Խոյ

Զբաղվեք ձեր սիրելի գործով: Ձեզ հետաքրքրող զբաղմունքին տրվելը բարերար ազդեցություն կունենա տրամադրության վրա: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ: Կառուցեք երկարատև պլաններ, քննարկեք մասնագիտական համագործակցության նոր հնարավորություններ:
Հնարավոր են ռոմանտիկ հակումներ, դուք հաճույքով օգնում եք ընկերներին ու հարազատներին: Հնարավոր են դրամական մուտքեր:

Ցուլ

Բարենպաստ օր է մասնագիտական գործերի համար: Փոքր դժվարությունները կհաղթահարեք համախոհների օգնությամբ: Օրը հարմար է կազմակերպական գործունեություն վարելու, տեխնիկա գնելու, ներդրումնր անելու համար:
Հանգստացեք մտերիմների շրջապատւմ: Մի հոգնեցրեք ձեզ դատարկ զբաղմուքներով: Կենցաղային հարցերում զգուշություն ցուցաբերեք:

Երկվորյակ

Լավ են ընթանում գործընկերության բանակցությունները, ձեզ վստահում են մարդիկ, ովքեր նախկինում ձեզ չէին համակրում: Կարելի համարձակորեն գործարքներ կնքել, լուծել իրավաբանական բնույթի հարցեր:
Տան անդամները շատ ժամանակ կխլեն, իսկ կենցաղը կհոգնեցնի ձեզ: Երեկոյան պլաններ կազմեք ապագա քայլերի մասին:

Խեցգետին

Դուք շատ սուր եք արձագանքում այսօրվա իրադարձություններին, դժվար եք կենտրոնանում գործերի վա: Դժվարությամբ եք ձեռնամուխ լինում ձեզ համար անհետաքրքիր գործերի կատարմանը: Եթե կա հնարավորություն, օգնություն խնդրեք, իսկ ինքներդ զբաղվեք սրտին մոտ գործով: Լավ են հարաբերությունները մտերիմների հետ, ձեր ինտուիցիան սուր է, դուք հասկանում եք թե ձեզանից ինչ են ուզում շրջապատի մարդիկ:

Առյուծ

Հակասական օր է, իրադարձություններով լի: Բայց դուք այսօր գերկենտրոնացած եք, նպատակամղված, ինչի շնորհիվ ամեն դժվարություն հաղթահարում եք նախանձելի հեշտությամբ: Դուք կարողանում եք նոր լուծումներ գտնել հնացած հարցերին:
Հաճույքով ուրախանում եք ու սիրախաղի մեջ մտնում: Շատերն են ձեր վրա աչք դրել: Միայնակների մոտ առկա է սիրուն հանդիպելու հնարավորություն, ամուսնացածների մոտ՝ խանդի թեժ տեսարաններ:

Կույս

Դժվարեք հանգստություն պահպանում, չեք կարողանում կենտրոնանալ, վերջացնել գործերը: Շփվում եքտհաճ մարդկանց հետ, ինչըձեզ հավասարակշռությունից հանում է: Հակասություններիմեջ եք ոչ միայնգործընկների, այև ընտանիքի անդամների հետ:
Ֆինանսական տեսանկյունից օրը անհաջող է, սպասվելիք դրամական մուտքերը իրենց սպասեցնել են տալիս։

Կշեռքներ

Մանրուքներում հնարավոր են անհաջողություններ, իսկ կարևոր գործերում հաջողությունըերկար չի սպասեցնի իրեն: Մի հետաձգեք անհապաղ լուծում պահանջող գործերը, մի դատարկաբանեք: Եթե հնարավոր է միայնակ մի գնացեք բանակցությունների: Ձեզ այսօր աջակցություն է պետք:
Անհրաժեշտէ հանգստանալ ու լիցքաթափվել լավ միջավայրում: Հեշտությամբ նոր ընկերներ ձեռք կբերեք:

Կարիճ

Օրվա առաջին կեսն անցկացրեք հանգիստ միջավայրում: Օրը հարմար չէ նոր գործեր սկսելու համար, գործնական ակտիվությունը կաճի աստիճանաբար, հնարավոր են անսպասելի հանդիպումնր: Կարելի է կատարել երկար սպասված գնումներ, անսովոր, թանկարժեք իրեր: Ծախսված դրամների մասին չեք զղջա:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսը գործնական սխրանքներ կպահանջեն: Պատրաստ եղեք աշխատել քրտնաջան, իսկ կարևոր հարցերը պետքէ լուծեք ինքնուրույն կերպով: Ձեր ջանքերն ըստ արժանվույնս կգնահատվեն:
Երեկոյան ձեզ կուրախացնեն անսպասելի իրադարձությունները, հնարավոր են դրամական մուտքեր, թանկարժեք նվերներ: Հակառակ սեռի ներկայացուցիչները դրսևորում են ձեր նկատմամբ հատուկ ուշադրություն:

Այծեղջյուր

Ձեզ սիրաշահելը դժվար է,մարդիկ լավ են դա հասկանում ու ձեզանից աշխատում են հեռու մնալ: Պահպանողականությունը, ավանդույթների նկատմամբ հավատարմությունը խանգարում են ընդունել անսովոր լուծումներ: Դուք փորձարկումներ չեք անում, բայց հոգու խորքում նախանձում եք նրանց, ովքեր դա անում են ու հաղթանակած դուրս գալիս:

Ջրհոս

Ինչ իսկապես կարևոր է, արեք ինքնուրույն, եթե անգամ ձեր մոտեցումը շրջապատողներին սխալ է թվում:Դուք առաջնորդվում եք ինտուիցիայով, որը օգնում է ձեզ դեպի նպատակ գնացող ճանապարհին կողմնորոշվել:
Հնարավոր է վատ նորություն լսեք: Ստուգեք դրա հավաստիությունը: Հնարավոր են վիճաբանություններ մտերիմների հետ մանր խնդիրների շուրջ:

Ձկներ

Հիանալի օր է կարևոր հարցերի լուծման համար: Հաշվի եք առնում բոլոր արժեքավոր գործոնները, որոնք հաճախ անուշադրության էիք մատնում: Նախաձեռնող եղեք, դրա հետևանքով կաճի ձեր մասնագիտական հեղինակությունը:
Օրը հարմար է հանրային ճառերի ու երեկույթների համար:Ուզում եք փայլել ու դա ձեզ հաջողվում է, ընդ որում ջանք թափելու կարիք առանձնապես չի զգացվում:
emedia.am