քեթրին Ուայթհորն)

 

• Սեքսը կեղտո՞տ է: Միայն չլողանալու դեպքում (Մադոննա)

 

• Անկողինը սուտը տանել չի կարողանում, սեքսը սիրավեպ չէ (Ջուլիան Բարնս)

 

• Պարտավորված սեքսը սպանիչ ձանձրույթ է (Ֆրանսուազա Սագան)

 

• Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ միշտ ամուսնացած եմ եղել (Սարի Տաբոր)

 

• Սեքսը պետք է շփման բարձր աստիճան լինի, այլ ոչ թե փոխարինի շփմանը (Մերիանն Ուիլյամսոն)